Նիկոլը «սատանայի ծնունդ» է, նախկինները՝ նրան ծնող. Կրեմլը բացեց խաղաքարտերը

Ռուսաստանը շարունակում է ակտիվ գրոհները Հայաստանի իշխանության դեմ: Առայժմ, ինչպես ավելի վաղ ներկայացրել ենք, դա անում մեր հայրենակիցների՝ Կրեմլի քարոզչամեքենայի ծանր հրետանու միջոցով, թե ինչ տեսք կստանան հաջորդիվ այդ գրոհները, դժվար է ասել, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ ՌԴ-ում
առավել քան ռադիկալ են տրամադրված եւ խաղում են բաց քաղաքարտերով: Հերթը ռեժիսոր Տիգրան Քեոսայանինն էր, նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին եւ ոչ միայն՝ մեկ անգամ եւս փաստելով, որ Նիկոլ Փաշինյանի ապազգային տեսակը ակներեւ է եղել դեռ 10-15 տարի առաջ եւ այնպես չէ, որ նա այսօր ինչ-ինչ կենտրոնների եւ ուժերի ծրագիրն է իրականացնում, նրա թրքամետ, ազգային ամեն ինչի վրա թքող տեսակը տեսանելի է եղել նաեւ անցյալում
:
Քեոսայանն անդրադարձել է այն աղմկոտ հոդվածին, որ մի քանի օր առաջ՜Մարգարիտա Սիմոնյանը եւ նկատել, որ
հիմա Հայաստանում տարօրինակ ոչինչ տեղի չի ունենում, Փաշինյանը պարզապես ժամանակի իր մտքերը տեղափոխում է գործնական հարթություն՝ քանդելով հայկական պետականությունը եւ ինքնությունը:
Քեոսայանը կիսվում է, որ ծանր հույզեր է ունեցել Փաշինյանի 2005 թվականի <<սարսափազդու>> հոդվածի ընթերցումից հետո: Ավելին պաշտոնական Մոսկվան
բացելով խաղաթղթերը բացահայտ մեղադրանք է ուղղում նաեւ ՀՀ նախկին իշխանություններին՝ ընդգելով,որ հենց նախկիններն են Փաշինյանին իշխանության բերել. <<Բացարձակապես չեմ պատկերացնում, թե ինչ աստիճանի աղքատացման, նվաստացման եւ ատելության պետք է ժողովրդին հասցրած լիներ Հայաստանի նախորդ իշխանությունը, որպեսզի այդ իսկ ժողովուրդն իր ձեռքերով իշխանության բերեր մի մարդու, որն ունակ էր նման բան գրելու>> գրում է ռեժիսորն ու շարունակում՝<< մի մարդու, որը կոչ է արել մոռանալ ինքներս մեզ, մոռանալ, թե ով ենք մենք եւ որտեղից, մարդու, որը կոչ է արել թքել նախնիների գերեզմաններին>>:

Ըստ նրա՝ նախորդ իշխանությունն, ի դեմ Սարգսյանի, պարտավոր է պատասխան տալ ժողովրդի առաջ.<<Այն բանի համար, որ գիտակցաբար օրինականացրել է մանր լրագրողի՝ նրան խորհրդարանական ամբիոնը տրամադրելով։ Հավանաբար, այն նույն պատճառով, որով փակում էր ռուսական դպրոցները Հայաստանում`Արեւմուտքում ինչ-որ մեկին ցույց տալու համար, որ իր մոտ ամեն ինչ ժողովրդավարական հիմքերի վրա է։
Եվ շարունակել է ստել եւ թալանել սեփական ժողովրդին։ Իսկ հետո՝ իշխանության փոխանցման շուրջ պայմանավորվածություն՝ Սարգսյանի անձեռնմխելիության դիմաց։ Այլապես ինչպե՞ս բացատրել այն, որ Քոչարյանի կալանքի ֆոնին, որը մարտի 1-ին կատարել է իր սահմանադրական պարտականությունները, ոչ ոք ձեռք չի տալիս Սարգսյանին։ Խնամքով սափրված Փաշինյանի բախտը փիարի մասնագետների հարցում բերել է, որոնք նրան խորհուրդ են տվել մորուք պահել, «խակի» գույնի հագուստ կրել եւ աջ ձեռքը վիրակապել։ Ճիշտ այնպես, ինչպես ղարաբաղյան հերոս Մոնթեի հայտնի լուսանկարում է։ Նույնիսկ խորհրդային ոսկե տարիներին, երբ հանրապետությունը բարգավաճում էր, անկախություններից եւ ղարաբաղյան պատերազմներից առաջ, մարդը, որի գլխում կարող էին այնպիսի մտքեր ծնվել, ինչպիսիք արտահայտված են Փաշինյանի հոդվածում, լավագույն դեպքում կարող էր ծնողներից պատժվելու կամ լեռնային գյուղում պապիկի մոտ ոչխար արածեցնելու արտաքսվելու հույս ունենալ>>։
Նիկոլ Փաշինյանի միջոցով Հայաստանում ապազգային ծրագիր իրականացնելու համար նախկիններին մեղադրելուց, Փաշինյանին վերջին տաս տարիների ծնունդ համարելուց զատ Կրեմլը ըստ էության ընդգծում է, որ Հայաստանում իր խաղադրույքն անփոփոխ է եւ նրանք ի դեմս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին են տեսնում առկա ռեժիմի այլընտրանք՝ թերեւս ակնարկելով, որ պատրաստ է ներել բոլորին, ովքեր դուրս կբերեն Հայաստանը սատանայի ճանկերից.<<Փաշինյանը հայկական հող է ուղարկվել գուցե Սորոսի, գուցե հենց սատանայի կողմից` նպատակ ունենալով խթանել գլոբալիզմի գաղափարները` գաղափարներ, որոնք պետք է վերափոխեն ժողովուրդների եզակիությունը ինչ-որ միջին մի բանի, որ արմատներ չունի: Այն ամենը, ինչը կանգնած է այս գաղափարի ճանապարհին, պետք է ոչնչացվի` կրոն, պատմություն, ազգային գրականություն` որպես այս նույն պատմության պահապան, ընտանիք>> նկատում է ռեժիսորը եւ հերթով թվարկում, որ Փաշինյանը հենց այդ ճանապարհին է:
Վերջում ապավինում է հնագույն ժողովրդի իմաստությանը եւ ասում, որ հավատում է՝ ոչ ոք, թեկուզեւ մանր վախկոտ սադրիչը, չի կարողանա ոչնչացնել այն, ինչը մեր նախնիների արյան օվկիանոսի գնով է հաջողվել պահպանել:

Անի Սահակյան

դիտվել է 26009 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am