«Ելք» դաշինքի օգտին խախտում է գրանցվել. Քաղաքացի դիտորդ
Մանե Սահակյանը 14.05.2017թ. գտնվել է թիվ 6/3 տեղամասում որպես դիտորդ: Վերջինիս՝ որպես դիտորդի իրավունքների խախտումները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). ««Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Գեղամ Վիլենի Սուքիասյանն առավոտյան ժամը 8:00-ից սկսած (մինչև 11:30 դրությամբ) ուղղորդում է ընտրողներին` «Ելք» դաշինքի օգտին քվեարկելու նպատակով: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում (խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից գրանցամատյանում չգրանցելու փաստի վերաբերյալ առկա է ձայնագրություն): Այս մասին տեղեկացնում է Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը:
