ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ այսօր քննարկվել է Հրանտ Բագրատյանի հեղինակած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԱԺ-ից տեղեկացնում են, որ հիմնական զեկուցող Հրանտ Բագրատյանը ներկայացրել է օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որի նպատակն է տարբեր ժամանակների ՀՀ վարչապետի կամ նախարարի համար ապահովել սոցիալական երաշխիքներ:
Մասնավորապես՝ հեղինակն առաջարկում է առնվազն երեք օրացուցային տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ նախարարի պաշտոն զբաղեցրած անձի՝ 65 տարին լրանալու դեպքում, նրա համար սահմանել կենսաթոշակ:
Օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական եզրակացությունն է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի և փետրվարի 22-25-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Հեղինակների առաջարկով մինչև մեկ տարի ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Տաճատ Վարդապետյանի, Համլետ Հարությունյանի, Վազգեն Կարախանյանի, Կարինե Աճեմյանի և Արշակ Մխիթարյանի հեղինակած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը