Իսկ Սերժ Սարգսյանն ո՞ւմ է սպասում

Ավարտվեց Վրաստանի պատվիրակության պաշտոնական այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Գիորգի Կվիրիկաշվիլիի վերջին հանդիպումը եղել է ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսի հետ: Կողմերը խոսել են առևտրատնտեսական հարաբերությունների և այդ ուղղությամբ համագործակցության զարգացման մասին: Հանդիպմանն ուշադրություն է դարձվել Անակլիայի նավահանգստի ծրագրի և դրան ամերիկյան ընկերությունների ներգրավմանը: Գիորգի Կվիրիկաշվիլիին Սպիտակ տանն ընդունել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Վրաստանի պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, եռօրյա պաշտոնական այցով ԱՄՆ էր մեկնել փոխնախագահ Մայք Պենսի հրավերով: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում ԱՄՆ նախագահի կողմից ընդունելը շատ լավ նշան է ոչ միայն Վրաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ առ այն, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը և տարածաշրջանի երկրները թողնել «մեն-մենակ» Ռուսաստանի հետ՝ «1in.am»-ի հետ զրույցում նշել է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն: Ի դեպ, Վրաստանի վարչապետի հանդիպումը նախագահ Թրամփի հետ ծրագրված չի եղել օրակարգով: Նախատեսված էր հանդիպում միայն փոխնախագահ Մայք Փենսի հետ՝ փակ դռների հետևում: Սպիտակ տան ղեկավարը, սակայն, խախտել է արարողակարգը՝ Օվալաձև կաբինետում ընդունելով Կվիրիկաշվիլիին և Փենսին: Երկուշաբթի երեկոյան նա թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Մեծ պատիվ ունեի այսօր Սպիտակ տանը ողջունել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին փոխնախագահ Մայք Փենսի հետ միասին»: Ի՞նչ նշանակություն կունենա Վրաստանի համար վարչապետ Կվիրիկաշվիլիի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը: Բանն այն է, որ մայիսի 9-ին տեղի ունեցավ պետքարտուղար Թիլերսոնի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս փուլում ԱՄՆ նոր վարչակազմը ձևավորում է իր արտաքին քաղաքականությունը, և հատկանշական է, որ Թիլերսոն-Լավրով հանդիպումից առաջ տեղի ունեցավ նման հանդիպում Վրաստանի վարչապետի ու ԱՄՆ նախագահի միջև, ընդ որում` չնախատեսված հանդիպում: Սա թերևս, նշանակում է, որ այսօր տարածաշրջանը գտնվում է Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում, այսինքն, Հարավային Կովկասը չի մնա Ռուսաստանի ազդեցության գոտում: Կարելի է ենթադրել, որ վրաց-ամերիկյան վերջին հանդիպումներում քննարկվել է նաև ընդհանուր իրադրությունը Հարավային Կովկասում, հակամարտությունները կանխելու հարցը, իհարկե` Վրաստանի օկուպացված տարածքների շրջանակներում: Իհարկե, Վրաստանն այս առումով առաջատար դիրքերում է, խոսքը Վրաստանում ռազմական ուսումնական կենտրոնի կառուցման, ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության մասին է: Դեռ ԱՄՆ նախկին նախագահ Բուշը նախագահի պաշտոնը լքելուց առաջ՝ 2009թ. հունվարին, ստորագրեց ԱՄՆ-ի և Վրաստանի միջև համագործակցության մասին հռչակագիրը: Օբամայի վարչակազմի շրջանում այս հռչակագիրը գրեթե չի գործել, բայց Վրաստանում հույս ունեն, որ այն կարող է կյանքի կոչվել Թրամփի վարչակազմի կողմից: Փաստացի, ստացվում է, որ ամերիկյան կողմը Ռուսաստանի հետ բանակցություններից առաջ ցանկացել է լսել Վրաստանի մտահոգությունները՝ կապված տարածաշրջանի և Ռուսաստանի հետ: Վրաստանը հետաքրքիր է որպես տարածք, որը կապում է Հյուսիսային Կովկասը Հարավային Կովկասի հետ, դա շատ կարևոր է տարածաշրջանի կայունության համար: Վրաստանը հետաքրքիր է որպես հետխորհրդային պետություն: Երրորդը՝ Վրաստանը հետաքրքիր է որպես երկիր, որը սահմանակցում է Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանին, որտեղ իրադարձությունները շատ դինամիկ կերպով են զարգանում: Իսկ ի՞նչ են ծրագրում Հայաստանի դիվանագիտությունը` Վաշինգտոնի նոր վարչակազմի հետ իր փոխհարաբերություններում... Հակադրվել Կրեմլի քաղաքականությանը, կամ օրինակ ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց դնել, իհարկե, չարժե, դա վտանգավոր է: Սակայն նվազագույնը` ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունները` նոր մակարդակի վրա դնելու ի շահ Հայաստանի ու Արցախի` Հայաստանի իշխանությունները պարտավոր են անել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am