Հանդիպել են երկու այլմոլորակային․ Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան

 

Հայաստանը շանս ունի աշնանը գլոբալ առումով ամենալավ վիճակն ունենալ։ Նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպման ժամանակ` անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։

«Ցավոք, կորոնավիրուսի հետևանքով մեծ թվով մահեր ունենք, չնայած վարակման դեպքերի կորի շարունակական շատ լուրջ անկում ենք արձանագրում։ Այսօր հիվանդանոցները կոնսերվացնում ենք, նաև ասում, որ ոչ մի երաշխիք չկա, որ մեր անհատական վարքագծի հետևանքով այդ թվերը չեն բարձրանա»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` տնտեսության մեջ խնդիրներ կան, որոնց համար փորձում են ոլորտային լուծումներ գտնել. հիմնական խնդիրը հետևյալն է՝ պահպանել և ավելացնել աշխատատեղերը:
Փաշինյանն ասել է, որ այս ընթացքում արձանագրել են երկու բան` սահմանափակումները չեն բերում ցանկալի արդյունքի և երկրորդը՝ ապրիլին 70.000 աշխատատեղ ենք կորցրել: Սակայն դրա փոխարեն հունիսի տվյալներով 50.000 աշխատատեղ արդեն իսկ վերականգնվել է, իսկ հուլիսի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատատեղերի քանակը մի փոքր նույնիսկ ավելի է:
Արձագանքելով վարչապետի խոսքին՝ նախագահն ասել է, որ իրենց գնահատականները համընկնում են։ Նախագահի խոսքով` կան տնտեսության ոլորտներ, որոնք շատ ծանր են տանելու այս ամբողջ գործընթացը և պետության ու կառավարության աջակցության կարիքն են ունենալու: Խնդիրներ կան աշխատատեղերի մասով, և, դրա հետ կապված, ժողովրդագրական խնդիրներ կան: Մարդիկ, որոնց աշխատավայրը երկար տարիներ եղել է Հայաստանից դուրս, հիմա այդ հնարավորությունը չունեն: Մարդիկ, որոնք այսօր, երեկ, նախորդ օրն աշխատանք ունեին, այսօր չունեն։ Հետևաբար, մեր ընդհանուր ուժերը պետք է համախմբենք, որպեսզի այս խնդիրները լուծվեն»,–ասել է Սարգսյանը և ավելացրե,․ թե պատրաստ է ամեն ինչով աջակցել ոչ միայն Սահմանադրության սահմաններում, այլև որպես հայ մարդ՝ իր հնարավորություններով, կապերով, փորձով, խորհրդով։
Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի մտքերի փոխանակումը երկու այլմոլորակայինների հանդիպման տպավորություն է թողնում։ Մենք աշնանը ամենալավ վիճակն ունենալու որևէ շանս չունենք, հենց միայն այն պատճառով, որ օգոստոսի 11-ի, այսինքն՝ նախագահի և վարչապետի հանդիպման օրվա դրությամբ ունեինք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 40 593 դեպք, որից 803-ը` մահվան ելքով։

Համեմատության համար ասենք, որ մեր հարևան Վրաստանում մահացել է ընդամենը 17 մարդ, այն դեպքում, երբ Վրաստանի բնակչության թիվը մոտ 750 հազարով ավել է ՀՀ բնակչության թվից։ Մեր երկրում արձանագրված մահվան դեպքերը որևէ կերպ համատեղելի չեն ամենալավ ցուցանիշ ունենալու սպասելիքի հետ։
Ինչ վերաբերում է ապրիլին փակված 70 հազար աշխատատեղերին, ապա դրանցից 50 հազարը, հունիսին չէին կարող բացվել։ Եթե Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի հունիսին, 2019-ի հունիսի համեմատ, ըստ պաշտոնական վիճակագրության նվազել է 7.5 տոկոսով, եթե ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում՝ ավելի քան 23.3 տոկոս, եթե
ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նվազել է 15.9 տոկոսով, այդ

ո՞ր ոլորտներում են աշխատատեղերը վերականգնվել։ Համենայն դեպս, պաշտոնական վիճակագրության մեջ աշխատատեղերի վերականգնման մասին վկայող թվեր չկան։

Փոխարենը պաշտոնական տվյալ կա, որ առևտրաշրջանառության 20.9 % անկման վերաբերյալ, որը գնողունակության, հետևաբար նաև աշխատատեղերի գոյության իրական ցուցիչն են։


Հայկ Դավթյան

դիտվել է 2536 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am