Թեհրանը մտադիր է Մոսկվայից 8 միլիարդ դոլարի զենք գնել
Մոսկվա ժամանած` Իրանի ՊՆ ղեկավարը կհանդիպի ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ՝ ռազմական ոլորտում համագործակցությունը քննարկելու համար: Այդ մասին գրում է Коммерсантъ-ը: Հավանականություն կա նաև, որ նախարար Հոսեյն Դեխգանին կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինը: Աղբյուրների տվյալներով՝ Թեհրանը մտադիր է Մոսկվայից 8 միլիարդ դոլարի զենք և զինտեխնիկա գնել:
