Ոստիկանների հարվածից Զարուհի Փոստանջյանի դուստրը ուղեղի ցնցում է ստացել
Այսօր Տարոն Մարգարյանի շտաբում տեղի ունեցած վիճաբանությունից հետո ոստիկանները բերման էին ենթարկել Զարուհի Փոստանջյանի դստերը։ Ճանապարհի կեսին ոստիկանական մեքենան խափանվել էր, իսկ աղջիկը՝ ազատ արձակվել։ Սակայն շոկային վիճակից ու ստացած հարվածներից աղջկա ինքնազգացողությունը վատացել է: Շտապ օգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց: Նախնական ախտորոշմամբ՝ աղջկա մոտ ուղեղի ցնցում է։
