Z տաքսի ծառայությունը կրկին ընտրությունների «հերոսն է»
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ընտրողներին բերում են Z տաքսի ծառայության ավտոմեքենաներով։ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն ահազանգեր է ստանում քաղաքացիներից: Քաղաքացին ժամը 11:05-ի սահմաններում զանգահարելով ԻԵՄ գրասենյակ ահազանգում է, որ թիվ 1/20 տեղամասում քաղաքացիներին քվեարկության են բերում միկրոավտոբուսներով, որոնց ապակիները ամբողջությամբ փակ են և Z տաքսի ծառայության ավտոմեքենաներով։ Քաղաքացիներին իջեցնում են կամ հենց տեղամասի դիմաց, կամ մի փոքր հեռավորության վրա», ասվում է նախաձեռնության հաղորդագրության մեջ: Z տաքսի ծառայությունը դարձել է ընտրությունների «ակտիվ մասնակիցը» վերջին մի քանի ընտրություններում: Այս ծառայության մեքենաներով ընտրողների են տանում-բերում: Ըստ մամուլի հրապարակումների՝ այն պատկանում է Տարոն Մարգարյանին:
