Ինչ են պատրաստվում Պուտինն ու արևմուտքը պոկել Լուկաշենկոյից

Երկրորդ օրն է՝ ամբողջ Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարում, երեկ ոստիկանությունը հաստատեց, որ ցուցարարներից մեկը զոհվել է՝ իրավապահների հետ բախումների ժամանակ, կան հազարավոր ձերբակալվածներ։

Բելառուսում ընդդիմությունը համազգային գործադուլ է հայտարարել, երեկոյան էլ պատրաստվում է վերստին բողոքի ցույց անցկացնել կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ, որոնց համաձայն ավելի քան 25 տարի երկիրն առաջնորդող Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական հաղթանակն է տարել՝ ձայների 80 տոկոսով։

Երեկ առավոտյան Լիտվայի արտգործնախարարը հաղորդեց, որ Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է Մինսկից և այժմ գտնվում է Վիլնյուսում: Ըստ Լինաս Լինկևիչուսի, մինչ այդ Բելառուսի իշխանությունները ձերբակալել են նրան և յոթ ժամ պահել անազատության մեջ՝ առանց որևէ հիմնավորման։

Ավելի ուշ տեսաուղերձ է տարածել նաև ինքը՝ նախագահի ընդդիմադիր թեկնածուն, դողացող ձայնով պնդելով, որ մարդկային կյանքը վեր է ամեն ինչից։ Տիխանովսկայայի վստահված անձանցից մեկն էլ ասել է՝ «այժմ մենք երկու խնդիր ունենք՝ պաշտպանել մեր ընտրությունը և դադարեցնել արյունահեղությունը, իրավիճակը ճգնաժամային է, և որքան էլ բարդ է, պետք է հրաժարվել բռնությունից և պաշտպանել մեր հաղթանակը օրինական, ոչ բռնի միջոցներով»։

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը խորը մտահոգություն են հայտնել՝ կոչ անելով Բելառուսի իշխանություններին հարգել հիմնարար ազատություններն ու իրավունքները, և զերծ մնալ ուժի գործադրումից։ Պետքարտուղար Մայք Փոմփեոն առանձին հայտարարություն է տարածել՝ հորդորելով կառավարությանը հարգել խաղաղ հավաքների մասնակցելու՝ սեփական քաղաքացիների իրավունքն ու ազատ արձակել ձերբակալվածներին:

Այսպես, Բելառուսում հետընտրական ցույցերը շարունակվում են, ոստիկանությունը կոշտ միջոցներ է կիրառել: Ներքին զորքերի նախարարությունը հայտնում է, որ մեկ հոգի մահացել է: Ըստ պաշտոնական տեղեկատվության, հատուկ ջոկատայիններին դիմադրելիս ցուցարարներից մեկը փորձել է պայթուցիկ նետել իրավապահների ուղղությամբ, սակայն այն պայթել է իր ձեռքում, ինչի հետևանքով տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել:

Բազմաթիվ քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Մինսկում որոշ լրատվամիջոցներ հայտնում էին՝ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիաների՝ պահանջելով ավելի քան քառորդ դար նախագահած Ալեքսանդր Լուկաշենկոյից հեռանալ:

Իրավապահները ուժ էին կիրառել՝ ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ, հաղորդվում է մի քանի տասնյակ տուժածների մասին։ Սպասվում է, որ բողոքի ակցիաները կարող են շարունակվել նաև այսօր։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 84,05 տոկոսը, 2015 թվականի նախագահական ընտրություններին այդ թիվը 87,22 տոկոս էր։

Արդեն հայտնի է, որ Բելառուսում ընդդիմությունը համազգային գործադուլ է հայտարարվել, երեկոյան էլ պատրաստվում է վերստին բողոքի ցույց անցկացնել։ Երկրորդ օրն է՝ երկրով մեկ բողոքի ցույցերը չեն դադարում, երեկ ոստիկանությունը հաստատեց, որ ցուցարարներից մեկը զոհվել է՝ իրավապահների հետ բախումների ժամանակ, կան հազարավոր ձերբակալվածներ։

Ըստ որոշ աղբյուրների, այսօր Մինսկում անվտանգության խորհրդի նիստ է նախատեսված։ Մինչ այդ իրավապահները հերթական նախազգուշացումն են տվել ցուցարարներին: Նրանք, որ ապօրինի քայլերի կդիմեն, կկանչվեն քրեական պատասխանատվության, հայտարարել է Քննչական կոմիտեն։
Առավոտյան Մինսկի կենտրոնում ոստիկանական շրջափակումը հանվել է, հատուկ տեխնիկան՝ հեռացել:

Նկատենք, որ Հայաստանի ղեկավարները շնորհավորեցին Լուկաշենկոյին` վերընտրվելու կապակցությամբ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և ընդլայնել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Իմ կողմից պատրաստ եմ ամեն ջանք գործադրել, որպեսզի լիովին իրագործենք մեր ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների ամբողջ ներուժը», - ինչպես փոխանցում են կառավարությունից, ասված էր Փաշինյանի ուղերձում:

Նախագահականի մամուլի ծառայության տեղեկացմամբ` Արմեն Սարգսյանն Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում:
Իրավիճակը հետխորհրդային Բելառուսում չի բացառվում, որ այսօր ս լարված լինի: Երեկ տեղի ունեցած իրադարձություններն աննախադեպ էին՝ Բելառուսի համար: Մինչ այժմ ընդունված էր համարել, որ Բելառուսը հասարակության համար, չնայած Լուկաշենկոյի իշխանության «հարատևությունը», այնուամենայնիվ, դա ընդունելի իշխանություն է:

Սակայն ակնհայտ է արդեն, որ երեկվանից իրավիճակը Բելառուսում գլխիվայր փոխվել է. Լուկաշենկոն որքան էլ շարունակի իշխանավարել՝ չի լինելու նույն ուժեղ «Բատկան»:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա բողոքի ցույցերում բռնաճնշումների, հատուկ միջոցների գործածումը, պարզ է, որ էլ ավելի կուժգնացնի Լուկաշենկոյի իշխանության նկատմամբ քննադատությունը:

Նկատենք, որ մինչ ընտրությունները Բելառուս-Ռուսաստան փոխհարաբերություններում հերթական հարաբերությունների պարզման առիթ բացվեց՝ Բելառուսում հայտնի ձերբակալություններից հետո, երբ ռուսներին Լուկաշենկոն մեղադրեց ընտրություններից առաջ իրավիճակը լարելու մեջ:

Այնպես որ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ թույլ Լուկաշենկոն ձեռնտու է բոլորին՝ թե՛ Մոսկվային, թե՛ արևմուտքին:

Իսկ թե ինչ կպոկեն Պուտինն ու արևմուտքը Լուկաշենկոյից՝ իրենց հավատարմության դիմաց՝ դա այլ հարց է: Հանուն Լուկաշենկոյի իշխանության պահպանման՝ նրանք Լուկաշնկոյից կհաջողեն վերցնել այն, ինչ չեն կարողացել ստանալ մինչ այժմ:

Լուկաշենկոյին այլ բան չի մնա, քան համաձայնել թելադրված պայմաններին, սակայն՝ նրան, ի վերջո, բոլորն են կհանձնեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2211 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am