Ով իշխանություններին ծառայի, ով «քաղաքակիրթ» կաշառք առաջարկի, ով հաղթի

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը Հայաստանի քաղաքական դաշտի ու ընտրություն կոչվող գործընթացի ոչնչացման վերջին ակորդն են խփում։ Ընդդիմադիր կուսակցությունները իրար ոչնչացնելու գնով փորձում են նվաճել իշխանությանն ամենամոտը լինելու դափնին, դրանից բացի այնպիսի հայտարարություններ անում, որոնցից հետո երանի ես տալիս ՀՀԿ-ին։ Այսօր ասուլիսում «Երկիր ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանը չուզենալով, բայց կրկին ջախջախել է «Ելք»-ին ասելով, որ այդ կուսակցությունը ճանաչեց ընտրությունների արդյունքները, այսինքն` լեգիտիմացրեց ընտրությունները, ուրեմն Փաշինյանի թիմն իշխանության հետ է: «Նրանք արդեն իսկ, երբ հայտարարեցին, որ ճանաչում են կեղծված խորհրդարանական ընտրությունները, իրենք հայտարարեցին, որ պատրաստ են շարունակել համագործակցությունը Սերժ Սարգսյանի հետ: Դա հայտարարել էին վաղուց, երբ կողմ էին արտահայտվել ապօրինի հավաքագրվող 1000 դրամ գումարներին»,- բացատրեց տիկին Փոստանջյանը։ Իհարկե, տիկին Փոստանջյանի պես փորձառու քաղաքական գործիչը պետք է նաեւ հասկանա, որ ընդդիմությանը հարվածելն ու քննադատելը ձեռնտու է միայն իշխանություններին, որ ընդդիմության ջլատումից ու թուլացումից ուժեղանալու է հենց իշխանությունը եւ իր ղեկավարած կուսակցությունը դաշնակիցներին քննադատելուց առանձնապես մեծ բան չի շահելու, հատկապես, երբ քննադատության առիթը այսպես կոչված «հին մեռելներն» են, անցած-գնացած խորհրդարանական ընտրությունները։ Այլ հարց է, երբ տիկին Փոստանջյանը խոսում է Փաշինյանի վերջին աղմկոտ հայտարարության մասին՝ արձանագրելով, որ «Ելք» դաշինքն ընտրակաշառքի դեմ մեկ այլ ընտրակաշառք է առաջարկում։ Օրերս «Ելք»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում պատրաստ են Երևանի ավագանու ընտրություններում կաշառք չվերցրած քաղաքացիներին քաղաքային բյուջեից 15 հազարական դրամ վճարել, որպես սոցիալական աջակցություն։ «Դա ուղղակի քրեորեն հետապնդելի արարք է, մեր հանրային գումարներն իրենց նպատակայնությամբ պետք է ծախսվեն, և մենք պետք է իրականացնենք երկարաժամկետ ծրագիր, որի ներքո մարդիկ կարիք չուենան ընդհանրապես այդ 15 հազար դրամի»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ ասաց Զարուհի Փոստանջյանը:«Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Փոստանջյանի համոզմամբ, Հանրապետականը վարչական ռեսուրսն է չարաշահում։ Սպառնում են քաղաքացիներին զրկել այս կամ այն սոցիալական օգնությունից, որը հատկացվում է քաղաքային բյուջեից։ «Ելք»-ի ու Հանրապետականի միջև Զարուհի Փոստանջյանն այս առումով նմանություն է տեսնում․ «Եթե մենք պետք է մեկի անունը փոխենք մեկ այլ անվանմամբ, որը պետք է գա նույն գործառույթներն իրականացնի, իհարկե դա փոփոխություն չէ, դա նշանակում է միայն անձանց փոփոխություն: Իսկ մենք առաջարկում ենք համակարգային փոփոխություն», ասում է նա ու խոստանում․ «Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկն այդպիսի արատավոր գործառույթ իրականացնի, այն էլ ընդդիմության անունից»։ Արժանապատիվ քաղաքացու համար Նիկոլ Փաշինյանի առաջարկը իսկական ապտակ է , ի վերջո՝ ինչ տարբերություն ընտրակաշառքը կլինի ընտրությունից առաջ, թե հետո, սա կարելի է «քաղաքակիրթ» կաշառք համարել։ Մինչդեռ տարիներ շարունակ իշխանությունը մի խումբ մարդիկ բռնազավթել են ընտրակաշառքի միջոցով, քանզի հայ ընտրողի ու քաղաքացու մեջ հնարավոր չի եղել հաղթահարել խաբելու, քցելու հոգեբանական բարդույթը, որպես կանոն ումից փող են վերցրել, նրան էլ տվել են իրենց քվեն։ Արդյունքում Հայաստանը դուրս են գցել զարգացման ուղուց։ Դրանից բացի Քաղաքի բյուջեն նպատակաուղղված, սահմանված բյուջե պետք է լինի, Երևանի միջոցների տնօրինման հարցը մեկ անձի կամ խմբի ցանկությամբ չի կատարվում: Իսկ այսպիսի սնանկ ընդդիմության գոյությունը կայուն իշխանության հաղթանակի գրավական է դառնում։ Անի Սահակյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am