Չէ, սա ոչ թե վատ է, այլ սարսափելի է պարզապես. մարդը 25 տարի առաջ երազում էր այս բո՞րշչը

Բանից պարզվում է, որ այն շիլաշփոթը, որ այսօր տիրում է մեր հինավուրց երկրում ու մեր բազմաչարչար ժողովրդի տնտեսական, սոցիալական, քաղաքական, հանրային կյանքում, Նիկոլ Փաշինյանի երազանքն է: Ճիշտ է, մի 25 տարի առաջվա երազանքը: Մնում է միայն ցավակցել բոլորիս, մի քիչ էլ Փաշինյանին, այն բանի համար, թե ինչ մղձավանջային տեսիլքներ են վազվզել նրա մտապատկերում մի քառորդ դար առաջ:

Այսինքն, «բանից պարզվում է»-ն ո՞րն է: Նիկոլ Փաշինյանին բոլորից լավ ճանաչող Աննա Հակոբյանը նախօրեին տված հարցազրույցում հայտարարեց և համոզում էր, որ... Նիկոլն իրականացնում է այն, փորձում է Հայաստանը դարձնել այնպիսին, ինչպիսին երազում էր տեսնել դեռ 1995 թվականին...

Չէ, սա ոչ թե վատ է: Այլ սարսափելի է պարզապես: Այսինքն, մարդը 25 տարի առաջ երազում էր այս բո՞րշչը, որ արդեն երկու տարի է եփում է: Այս հակացուցված շիլա՞ն: Ատելության ու զազրախոսության այս թունագոլորշի միջավա՞յրն էր երազում: Թե՞ ուրիշ, լուսավոր (չշփոթել նրա համանուն նախկին գործընկեր-չգործընկեր կազմակերպության հետ) բան էր երազում, պարզապես հիմա երազախաբության և դաժան իրականության հետ բախման պահի տարաբախտ վկաներն ու ժամանակակիցներն ենք:

Ինչո՞ւ ենք ասում, որ դա սարսափելի է: Ամենից առաջ այն պարզ պատճառով, որ 1995-ից ոչ միայն քառորդ դար է անցել, այլև անցած այդ 25 տարվա մեջ այնքան շրջադարձեր ու շրջադարձային փոփոխություններ են եղել, որ էլ ասելու չէ: Թե՛ ցնցումային ու ողբերգական իրադարձություններ, թե՛ դրական ու զարգացումային գործընթացներ են եղել: Դրանք 20-ամյա երիտասարդի երազանքների մեջ հեչ բան չեն փոխե՞լ: Թե՞ դա այդպիսի «իդեա ֆիքս» է: Ինչ էլ լինի, երազանքը կատարված տեսնի, գլուխը՝ քարը, թե կարող է հետո էլ տեսնելու բան չլինի:

Մյուս կողմից, ստացվում է, որ այդ մարդու երազանքները էդպես էլ 25 տարի առաջվա մակարդակի՞ն են մնացել: Երևի դրանի՞ց են գալիս «Հայաստան-2050»-ի կենացապատրանքային ճառերը: Դա դեռ իր հերթին:

Աննա Հակոբյանը համոզում, կարելի է ասել՝ հավաստիացնում է, թե Նիկոլ Փաշինյանը «մի գրամ անգամ չի փոխվել»: Ոչ թե անձնապես կամ արտաքինով (դա չէ հարցը), այլ հասկանո՞ւմ եք, ըստ Աննա Հակոբյանի դիտարկման, չկա բացարձակապես ոչ մի տարբերություն «ընդդիմադիր Փաշինյանի» և «վարչապետ Փաշինյանի» միջև: Լրիվ նյունն է, իբրև թե: Ասել կուզի՝ բան չի փոխվել:

Դե-դե...

Իհարկե, ի՜նչ է փոխվե՞լ, որ: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը անարգանքի սյանն էր գամում այդ ժամանակվա իշխանավորներին՝ «պադավատային» ճոխությունների, ուղեկցող ավտոշարասյան, բյուջեի միջոցները մսխելու, խնամի-ծանոթ-դասընկեր-«զեմլյակ»-ներին պաշտոններ տալու, տուգանքներով մարդկանց երեխեքի հացի փողը խլելու, անարդյունավետ կառավարելու և էլի նման բաների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճույքով ու սիրահոժար օգտվում է «պադավատներից», պետական միջոցների հաշվին «պադավատով» է ապահովում իր տնեցիներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարզային այցերի դեպքում կրկնապատիկ ավելի շատ ծառայողական մեքենաներ ու անվտանգության կազմ է ուղեկցում, իր կուսակցության ճոխ գրասենյակ (էլիտար շենքերից մեկում) այցելելիս դիպուկահարներ է, որ շրջակա շենքերի տանիքներին թառում են: Դե, ի՞նչ է փոխվել, որ:

