Ինչո՞ւ են փոխել վարչապետի դստեր մեքենայի համարները. Լուսանկար

Hraparak.am-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշանը, յութուբի իր ալիքում նոր վլոգ է տեղադրել, որտեղ ներկայացնում է, թե ինչպես է անցկացրել իր ծննդյան օրը բնության գրկում։ Տեսանյութում Փաշինյանի երեք դուստրերն են, կինը և վերջերս զորացրված որդին։ Նրանք փոքրիկ մի լճակի ափին, որտեղից, ինչպես նշում է Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամը, երևում է Արագած լեռը, վրաններ են կապել, խորոված արել ու գիշերը անցկացրել այդտեղ՝ ընտանեկան միջավայրում նշելով Շուշանի 13-րդ տարեդարձը։

Տեսանյութում երևում է սև Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան, որը սպասարկում է Փաշինյանի երեխաներին։ Մամուլում գրվեց, որ սա գնվել է հատուկ վարչապետի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար, թեպետ հետո ասացին, որ ավելի վաղ էր գրվել, մինչ իրենց՝ իշխանության գալը։ Ինչևէ։ Ավտոմեքենան մինչև վերջերս կրում էր 130 UU 01 պետհամարանիշ, որը Պետական պահպանության ծառայության համարանիշ է։ Այս տեսանյութում, սակայն, երևում է, որ մեքենայի պետհամարանիշը փոխված է՝ սովորական, աչքի չընկնող, թվերի խառը համադրությամբ համարներ են դրված՝ 35 DV 933: Սրանք, ամենայն հավանականությամբ, օպերատիվ համարներ են, այսպիսի համարանիշները հասանելի են հիմնականում ուժային կառույցների աշխատակիցների համար, որպեսզի քողարկվեն, հեշտ ճանաչելի չլինեն իրենց համարներով ու կարողանան ազատ օպերատիվ ծառայություն իրականացնել։ Այսպիսի համարանիշները նաև «չեն նկարվում», այսինքն՝ այսպիսի համարներով մեքենան, երբ խախտում է կատարում, դրանք չեն ֆիքսվում և տուգանք չի ուղարկվում մեքնայի սեփականատիրոջ հասցեով։ Գրեթե վստահ ենք, որ Փաշինյանի երեխաներին սպասարկող մեքենայի վրա ևս «օպերատիվ» համարանիշ է փակցված։ Ի դեպ, X-Trail-ի բամպերի ներքևի հատվածում երևում են նաև ՊՊԾ-ի փակցրած առկայծող փարոսիկները, որոնք հարկ եղած դեպքում միացվում ու ճանապարհ են բացում տիրոջ համար։

Թե ինչու են Փաշինյանները որոշել փոխել իրենց սպասարկող հայտնի X-Trail-ի համարները, դժվար է ասել, սակայն կարելի է կռահել՝ քողարկվելու, ճանաչելի չլինելու համար, որպեսզի փողոցում այս մեքենան չկարողանան հեշտությամբ ֆիքսել, ըստ այդմ՝ իմանալ, թե ուր են գնում, որտեղ են լինում Փաշինյանի ընտանիքի անդամները։ Չի բացառվում, որ քողարկվելուց զատ՝ նաև խախտումներից ու տուգանքներից ապահովագրվելու նպատակ էլ է ունեցել պետհամարանիշը փոխելը։ Նաև, հարկ եղած դեպքում, այն կարելի է նաև որպես պոպուլիստական քայլ ներկայացնել հանրությանը, որ վարչապետի դստեր մեքենան ոչ թե «գոլդ» կամ ծառայողական համարանիշով է, այլ հասարակ, շարքային քաղաքացու համարներով։
Տեսանյութում մեկ այլ ավտոմեքենա էլ է երևում՝ սև Toyota Prado ամենագնաց, որից իջնում է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Թեև Prado-ի համարանիշը չի երևում, սակայն այս մեքենան էլ, ամենայն հավանականությամբ, պետությունից վարչապետի տիկնոջը սպասարկելու համար է հատկացվել։ Այս Prado-ով էլի ենք տեսել Աննա Հակոբյանին միջոցառումների ժամանելիս։ Նկատենք, որ նախորդ իշխանությունների ժամանակ Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին, հասարակ Toyota Camry էր սպասարկում՝ 097 UU 01 համարանիշով, առանց թիկնապահների, մեկ վարորդով, հարկ եղած դեպքում նաև մեկ թիկնապահով։ Նույնը նաև Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի դեպքում էր, նա ևս մեկ վարորդ ուներ և մեկ թիկնապահ, որը նրան ուղեկցում էր հարկ եղած դեպքում։ Ի դեպ, Բելլա Քոչարյանի թիկնապահը կին էր, անունը՝ Զոյա։ Աննա Հակոբյանին այսօր արդեն թանկարժեք ամենագնաց է սպասարկում՝ վարորդից բացի նաև թիկնապահների խմբով, որոնց մենք հանդիպել ենք տարբեր միջոցառուների ժամանակ։

Hraparak.am

դիտվել է 2163 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am