Հազարից ավելի ձերբակալություններ, հրազենի կիրառում. Կլինե՞ն պատժամիջոցներ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում չորրորդ օրն է` շարունակվում են բողոքի ակցիաները նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի մայրաքաղաքի մի քանի փողոցներում և պողոտաներում կանայք այսօր նորից ծաղիկներով, սպիտակ հագուստով և սպիտակ ժապավեններով «համերաշխության շղթա» են կազմել: Անցնող մեքենաների վարորդները նրանց ազդանշան են տալիս՝ ի նշան աջակցության։

Ցուցարարներին են միացել նաև բուժաշխատողները: «Նեխտա» Տելեգրամի ալիքը հայտնում է, որ այսօր գործադուլ են անում բելառուսական մի շարք հիմնարկներում՝ «Գրոդնո ազոտում», «Բելազում», «Բելգոսֆիլարմանիայում, «Գրոդնոժիլստրոյում»: Կան տեսագրություններ նաև այն մասին, որ ՕՄՕՆ-ի և միլիցիայի առանձին ներկայացուցիչներ հրաժարվում են իրենց ծառայողական վկայականներից և միանում են ցուցարարներին։

Օգոստոսի 9-ից ամբողջ երկրում բազմաթիվ ցույցեր են տեղի ունեցել: ՕՄՕՆ-ն ու միլիցիան դաժանորեն ցրում էին ցույցերը, սակայն բելառուսցիները շարունակում են դուրս գալ փողոցներ ու հրապարակներ: Երեք օր երկրում արգելափակված էր համացանցն ու բջջային կապը, երեկվանից ինտերնետը նորից գործում է: Համացանցում տարածվում են հարյուրավոր տեսագրություններ, որոնք վկայում են, թե ինչ աննախադեպ դաժանությամբ են գործում բելառուսցի իրավապահները։

Իշխանությունները խստորեն ցրում են ցուցարարներին՝ կիրառելով ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Պաշտոնական տվյալներով՝ հիվանդանոց է դիմել ավելի քան 250 մարդ՝ տարբեր վնասվածքներով, առնվազն 2 մարդ զոհվել է։ Վերջին տվյալներով՝ ձերբակալվել է ավելի քան 6 հազար մարդ, նրանցից շատերին ձերբակալելիս դաժան ծեծի են ենթարկել, այդ թվում՝ անչափահասներին:

Ձերբակալվածներին պահում են անմարդկային պայմաններում, դաժան ծեծում են և ստիպում են խոստանալ տեսախցիկների առջև, որ նրանք այլևս չեն մասնակցելու ցույցերին։ Ձերբակալվածների հարազատները պատմում են, որ չունեն տեղեկություն նրանց մասին, իսկ Տելեգրամի ալիքները հայտնում են, որ այսօր սկսել են ազատ թողնել ձերբակալվածների մի մասին։

Բելառուսում, հավելենք, բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է առնվազն 55 լրագրող: Շատերը հայտնել են, որ ուժայինները Մինսկում լրագրողներից վերցնում են հավատարմագրերն ու վկայականները, որից հետո ձերբակալում են։ Արևմուտքը դատապարտել է Բելառուսի իշխանություններին խաղաղ ցուցարարներին դաժան ցրելու համար:

Այսօր Լեհաստանի նախաձեռնությամբ տեղի կունենա ԵՄ արտաքին գործերի նախարարների արտակարգ հեռավար նիստը, որտեղ կքննարկվի Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին հնարավոր արձագանքը։

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, որ քննարկվում է Եվրամիության հետ Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցների հարցը։ Եվրոպացի փորձագետների կարծիքով՝ Եվրամիությունը միանգամայն կարող է պատժամիջոցներ սահմանել Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա շրջապատի դեմ, սրա հետ մեկտեղ կա մտավախություն, որ դա կմերձեցնի Մինսկը Մոսկվայի հետ: Ավելի վաղ մի շարք Տելեգրամի ալիքներ հայտնել էին, որ Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար: «Ռիա Նովոստին», սակայն, այսօր հերքել է այս տեղեկությունը` նշելով, թե Պուտինի օրացույցում չկա հանդիպում Լուկաշենկոյի հետ:

Իսկ Միացյալ Նահանգները չի բացառում, որ կարող է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ կամ դադարեցնել նավթի մատակարարումները` անցած կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրություններից ու ցուցարարների դեմ շարունակվող բռնություններից հետո: «Մենք դիտարկում ենք մի շարք տարբերակներ», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում երեկ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, ով ավելի վաղ դատապարտել էր ընտրությունների ընթացքն ու ընդգծել` դրանք ազատ և արդար չեն եղել: «Մենք խորապես հիասթափված ենք, որ այդ ընտրություններն առավել ազատ ու արդար չեղան: Նախկինում նման իրավիճակների ականատես արդեն իսկ եղել էինք և ցավում ենք, որ ամեն ինչ այս կերպ է զարգանում, տեսնում ենք բռնություն, խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրվում են միջոցներ, որոնք չպետք է կիրառվեին», - ասել է պետքարտուղարը:

Ավելի վաղ Եվրամիությունն էր դատապարտել կիրակի անցկացված նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում բռնապետական կառավարմամբ հայտնի Ալեքսանդր Լուկաշենկոն վեցերորդ անգամ հռչակվեց նախագահ` ձայների ջախջախիչ առավելությամբ: «Այդ ընտրությունները «ո՛չ ազատ էին, ո՛չ արդար», - հայտարարել էր ԵՄ արտգործնախարար Ջոզեպ Բորելը` ընդգծելով` Եվրահանձնաժողովն այժմ դիտարկում է Մինսկի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:

Պետքարտուղար Մայք Փոմփեոն երեկ չի բացառել, որ արևմուտքի արձագանքը կարող է միասնական լինել: «Մենք դեռ չենք որոշել` ինչպես ենք արձագանքելու այս ամենին, սակայն կարող եմ ասել` մենք կհամագործակցենք մեր եվրոպացի դաշնակիցների հետ, որոնք գնահատում են ազատությունը և նույնչափ մտահոգված են այս իրավիճակով: Մենք ուզում ենք, որ արդյունքը դրական լինի Բելառուսի ժողովրդի համար և դրանից ելնելով էլ համապատասխան քայլեր կձեռնարկենք», - ասել է պետքարտուղարն «Ազատության» հետ զրույցում:

Այսպես, արդեն չորրորդ օրն է՝ Բելառուսում Լուկաշենկոյի դեմ ցույցերը չեն դադարում: Համացանցում տարածվող տեսանյութերում երևում է` ինչպես են ոստիկաններն ու հատուկջոկատայինները հետապնդում, ձերբակալում կամ բռնության ենթարկում ցուցարարներին, որոնք պահանջում են չեղարկել քվեարկության արդյունքներն ու արդար ընտրություններ անցկացնել: Երեկ պաշտոնյաները հաստատեցին, որ մահակներից, լուսաձայնային նռնակներից բացի, ոստիկանները նաև հրազեն են կիրառել: «Բրեստում ոստիկանության աշխատակիցների վրա են հարձակվել մի խումբ զինված և ագրեսիվ քաղաքացիներ, ինչից հետո ոստիկանները դիմել են ինքնապաշտպանության և կրակ բացել», - հայտարարել է Ներքին գործերի նախարարությունը` հավելելով. - «Ցուցարարներից մեկը հրազենային վնասվածքներ է ստացել»:

Հաղորդվում է նաև, որ միայն երեկ ձերբակալվել է հազարից ավելի քաղաքացի, հարուցվել է մոտ երկու տասնյակ քրեական գործ: «Ազատությունը» հետաքրքրվել է` իսկ կա արդյոք որևէ գործ ոստիկանների դեմ` ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի գործադրման համար: Ներքին գործերի նախարարության խոսնակը պնդել է` նման որևէ տեղեկություն ինքն առայժմ չունի:

Լեհաստանը, Լիտվան և Լատվիան պատրաստ են միջնորդական առաքելություն ստանձնել Բելառուսում ծագած ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Լիտվայի նախագահ Գինտանաս Նեուսեդան։ Նրա խոսքով` Բելառուսի իշխանությունները պետք է վերջ տան բողոքի ակցիաների մասնակիցների դեմ բռնություններին, ազատ արձակեն վերջին օրերին ձերբակալվածներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին հատուկ հակաճգնաժամային մարմին ձևավորեն։ «Եթե մեր այս առաջարկը մերժվի, ապա կմնա պատժամիջոցների տարբերակը», - հայտարարել է Լիտվայի նախագահը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2154 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am