Հա, ի տարբերություն «ընդդիմադիր Նիկոլի», «վարչապետ Փաշինյանը» պետական պաշտոնների է նշանակում ոչ միայն «ընկեր-ծանոթ-դասընկեր-զեմլյակ»-ներին, այլև իր տիկնոջ հեռու և մոտիկ բարեկամ-ազգականներին, որոնցից մեկի մասին հենց վերջին հարցազրույցում Աննա Հակոբյանը վկայեց (ՊԵԿ փոխնախագահ Մաշադյանը):

Ի տարբերություն «ընդդիմադիր Նիկոլի»՝ «վարչապետ Փաշինյանը» տասնյակ ու տասնյակ հազարավոր հայրենակիցների ուղղակի դիմակաոստիկանական տեռորի է ենթարկում, տուգանվածների թիվն էլ հաստատ արդեն 100 հազարին հասած կլինի (մոտ մեկ ամիս առաջ այդ «թավշափշյա» ցուցանիշը արդեն 70 հազարի սահմաններում էր):

Ինչ վերաբերում է կառավարման արդյունավետությանը, ապա ծիծաղելի է անցած 28 տարվա ՀՀ որևէ կառավարության հետ համեմատելու մտադրությունն անգամ: Ծիծաղելի է համեմատելը, իսկ Փաշինյանի համար ուղղակի ամոթալի կստացվի:

«Ընդդիմադիր Նիկոլը» սքոթչում էր արագաչափերը, «վարչապետ Փաշինյանը» բազմապատկել է դրանց թիվը: Նրա ընդդիմադիր կեսը խոստանում էր «արագաչափային» տուգանքները վերացնել, իսկ վարչապետ դարձած հակառակ կեսը շարունակում է այդ տուգանքները կիրառել:

Փաշինյանի «ընդդիմադիր կեսը» խոստանում էր պարտադիր կուտակային կենսաթոշակայինը չեղարկել (պարտադիր մասը), բայց նրա հակոտնյա «վարչապետական կեսը», հենց պաշտոնի հասավ, թե չէ, ընդլայնեց կուտակայինի «կուտակման» դաշտը, կարճ ասած՝ խոստացածին (գրավոր խոստացածին, ընդ որում) տրամագծորեն հակառակ բան արեց:Ու այնքան շատ են այդ «հակառակ բաները», որ էլ ասելու չէ՝ հարկեր բարձրացնելուց մինչև բռնաճնշումներ:

Մի խոսքով, «ընդդիմադիր Նիկոլը» խոր ու անլուծելի հակադրության մեջ է «վարչապետ Փաշինյանի» հետ: Անգամ այդպիսի տեսաշար կա, որտեղ կողք կողքի դրված են նրա նախկին ու այժմյան հայտարարությունները:

Բայց քաղաքական հարթության վրա կան բաներ, որոնց առումով «ընդդիմադիր Նիկոլը» նույնական է «վարչապետ Փաշինյանի» հետ: Ինչպես «ընդդիմադիր Նիկոլը», այնպես էլ «վարչապետ Փաշինյանը» միանման աղմկարար են, «երկուսն» էլ սիրում են էժանագին սենսացիաներ «սարքել», «օդից վերցրած» հայտարարություններ անել, անպատասխանատու և չհիմնավորված բաներ ասել, «երկու» Փաշինյաններն էլ սիրում են երկար-բարակ խոսել բաներից, որոնց մասին խիստ մակերեսային պատկերացում ունեն, «երկու» Փաշինյաններն էլ, անգամ 200-300 հոգանոց լսարան տեսնելիս, «արգելակները կորցնում» են, «երկու» Փաշինյաններն էլ կիլոմետրերով հեռու են պետական մտածողությունից...

Հա, ամենակարևոր հատկանիշը, որ իսկապես չի փոխվել՝ թե՛ «ընդդիմադիր Նիկոլը», թե՛ «վարչապետ Փաշինյանը» խուսափում են պատասխանատվությունից, մշտապես մեղքը բարդում են այլոց վրա, իսկ անգամ փոքր դիտողությունն ընկալում են որպես ծայրահեղ թշնամանք:

Միով բանիվ, այդ մասով Աննա Հակոբյանի «հավաստիացումները» ամենևին համոզիչ չէին, ասենք, հարցազրույցն ամբողջությամբ նույնպես բավականին թույլ տպավորություն թողեց:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 3338 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am