Ամերիկյան գաղտնազերծումներն անցանկալի Սորոսի ու Փաշինյանի իշխանության մասին

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն օրերս հարցազրույց է տվել «Արմնյուզ»-ին, որի ընթացքում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:

Նախ, նա շեշտել է, որ մարդիկ չպետք հավատան նրան, որ Սորոսն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ներկայացնում, ասել կուզի՝ Սորոսը գործում է իր անունից, ԱՄՆ անունից չի գործում. «Այն կազմակերպությունները, որոնց նա ֆինանսավորում է, պատասխանատու են իրենց ղեկավարությանը։ ԱՄՆ կառավարությունից հրամաններ չեն ստանում, դա հաստատ է։ Մարդիկ չպետք հավատան նրան, որ Սորոսն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ներկայացնում։ Այս հարցի շուրջ նաև ԱՄՆ-ում շատ բանավեճեր կան», - ասաց նա՝ ավելացնելով. «Մարդիկ կարող են Սորոսի կազմակերպությանը վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում են, բայց այն ԱՄՆ կառավարությունից չի ստացել որևէ թույլտվություն և լեգիտիմություն»։

Այն, որ Սորոսն ԱՄՆ պաշտոնական քաղաքականություն չի իրականացնում՝ հայտնի է շատերին: Մի շարք արևմտյան երկրներ անցանկալի են համարել Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեությունը:

Այնուհետև ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պարզաբանել է, թե ինչ նկատի ուներ, երբ Հայաստան այցի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ վարչապետը հիանալի դիրքերում է նաև ԼՂ հարցով վճռական որոշում կայացնելու համար։ «Ես ժողովրդավարական հասարակությունում ապրելու փաստն էի արձանագրում, երբ երկրի նոր ղեկավարն է պաշտոն ստանձնում։ Դա ժամանակահատված է՝ տեսնելու, թե միջազգային հակամարտությունները, հատկապես նրանք, որոնք փակուղում են, արդյոք հնարավորություն ունեն փակուղուց դուրս գալու։

Նախնական հանդիպումների ժամանակ հուսադրող նշաններ եղան, իմ այցից հետո մեկ տարվա ընթացքում դա այդպես չաշխատեց և հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով։ Կարծում եմ՝ դա կորուստ է երկու ժողովուրդների՝ Ադրբեջանի և Հայաստանի համար», - ասաց նա։

Բոլթոնը հավելել է, որ հասկանում է, որ հակամարտության լուծումը բարդ է. «Ես Կովկասը համարում եմ առանցքային ոչ միայն այնտեղ ապրողների համար, այլև ԱՄՆ և ամբողջ աշխարհի համար։ Սա իրականում շատ վտանգավոր շրջակայք է ձեր մի քանի հարևանների պատճառով։ Կցանկանայի, որ այս հարցին ԱՄՆ-ն ավելի ուշադրություն դարձներ։ Կցանկանայի, որ մենք ավելի օգտակար լինեինք, բայց այնտեղ երեք փոքր երկրներ են՝ շրջապատված մեկ մեծ երկրով և երկու խնդրահարույց երկրներով հարավից։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ի՝ դրսից ներկայությունն ավելացնում է տարածաշրջանային անվտանգությունը, քանի որ մենք սահմանափակված չենք աշխարհագրական առումով»։

Բոլթոնը, թեև նախկին պաշտոնյա է, սակայն հստակ արձանագրում է, որ կուզենար, որ ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում ավելի ակտիվ լիներ:

Այն, որ մեր տարածաշրջանն, այսպես ասած՝ ռուսների տիրապետության տակ է մնացել՝ վաղուց պարզ է, և Բոլթոնը, թերևս, ցանկացել է արձանագրել, որ իր պաշտոնավարման ընթացքում վարել է ավելի ակտիվ քաղաքականություն մեր տարածաշրջանում և որ ԱՄՆ ներկայությունը մեր տարածաշրջանում կնպաստեր անվտանգության պահպանմանը:

Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերին, երբ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան ժամանեց, խոսելով Արցախի հարցի կարգավորման մասին, ասել էր. «Մենք պարզապես այն տպավորություն ունեինք, որ վարչապետը հիանալի դիրքերում է Հայաստանում առաջնորդություն դրսևորելու համար»:

Նրա այս հայտարարությունն այն ժամանակ Հայաստանում բավական շատ քննարկվեց այն համատեքստում, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխություն-իշխանափոխության նպատակը Արցախի հարցի կարգավորումն է, ընդ որում, ոչ հայկական շահերին համահունչ:

Բոլթոնի դիտարկումը, թե՝ «կցանկանայի, որ մենք ավելի օգտակար լինեինք, բայց այնտեղ երեք փոքր երկրներ են՝ շրջապատված մեկ մեծ երկրով և երկու խնդրահարույց երկրներով՝ հարավից», իրականում չպետք է դիտարկել որպես նախկին պաշտոնյայի արձանագրում: Հնարավոր է, որ ԱՄՆ-ի ներկայությունն առաջիկայում մեծանա տարածաշրջանային առումով:

Ամերիկայի նախկին պաշտոնյան թափանցիկ ակնարկ է անում, թե ինչու նա կցանկանար տարածաշրջանը խաղաղ տեսնել: «ԱՄՆ-ը երջանիկ է այն մարդկանցով, ովքեր ԱՄՆ են եկել բոլոր երեք երկրներից և նրանք նշանակալի ներդրումներ են ԱՄՆ-ի համար», ասում է նա՝ հավելելով, որ իր երկար տարիների օգնականը հայ է: Այս իմաստով, տարածաշրջանին հնարավորինս օգնելու մի մասը ամերիկացի պաշտոնյան համարում է ԱՄՆ-ի պարտավորության մաս. «Շատ պահանջներ կան մեր ռեսուրսների, ժամանակի և ուշադրության համար: Բայց, իմ կարծիքով, մենք բավարար չափով չենք ծախսում Հարավային Կովկասի վրա»:

ԱՄՆ-ն ակնհայտորեն իր հետաքրքրությունն ունի մեր տարածաշրջանում՝ անկախ նրանից, թե որ պաշտոնյան է ԱՄՆ վարչակազմում: Իսկ 2018թ. Փաշինյանի «թավշյա հեղափոխությունից» հետո աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները ունեին և հիմա էլ ունեն իրենց հետաքրքրություններն ու շահերը, և դրանք փոխկապակցված են Արցախի հակամարտության կարգավորման շուրջ:

Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ հուլիսյան հայ-ադրբեջանական լարումից հետո աշխարհաքաղաքական կենտրոնները պետք է ակնկալել նոր տեղաշարժ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6292 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am