Ավան վարչական շրջանում Երևանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում ոստիկանները քննչական գործողություններ են իրականացնում:
Tert.am-ի՝ դեպքի վայրում գտնված ժամանակ շտաբի դռները փակ էին, ներսում աշխատում էին ոստիկանները: Դրսից ևս շտաբը հսկում էին ոստիկանները:
Հիշեցնենք, որ նույն շտաբում ընտրակեղծարարության նյութերի առկայության ահազանգով գտնվում էր «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
Ըստ Փոստանջյանի ստացած ահազանգի ՝ ՀՀԿ շտաբի դարակներում կային պահված ցուցակներ, մինչդեռ շտաբի աշխատակիցներն ու Ավանի թաղապետ, ՀՀԿ-ի Ավանի տարածքային կազմակերպության ղեկավար Մանվել Ջավադյանը հրաժարվել էին ցույց տալ ցուցակները:
Նոր Նորքի ոստիկանապետը, ով ժամանել էր դեպքի վայր, հրամայել էր բոլորին դուրս գալ, որովհետև հանցագործության մասին հաղորդում էին ստացել և պետք է համապատասխան աշխատանքներ իրականացնեին:
Փոստանջյանն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները հրաժարվել էին դուրս գալ, ինչից հետո Նոր Նորքի ոստիկանապետը հրամայել էր բերման ենթարկել Փոստանջյանին ու նրա դստերը: Ոստիկանները, Փոստանջյանին քարշ տալով, գրկած տարել էին մինչև ոստիկանության ծառայողական մեքենան, սակայն Փոստանջյանը դիմադրել էր ու չէր նստել մեքենան: Փոստանջյանը հայտնել էր, որ այդ ցուցակներն իր ներկայությամբ չեն բացվել, իսկ իր աղջկան բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ չի խոսել, դեպքի հետ կապված նախատեսում է մամուլի ասուլիսով հանդես գալ այսօր՝ ժամը 17:00-ին:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը