«Գողեր, էս մի հանցագործությունն էլ պարտակեցիք». ոստիկանները Զարուհի Փոստանջյանին ուժով հեռացրին ՀՀԿ-ի շտաբից
Ավանում Տարոն Մարգարյանի շտաբից ոստիկաններն ուժով դուրս հանեցին քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին, փորձում էին նրան նստեցնել ոստիկանական մեքենա, բայց չնստեց: Այստեղ էր ժամանել Նոր Նորքի ոստիկանապետը, ով հորդորում էր լքել տարածքը: Զարուհի Փսստանջյանն ասաց, որ չեն գնա, մինչև չտեսնեն, թե դարակում ինչ ցուցակներ են: Փոստանջյանը փորձեց բացել դարակն ու հանել ցուցակները, բայց ոստիկանները կանխեցին, նրան ուժով դուրս հանեցին շտաբից: «Մեզ դուրս հանեցին, որ այդ հանցագործության փաստերը պարտակեն: Գողեր, էս մի հանցագործությունն էլ պարտակեցիք: Բռնել էինք, այնքան թույլ էիք, որ այդ մի ընտրակեղծարարության դեպքն էլ չբացահայտեցիք», ասաց Փոստանջյանը: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը ցուցակներով ընտրակաշառք բաժանելու ահազանգի հետքերով ժամանել էր Ավանի ՀՀԿ շտաբ: Ցուցակները թաքցրել էին դարակում, որից հետո տեղի էր ունեցել քաշքշուկ:
