«Ննջարանում կամ բաղնիքում քվեարկողներին չեմ կարող խոչընդոտ հանդիսանալ». Նիկոլ Փաշինյան
8/16 տեղամասում իր քվեարկությունը կատարեց Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Քվեարկելուց հետո նա հայտնեց, որ ԵԼՔ- ը գալիս է հաղթահարելու հուսահատությունը։ «Եթե լցոնումներ, քվեաթերթիկների գողություններ չկան, եթե քաղաքացին իր ննջարանում կամ բաղնիքում ստանա ինչ-որ բան եւ քվեարկի, չեմ կարող խոչընդոտ հանդիսանալ, բայց, մյուս կողմից, պայքարելու ենք, որ այդպիսի քաղաքացուն այլ գաղափարական դաշտ բերենք՝ դատապարտելու փոխարեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
