Ապազգային դավադրությունը բացահայտվեց. ով է ուզում Հայաստանը թուրքին հանձնել

Լոսից «խոպան» եկած մեր «ազնիվ հայրենակիցը»՝ Զարեհ Սինանյանը, ով վարչապետին կից Սփյուռքի գրասենյակի հանձնակատարն է ու բոլորովին վերջերս պարզվեց, որ ամսեկան 26 հազար դոլար պետբյուջեից փող է ստանում, օրերս աղմկահարույց հայտաարությյամբ հանդես եկավ առ այն, որ պետք է այնպիսի իրականություն ստեղծել Հայաստանում, որպեսզի ոչ միայն հեռավոր ապագայում մտածենք ոչ միայն հայերի հայրենադարձության մասի, այլեւ Հայաստանն այլազգիների հայրենիքը դարձնելու.

«Մտածել այն մասին, որպեսզի Հայաստանը մեր նման ազգերի հայրենիքը դառնա. խոսքն Իսպանիայի արաբների, ասորիների եւ այլ ազգերի մասին, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալիք չեն ներկայացնում եւ կարող են հեշտությամբ ինտեգրվել Հայաստանում: Այսպիսով կարելի է փոխել ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում, եւ դրանից պետք չէ ամաչել, դա ճիշտ քայլ է: Դա հաջողություն կլինի: Պատկերացրեք, որ մենք Հայաստանը կդարձնենք մի երկիր որը գրավիչ է ոչ միայն հայերի համար»,- նշել է Սինանյանը:

Հանձնակատարի այս հայտարարությունը բուռն քննարկումներ առաջ բերեց ներհայաստանյան քաղաքական-հասարակական դաշտում, մարդը կարծում է, որ արաբների համար Հայաստանը հայրենիք դարձնելն ու այլ դավանանք ունեցողների միջոցով մեր դեմոգրաֆիկ պատկերը փոխելը ազգային անվտանգությանը չի սպառնում:
Այս հայտարարությունը թերեւս լույս է սփռում այն ազգադավ ծրագրի վրա, որը փորձում է իրականացնել Նիկոլ Փաշինյանն ի դեմս Զարեհ Սինանյանի, եւ այս հայտարարությունը նաեւ տալիս է այն հարցի պատասխանը, թե ինչու մարդը թողեց Գլենդելի քաղաքապետի իր պաշտոնը եւ վերադարձավ հայրենիք գրասենյակի պետ աշխատելու:
ԼԳԲՏ համայնքի ակտիվ աջակիցը, կամ ինչպես Սինանյանին բնորոշում են շատերը՝ համայնքի ակտիվիստը, որը հետո նաեւ պարզվեց մասոնական ակումբների ակտիվ ներկայացուցիչ է, Հայաստան է գործուղվել հատուկ առաքելությամբ: Մարդը, ով մեկ տարի առաջ հայտարարում էր, թե հնարավոր չէ աշխարահսփյուռ բոլոր հայերին հայրենադարձել, քանզի «Չունենք կրթական ու աշխատանքային ենթակառուցվածքներ՝ մեծ թվով հայրենադարձների համար>>, հիմա եկել ասում է, որ արաբների ասորիների համար հայրենիք ետք է դառնանք: Ճար ունենար, կտար նաեւ թուրքերի անունը, բայց թերեւս հասկանալի պատճառներով սկզբում լռում է:

Մի կողմից Նիկոլ Փաշինյանը քանդում է ազգայինի ու մեր ինքնության հենասյուները՝ հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները հանելով դպրոցական պարտադիր ծրագրից, մյուս կողմից՝ Զարեհ Սինանյանը երկրի օտարացման, այսինքն՝ թուրքի ոտքերի տակ երկիր գցելու ծրագիր է ներկայացնում: Միգուցե հենց այս ծրագիրը կյանքի կոչելու համար Փաշինյանը վերացրեց սփյուռքի նախարարությունը եւ ստեղծեց իրեն կից գրասենյակ, որի ղեկավար նշանակեց ապազգային հայրենակցի, ով նաեւ ռուսատյաց է ու մեծ աբսուրդ էր նրան այդ պաշտոնում նշանակելը, քանի որ ամենամեծ հայ համայնքը թերեւս ունենք Ռուսաստանում, որը նաեւ կերակրում է Հայաստանի կեսից ավելիին, իսկ այս մարդը մեր ռազմավարական դաշնակցի հետ համագործակցելու ցանկություն չունի: Հայրենադարձություն, ներդրումների հոսք կազմակերպելու փոխարեն, նա հիմա առաջ է տանելու մեզ հրամցված ապազգային ծրագիրը:

Անի Սահակյան

դիտվել է 8215 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am