Լեզվի սայթաքում, պաշտոնով հատուցում, Փաշինյանի վրեժխնդրությունը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռանալու թեման շարունակվում է բուռն քննարկվել սոցիալական ցանցերում։

Երեկ հայտնի դարձավ, որ Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, դրանից հետո սկսեցին քննարկել հեռաալու տարբեր վարկածներ: Ինչպես հայտնի է դեռեւս տարեսկզբից երկու կենտրոնների` ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց է սկսվել:
Պաշտոնական հիմնավորումը հետեւյալն էր. «Նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում նա հրաժարվել է այդ պաշտոնից»։ Այս մասին գրել էր Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը տեղեկացնելով նաեւ, որ նախարարի հրամանով երկու բժշակական կենտրոնների ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեններն արդեն իսկ ազատված են պաշտոնից՝ կապված նոր կենտրոնի ձևավորման գործընթացի հետ։ Երկու կենտրոնների միացումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը։
Պարոն Դավիդյանցին առաջարկվել է նաև շարունակել համագործակցությունն իր համար ընդունելի այլ ֆորմատներով, օրինակ` գիտական, ուսումնական գործունեությամբ զբաղվելու:
«Նախարարությունը և նախարարը բարձր են գնահատում Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և ցավում են նրա նման որոշման համար» ասվում էր խոսնակի տեքստում։ Իսկ իրականությունը, որի մասին խոսում են փոքր Հայաստանում, առավել փոքրիկ մայրաքաղաքում այն է, որ Դավիդյանցը հեռանում է Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրության արդյունքում: Բանն այն է, որ դեռեւս հունիս ամսին՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Մհեր Դավիդյանցն ակամա բացահայտեց թավշյա իշխանությունների սուտը՝ լեզվից թռցնելով, որ կորոնավիրուսային վարակը մեր երկրում եղել է դեռևս փետրվար-մարտ ամիսներին՝ հիմնականում թեթև և միջին ծանրության դեպքերի տեսքով: Դա այն ժամանակ, երբ թավշյա կառավարությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, փոխանակ պատրաստվեր ճգնաժամին դիմագրավելու, սահմանադրական հանրաքվեի հանրահավաքներ էր անում, իսկ հետո սեփական բոլոր ձախողումների համար պատասխանատվությունը բարդում քաղաքացիների վրա: Այս հայտարարությունն ինքնին սկանդալային էր, որովհետև Հայաստանում առաջին վարակակրի մասին պաշտոնապես հայտարարվել է մարտի 1-ին, բայց ըստ այս հայտարարության՝ ստցվում է, որ իրականում ավելի վաղ է եղել
Ըստ էության օրվա իշխանությունը, հանուն իր քաղաքական օրակարգի, թաքցրել է ճշմարտությունը ու պատճառ դարձել համավարակի նման մասշտաբի ու այսքան մարդկային կյանքեր խլել։
Եվ այսօր ապաշնորհ իշխանությունների ստերից մեկը բացահայտած մարդն աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում: Ավելին՝ նրա փոխարեն առողջապահության համակարգ են ներդնում հերթական սորոսականին:
Ըստ լուրերի Դավիդյանցի դեմ առնվազն մի քանի ամիս է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջոցով իշխանությունը արշավ էր սկսել, բերջին հարձակումը թերեւս տեսչական մրմնին Նորք գործուղել էր եւ մի քանի օր շուրջօրյա ստուգումներ անցկացնելը:

դիտվել է 7067 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am