Խոցելի Լուկաշենկոյի վերջին տրիումֆը

Օգոստոս 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ կայացան:
Հիշեցնենք, որ գործող նախագահ, նախագահի թեկնածու Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն 6-րդ անգամ մասնակցեց նախագահական ընտրությանը։ Նա Բելառուսի ղեկավարն է 1994 թվականից։

Տեղական ժամանակով կեսօրից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ նախագահական ընտրությունները կայացած են՝ ընտրողների կեսից ավելին` այդ պահի դրությամբ 54 տոկոսն արդեն մասնակցել է քվեարկությանը։ Դեռ առավոտյան ընտրական տեղամասերը բացվելուց քիչ անց ԿԸՀ-ն հայտարարել էր, որ օգոստոսի 4-ից սկսված վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 40 տոկոսը։

Երեկվանից արդեն Բելառուսում համացանցային խնդիրներ կան, արգելափակված են Յութուբը, Սկայպը, բոլոր սոցիալական կայքերը, բացի՝ Տելագրամից:
Համաձայն պաշտոնական էքզիթ փոլի արդյունքների` Բելառուսի նախագահական ընտրություններում 79.7 տոկոսով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սվետլանա Տիխանովսկայան ստացել է քվեների 6.8 տոկոսը:

Այս ընտրություններին առաջադրվելու մտադրություն հայտնած մի շարք գործիչներ ենթարկվել են հետապնդումների և ձերբակալությունների։ Նրանց թվում է նաև Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը համարվող Սվետլանա Տիխանովսկայայի ամուսինը։ Ամուսնու ձերբակալությունից հետո Սվետլանա Տիխանովսկայան հասցրել է գրանցվել նախագահի թեկնածու, ու նրա հանրահավաքներին հազարավոր մարդիկ էին մասնակցում։

Նկատենք, որ սա Բելառուսում կայացած ընտրություններն էին, որոնք ուղեկցվեցին բողոքի ցույցերով: Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել էին անգամ ԱՄՆ-ի մի խումբ քաղաքացիներ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի օրն ասել է.«Բելառուսում ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ, որոնք ամերիկյան անձնագրեր ունեին ձերբակալվել են»: Լուկաշենկոյի խոսքերով՝ Բելառուսում մեծ թվով մարդիկ են ձերբակալվել, որոնք նպատակ ունեին ապակայունացնել իրավիճակը: Նա հավելել է. «Ձերբակալվել են մի խումբ բողոքարարներ, որոնք ամերիկյան անձնագրեր ունեն և նույնիսկ ամերիկացի ամուսիններ, որ աշխատում են ԱՄՆ ԱԳ նախարարությունում»:

Վերջին շաբաթների ընթացքում Բելառուսի կառավարության ընդդիմադիրները մի քանի բողոքի ակցիա են անցկացրել: Այդ ընթացքում ձերբակալվել են տասնյակ մարդիկ այդ թվում նաև Բելառուսի նախագահական ընտրությունների երկու թեկնածուներ: Բելառուսի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր անցկացվեցին։ Ընդդիմության կողմնակիցները էին հավատում էքզիթ փոլի նախնական արդյունքներին, ըստ որոնց՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի քան 81 տոկոս ձայն է հավաքել։

Մինսկում ուժայինները ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ էին կիրառել։ Քաղաքի կենտրոնում հազարավոր մարդիկ էին հավաքվել։ Հատուկջոկատայինների և ցուցարարների բախումների հետևանքով տուժածներ կան։

Հուլիս 31-ին Բելառուսում, երբ դեռ նախընտրական շրջան էր, ընդդիմադիրներն աննախադեպ մարդաշատ հավաք էին անցկացրել Մինսկում: Դա աննախադեպ մարդաշատ հավաք էր՝ ի պաշտպանություն ընդդիմադիր թեկնածուի
Մինսկում տեղի էր ունեցել հանրահավաք-համերգ՝ ի պաշտպանություն Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի: Ակցիան համաձայնեցված էր իշխանությունների հետ: «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ ցույցի անցակետով անցել էր ավելի քան 60 հազար մարդ: Դիտորդները նկատել էին, որ սա ամենամեծ բողոքի ակցիաներից էր Բելառուսում երկրի անկախացումից ի վեր:

Իր ելույթի ժամանակ ընդդիմադիր թեկնածուն՝ Տիխանովսկայան հայտարարել էր, որ բելառուսցիները ցանկանում են կառավարության խաղաղ փոփոխություն: «Ձեր խղճի դեմ մի գնացեք, ձեր ժողովրդի դեմ մի գնացեք»:

Տիխանովսկայան խոստացել էր ընտրվելու դեպքում հանրաքվե անցկացնել 1994-ի Սահմանադրությանը վերադառնալու հարցով: Այն նախատեսում էր նախագահական ժամկետների սահմանափակում։

Թեկնածուն նաև վստահեցրել էր, որ ընտրվելուց հետո վեց ամսվա ընթացքում կանցկացնի նախագահական նոր ընտրություններ, ինչպես նաև ազատ կարձակի բոլոր քաղբանտարկյալներին:

Այսպես, նախընտրական քարոզարշավը նշանավորվեց Լուկաշենկոյի հակառակորդների փողոցային հավաքներով: Բողոքի ակցիաները սկսվելուց ի վեր ձերբակալվել և կալանավորվել է ավելի քան 700 մարդ:

Գործող նախագահի հիմնական մրցակիցներից մեկը՝ չգրանցված թեկնածու Վիկտոր Բաբարիկոն, ով համարվում է Մոսկվայի թեկնածու, կալանավորվեց. նրան մեղադրում էին տնտեսական հանցագործությունների մեջ: Լուկաշենկոն խոստովանել էր, որ նախկին բանկիրի հետապնդումները սկսվել են իր նախաձեռնությամբ:
Մեկ այլ չգրանցված թեկնածու՝ Վալերի Ցեպկալոն, զավակների հետ լքեց Բելառուսը՝ հայտարարելով, թե իշխանություններն ուզում էին իրեն ձերբակալել: Բաբարիկոյի և Ցեպկալոյի շտաբները միավորվել են Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական շտաբի հետ:

Նույնիսկ բարձր տոկոսներով Լուկաշենկոյի հաղթանակը վերջին ընտրություններում թվում է բավական խոցելի: Թերևս, սրանք վերջին ընտրություններն էին, երբ Բատկան ցուցադրեց իր «հզորությունը»:

Ինչ կլինի ընտրություններից վեց ամիս, մեկ տարի անց՝ ոչ ոք չի կարող կանխատեսել: Լուկաշենկոյի նկատմամբ անվստահությունն արդեն իսկ ակնհայտ է: Իսկ թե երբ դա կստանա առավել ցցուն տեսք՝ կերևա մոտ ապագայում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2338 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am