Մղձավանջ, թե երազանք

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը նախօրեին հարցազրույց է տվել եւ անհավանական խոստովանություն արել.<<Այսօր իմ ամուսինն իրականացնում է այն եւ փորձում է մեր երկիրը դարձնել այնպիսին, ինչպիսին ինձ նկարագրել է 95 թվականին մեր զրույցների ժամանակ, ինչպիսի երկրի մասին գրել է ամեն հոդվածում ամեն օր, տասնյակ տարիներ, եւ հիմա քայլ առ քայլ իրականացնում է, այլ հարց, որ մի բան ավելի արագ է լինում, մի բան ավելի դանդաղ>>։

Սա ոչ թե վատ, այլ սարսափելի հայտարարություն է: Փատորեն այն քաոսը, որն այսօր տիրում է մեր երկրում ու ժողովրդի կյանքում պետության ղեկավարի երազանքն է եղել եւ դեռ շարունակելու է ի կատար ածել: Օրինակ նրա երազանքն է եղել կրթության տխրահռչակ, ապազգային չափորոշիչները, որոնք կարծես թե գրվել են ոչ թե Հայաստանում, այլ մեր դարավոր հակառակորդների ձեռքում՝ Թուրքայում, Ադրբեջանում: Չափորոշիչներ, որոնք արժեհամակարգային պատերազմ են մեր դարավոր պատմության, մշակույթին, մեր ինքնությանը, որտեղ հայ բառը՝ գրականություն, պատմություն բոլոր ոլորտներից դուրս է մղվել իր մնացյալ հետեւանքներով:

Ատելության ու զազրախոսության այս միջավա՞յրն էր երազում: Թե՞ ԼԳՏԲ համայնքի գերակտիվացումը, կամ ասենք պետության օրենսդիր գլխավոր մարմնի ամբիոնից տրանսգենդերին ելույթի հնարավորությություն տալը: Այո, ժողվարչապետի երազանքն է եղել կորոնավիրուսի դեմ պայքարն այս կարգի տապալել, մոտ հազար զոհ տալ եւ հընթացս սըղղացնել Լանսարոտեի կոնվենցիան, տխրահռչակ այլ նախագծեր, իսկ պետության բարձր դատարանի՝ Սահմանադրական դատարանի դեմ թաթար-մոնղոլական արշավանքների մասին կգերադասենք լռել: Եթե իր երազած Հայաստանը սեւն ու սպիակն էր, կամ Արցախում դավադիրներ փնտրելը.անցյալը ոչնչացնելը. Հաղթանակած հերոսներին անարգելն ու կալանավորնելն է, սա ուրիշ ողբերգություն է: Եթե իր երազած Հայաստանը տասը տարի ստելն էր, ասել, որ բոլոր պաշտոնյաները կոռումպացված են, հետո գալ ու ոչ մի այդ մասշտաբի կոռումպացված չհայտնաբերելն էր, ճիշտ հակառակը՝ նույն ճանապարհը բռնելը, բան չունենք ասելու:
Աննա Հակոբյանն ասում է նաեւ որ իրենց նտանիքի մասին հրապարակումները մերկապարանոց են. «Հեղափոխությունից առաջ, հեղափոխությունից հետո էլ կես տարի, մեկ տարի ինձ թվում էր, որ լրագրողներն ինչ-որ հիմք պետք է ունենան, այն կարող են հետո զարգացնել, ճոխացնել, բայց գոնե հիմքի հատիկ պետք է ունենան։ Բայց հիմա ինձ համար պարզ է, որ այլևս այդպես չէ, հիմա բազմաթիվ լրատվամիջոցներ կամ իրենց լրատվամիջոց համարող ինչ-որ մարդկանց խմբեր կարող են ամեն ինչ գրել՝ ինչ ուզեն, ինչպես ուզեն»,- ասաց Աննա Հակոբյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում:

Վարչապետի տիկինը նշեց, որ այլեւս ոչ հետևում և ոչ էլ հետաքրքրվում է նմանատիպ լուրերով: «Լինում է, որ դատի ենք տալիս, բայց դա բավական բարդ գործընթաց է, ժամանակ խլող, մանավանդ մեր պարագայում, որ կարող ես ներքաշվել տասնյակ այդպիսի պրոցեսների մեջ։ Մեր ընտանիքի մասին բոլոր հրապարակումները մերկապարանոց ստեր են։ Մեր լրագրությունը նորանոր «բարձունքներ է նվաճում»։ Ցավալի փաստ է»,- ընդգծեց նա:
Աննա Հակոբյանը մամուլի հրապարակումները հերքելու փոխարեն լավ կլիներ սանձեր ընտանիքի անդամներին, եթե նրանք կարողանային զսպել իրենց ակտիվությունը, մամուլում այդքան հրապարակումն եր էլ չէին լինի, իսկ դրանց հավաստիության մասին ինչպես ասում են ամեն մեկն իրականությունն ու ճշմարտությունը յուրովի են ընդունում: Եթե ձեր ընտանիքի մեծից փոքրը չխոսեր իբր գողացած փողերի եւ դրանց վ երադարձի մասին, ոչ մեկ չէր հաշվի ձեր փոխերը, եթե թատրոն չխաղայիք, թե իբր կարոտում եք ձեր հին տունը, ոչ մեկ ձեր դրսի վիլլաների մասին չէր գրի: Եթե մի քիչ համեստ լինեիք, եւ հատուկ հյուրերի համար Սեւանում նախատեսված ամառանոցում ձեր հաճույքն երը չանցկացնեիք, ոչ մեկ չէր խանգարի ձեր տրփանքները:

Տիկինը վերահաստատել է նաեւ իր՝ խաղաղասիրության ծրագրի կենսոունակությունը, ավելին ասել, որ առաջիկայում էլ զինվորական շորեր է հագնելու ու այցելի սահման:
Փաստորեն հայ-ադրբեջանական վերջին լարվածությունից հետո էլ նա չհասկացավ, որ զենքով կա հային փրկություն, մարդիկ հատուկ ծրագիր ունեն՝ հակառակորդի հետ քիրվայություն անելու տերպետրոսյանական թեզն է իրենց հոգեհարազատ:

Անի Սահակյան

դիտվել է 6774 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am