Ուսումնական տարին հետաձգել եք, որ ի՞նչ անեք

 


Ռուսաստանի դպրոցներում ու բուհերում դասերը մեկնարկելու են սեպտեմբերի 1-ին սովորական առկա ձևաչափով, բայց պահպանվելու են հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է կրթության նախարար Սերգեյ Կրավցևը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու կառավարության անդամների հետ քննարկման ժամանակ։ «Արդեն 36 485 կրթական կազմակերպություն անցել են բոլոր ընթացակարգերն ու ամբողջովին պատրաստ են ուսումնական տարվան։ Աշխատանքն իր ռեժիմով ընթանում է»,- ասել է նախարարն ու ավելացրել, որ ուսումնական հաստատությունների տարածքում բժշկական դիմակ դնելը պարտադիր է լինելու։ Ֆիզկուլտուրայի դասերը բացօթյա են լինելու։
Ի տարբերություն աշակերտների և ուսանողների մեծ բանակ ունեցող Ռուսաստանի՝ հարյուրապատիկ քիչ ուսանող և աշակերտ ունոցող Հայաստանում դեռևս պատրաստ չեն նոր ուսումնական տարին սկսել սեպտեմբերի 1-ից։
Պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ Հայաստանում՝ հանրակրթական դպրոցներում, միջին մասնագիտական հաստատություններում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Իսկ բուհերի համար որոշումը կկայացվի առանձին։ Հավանաբար բուհերին ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն կտրվի՝ ակադեմիական ազատության շրջանակներում։ Բուհերը պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակ ևս ինքնուրույնություն են ունեցել։ Այժմ նույնպես համալսարանները կարող են ինքնուրույն որոշել՝ երբ և ինչպես սկսել ուսումնական տարին։ Բարձր կուրսերում հեռավար կրթության մոդելը կարող է շարունակվել։ Առաջին կուրսեցիները կարող են ամենօրյա ռեժիմով դասի գալ։ Միջին կուրսերում կարող է կիրառվել ուսուցման խառը մեթոդ․ օրինակ՝ տեսական դասերը կարող են և հեռավար արվել, իսկ գործնական դասընթացները՝ առկա։
Ինչ վերաբերում է դպրոցներին, քոլեջներին և ուսումնարաններին, դասերը կսկվեն սեպտեմբերի 15-ից՝ համաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ։ Թե որն էր ուսումնական տարին 15 օր ուշացումով սկսելու իմաստը, պարզ չէ։ Անվտանգության կանոնների պահպանումը կարելի էր ապահովել նաև սեպտեմբերի 1-ից։ Ընդ որում, եթե հիմք ընդունենք առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումը, ըստ որի աշնանը համավարակի նոր ալիք է սպասվում, ապա ուսումնական տարվա հետաձգումը միանգամայն սխալ որոշում է։ Այսպես թե այնպես, աշնանը և ձմռանը, հնարավոր է, ստիպված լինենք կրկին անցնել հեռավար կրթության։ Գոնե տավա այս ժամահատակվածում, երբ իրավիճակը համեմատաբար բարենպաստ է, կարելի էր բնականոն ուսումնական պրոցես կազմակերպել։ Հայասատանի համար ստեղծված իրավիճակը կրկնակի բարդ է, քանի որ ուսումնական պրոցեսի ընթացքում համավարակի կաննոների պահպանումը թանկ հաճույք է։ Պահպանել համավարակի կանոնները, նշանակում է դասերը կազմակերպել մինչև 20 հոգանոց դասարաններում՝ ապահովելով սոցիալական հեռավորություն։ Օրինակ՝ Երևանում դասարանների մեծ մասի ծանրաբեռնվածությունը 30 և ավել աշակերտի է հասնում։ Այսինքն՝ նույն դասարանում, մեկի փոխարեն, երկու ուսուցիչ ներգրավելու անհրաժեշտություն կառաջանա։ Բնականաբար, անհարաժեշտ կլինի նաև մեկի փոխարեն երկու մանկավարժի աշխատավարձ վճարել։ Նույն խնդիրն է լինելու նաև քոլեջ-ուսումնարանների դեպքում։ Բացի այդ՝ ուսումնական տարվա հետաձգումը ենթադրում է նաև ուսումնական ծրագրի խտացում, որը նույնպես լրացուցիչ բարդություն է առաջացնելու դպրոցների համար։ Սպասվում է, որ առաջիկայում հրապարակվելու են այն կանոնները, որոնց պարտադիր պահպանման դեպքում միայան կարող են դասերը մեկնարկել։ Թե ինչու այդ կաննոններն ավելի վաղ չեն մշակվել, հավանաբար գիտի ԿԳՄՍ բազմաղբաղ ու բազմաոլորտ նախարարը։ ԿԳՄՍՆ-ում այս ողջ ընթացքում զբաղված էին կրթական խայտառակ չափորոշիչները մեր հասարակության վզին փաթաթելու սուրբ գործով և ուստարվա մեկնարկով զբաղվելու ժամանակ չեն ունեցել։
Ինչևէ, սեպտեմբերը գալիս է՝ խնդիրներով հանդերձ։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2560 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am