Հարց է՝ դա ընտրակաշա՞ռք է, թե՞ ոչ. վարչապետ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երևանը ցանկանում է տեսնել ժամանակակից, կառավարման ճկուն համակարգով՝ ուղղված երևանցիների պահանջների կատարմանը: «Տրանսպորտի վիճակը տեսել եմ և համարում եմ, որ դա շատ վատ և ոչ հարմար ձև է մարդկանց տեղափոխման համար, այդ իսկ առումով վստահ եմ, որ Տարոն Մարգարյանն այդ հարցի շուրջ իր տեսլականը հայտարարել է: Իհարկե, երթուղայինի վիճակը վատ է, բայց դրա բարեկարգմանը կարելի է հասնել լավ կառավարման միջոցով: Բազմաթիվ հարցեր կան, որ իրենց հերթին հասնում են, կան խնդիրներ, որ չորս տարի չեն լուծվում, բայց դա չի նշանակում, որ հինգերորդ տարում չեն լուծվելու»,- ասաց նա: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ահազանգերին, թե Տարոն Մարգարյանի շտաբերում ընտրակաշառք են պահանջում, ասաց՝ հարց է՝ դա ընտրակաշա՞ռք է, թե՞ ոչ:
