Փաշինյանը բռնվեց․ հարսանիքներ կլինեն․ 5-րդ արտակարգի նրբությունները

Հայաստանում 5-րդ անգամ երկարաձգվեց արտակարգ դրության ռեժիմը, որը հայտարարվել էր ընթացիկ տարվա մարտի 16-ից։

Արտակարգ դրության կանոնների որոշակի վերանայումներ են եղել։ Մասնավորապես վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը․
«Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն, և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Տվյալ անձանցից թեստավորման համար նմուշառումը կարող է իրականացվել բացառապես իրենց գտնվելու (ինքնամեկուսացման) վայրում՝ լաբորատորիայի աշխատակիցների այցելության միջոցով: Իսկ արտերկրում կատարված թեստավորման բացասական պատասխանի առկայությունը ՀՀ ժամանող անձանց չի ազատում ինքնամեկուսացման պահանջից»,- փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը այս մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում։

 Իրականում սա բավականին կարևոր փոփոխություն էր, քանի որ սրանով փաստացի լուծում է տրվում մի շարք խնդիրների։ Այս նոր կարգավորումը լավ հնարավորություն կլինի նաև օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների համար, որոնց ընդունելությունը դեռ չի ավարտվել։ Նույն կերպ լուծում կստանա նաև գործնական նպատակով երկիր ժամանողների ազատ գործունեության հարցը։ Իշխանության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ նախկինում գործող մի շարք սահմանափակումներ հանվել են։ Մասնավորապես, այսուհետև կթույլատրվեն հավաքներ ու գործադուլներ անցկացնել, սակայն պարտադիր դիմակներով ու սոցիալական հեռավորության պահպանման պայմանով։ Իրականում սա անհասկանալի կանոն է, քանի որ իրականության մեջ դժվար է այն պահել։ Օրինակ, եթե հավաքին մասնակցում է 1000 մարդ, ինչպես է պահպանվելու երկու մետր սոցիալական հեռավորությունը։ Բացի այդ, դիմակի կրումը շարունակում է մնալ պարտադիր, սակայն վերանայվում են բացօթյա տարածքում դիմակ կրելու պահանջները։ Հանրային տրանսպորտում, տաքսիներում պարտադիր է դիմակի կրումը, սակայն անձնական մեքենաներում արդեն ուրբաթ օրվանից՝ օգոստոսի 14-ից, դիմակ կարող ենք չկրել։ Առաջիկա օրերին պարետն այս մասին կհրապարակի ուղեցույցը։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինայնը կարևորել է ոստիկանության կոշտ աշխատանքը դիմակների պատշաճ կրման հետևելու գործում՝ ընգծելով, որ առանց կոշտ վերահսկողության դրական դինամիկա չէր լինի․«Գիտեմ, որ կան դժգոհություններ, որ քաղաքացիները տուգանվում են, այո, և դրա համար կա շատ պարզ ձև՝ կրել դիմակ և չտուգանվել: Այն ժամանակ ասում էինք՝ կրիր դիմակ, փրկիր կյանքեր, հիմա հույս ունեմ մահերը կզրոյանան և կասենք՝ կրիր դիմակ և մի տուգանվիր»,- հայտարարել է Փաշինյանը։

Մյուս կարևոր փոփոխությունը՝ այսուհետ բաց և փակ տարածքներում արդեն կարելի է անցկացնել ընտանեկան միջոցառումներ, սակայն մինչև 40 մարդու մասնակցությամբ: Այս առնչությամբ Ազգային ժողովում պատգամավոր Սասուն Միքայելյանը հարց բարձրացրեց՝ առաջարկելով ընտանեկան միջոցառումների համար թույալտրել մինչև 60 հոգու մասնակցություն․ <<Բազմաթիվ զույգեր կան, որ նշանվել են, բայց չեն կարողանում ամուսնանալ։ Թույլ տվեք, թող մարդիկ գոնե 60 հոգով հարսանիք անեն>>,- առաջարկել է պատգամավորը։

Ընդամենը նախօրեին լրատվամիջոցները բացահայտել էին, որ Նիկոլ Փաշինյանն ընտանյոք հանդերձ մասնակցել է իր քավորի դստեր հարսանեկան հավաքույթին։ Բռնվելուց հետո վարչապետին այլ ելք չէր մնում, քան թույլատրել փոքր շրջանակով խնջույքների կազմակերպումը։ Հայաստանը բացում է օդային սահմանները օտարերկրացիների համար, այդուհանդերձ յուրաքանչյուր երկիր ինքն է սահմանելու ճանապարհորդության կանոնները ՀՀ քաղաքացիների համար։ Ինչ վերաբերում է հարևան երկրներին, ապա Վրաստանի և Իրանի հետ ցամաքային սահմանների բացման հարցի վերաբերյալ դեռևս քննարկումներ չկան։

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 4186 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am