Կես տարվա հարկադիր STOP-ը

Հայաստանում մարտից հայտարարված արտակարգ դրության ժամկետն օգոստոսի 12-ից նորից կերկարաձգվի մեկ ամսով, բայց մի շարք սահմանափակումներ կվերանայվեն, օրինակ՝ հանրահավաքների ու հանրային միջոցառումների արգելքները, օրեր առաջ պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցում հայտնեց պարետ Տիգրան Ավինյանը։
«Վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների հարցը, վերանայվելու են ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումներ, վերանայվելու են հանրահավաքներ անցկացնելու հարցերը, վերանայվելու են հանրային միջոցառման հարցերը», - ասել էր նա:

Ուսումնական տարվան հաշված օրեր են մնացել, պարետատունը մշակել է նաև ուսումնական հաստատությունները վերաբացելու մոդելներ, որոնք կհրապարակվեն օգոստոսի 12-ին. - «Ամսի 12-ին արդեն վերջնական ամբողջական լուծումները և ոլորտային վերաբացումների հետ կապված, և հանրային միջոցառումների հետ կապված, և հանրահավաքների հետ կապված, և օտարերկրյա քաղաքացիների մուտքի հետ կապված, և մեր քաղաքացիների, ովքեր պետք է մեկնեն արտագնա աշխատանքի, նրանց խնդիրների հետ կապված, կարծում եմ` մենք բոլոր լուծումներն արդեն կհայտարարենք», հավելել էր նա:

Անվտանգության կանոնների պահպանման պահանջը ուժի մեջ է, ինչպես նաև տուգանքները: «Համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետությունում բարդ, և եթե մեր արձագանքն այս իրավիճակին չլինի պատշաճ այն առումով, որ մենք առավել մեծ ջանքեր գործադրենք հակահամաճարակային կանոնները պահպանելու ուղղությամբ, մենք կարող ենք նորից իրավիճակը ետ գլորել դեպի հուլիսի առաջին շաբաթվա իրավիճակը, որը, ինչպես հայտնի է, մեր համաճարակային իրավիճակի պիկն էր և գագաթնակետը», նշել էր Փաշինյանը օրեր առաջ:

Այսպես, կառավարությունն ինչո՞ւ հետ չկանգնեց արտակարգ դրությունը ևս մեկ անգամ երկարաձգելու որոշումից, եթե դա հնարավոր էր իրականացնել օրենսդրական այլ միջոցներով հակահամաճարակային կանոնների վերահսկմամբ։
Կես տարի արտակարգ դրությունն ի՞նչ է տալիս կառավարությանը: Արդյոք երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազո՞ւմ է:

Ամենևին... Հայաստանը մի երկրիր է, որտեղ մահացության ու վարակվածների թվով «ռեկորդակիր» ենք: Ուրեմն, կառավարության արտակարգ դրությունը չի ծառայել իր հիմնական նպատակին:

Հետևաբար, ինչ խնդիր է լուծում իշխանությունը: Բնականաբար, բացառապես քաղաքական: Արտակարգ դրության պայմաններում հանրահավաքային հնարավոր պայքարի ձևերը կանխելու նպատակն էր:

Այսինքն, նույնիսկ տնտեսական անկման վտանգը Փաշինյանի համար ավելի տանելի է, քան՝ քաղաքական ընդդիմադիրների պայքարը: Հայաստանը ողջ աշխարհի համար համարվում է վտանգավոր պետություն, քանի որ մենք շարունակում ենք մնալ արտակարգ դրության պայմաններում:

Մինչդեռ Հայաստանից ավելի վատթար վիճակում գտնվող, կորոնավիրուսի իմաստով, երկրներ կան, որտեղ պաշտոնապես առումով արտակարգ դրության իրավական ռեժիմ հայտարարված չէ: Իսկ մեր երկրում արտակարգ դրության պայմաններում տուժում են արտագնա աշխատողները, այլ ոլորտներ, որոնք արտակարգ դրության պատճառով չեն կարողանում նորմալ գործել:

Բացի այդ, Հայաստանում արտակարգ դրություն է գործում արդեն 5 ամիս, մինչև սեպտեմբեր՝ կլրանա կես տարի, սակայն այն բացառապես աշխատում է դիմակ կգրելու ստուգելու պրոցեսում, այսինքն՝ արտակարգ դրություն չունեինք դե ֆակտո, բայց այն անվերջ շարունակեցին երկարաձգել՝ ունենալով մահացածության բավական բարձր ցուցանիշներ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3014 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am