Հրայր Թովմասյանի վարորդին չի կարելի, Աննա Հակոբյանի ազգականի հովանավորյալին կարելի՞ է

Իշխանությանը հանգիստ չի տալիս Հրայր Թովմասյանի գոյությունը։ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո էլ Թովմասյանի եւ մերձավորների նկատմամբ քաղաքական իշխանության հայտարարած պատերազմը շարունակվում է։ Ըստ էության հերթական հրահանգն է իջեցվել իրավապահներին։ ՀՔԾ-ն այսօր մի հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, թե «ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա» Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել մոտ հինգ միլիոն դրամի հափշտակության համար։ Իբր նա «2011-2015 թվականներին օժանդակել է այդ ժամանակահատվածում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 5.712.550 ՀՀ դրամի հափշտակությանը»։ Ըստ առաջադրված մեղադրանքի` վարորդը փաստացի կատարելով նախարարի պաշտոնը զբաղեցրած Հրայր Թովմասյանի վարորդի պարտականությունները, 2011 թվականին աշխատանքի ընդունման վերաբերյալ դիմում է ներկայացրել ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանին: Վերջինս, տեղեկացված լինելով, որ դիմումատուն փաստացի նախարարի վարորդն է, ներկայացված փաստաթղթերի հիման վրա համապատասխան աշխատանքային պայմանագրեր է կնքել նրա հետ՝ 2011-2015 թվականներն ընկած ժամանակահատվածում նրան աշխատանքի նշանակելով նախ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության անվտանգության աշխատակցի, այնուհետեւ` նույն կառույցի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատուի, ապա` Երեւան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարողի պաշտոններում` միաժամանակ նրան գործուղելով հարկադիր կատարման օպերատիվ բաժին:
«Ա. Հ.-ն վերը նշված ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել եւ առանց համապատասխան պաշտոններից բխող գործառութային պարտականությունները կատարելու ՀՀ պետական բյուջեի՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը հատկացված միջոցներից աշխատավարձի եւ դրամական այլ բավարարման ձեւով ստացել է իր անվամբ հաշվարկված եւ պետական կառույցի բյուջեից ելքագրված 5.712.550 ՀՀ դրամ գումար եւ այդ կերպ օժանդակել Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը»,- նշվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ։

Վարորդը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն եթե անգամ ընդունենք, որ այս մեղադրանքը ճիշտ է, ապա ինչու է Հրայր Թովմասյանի արարքը հանցանք, իսկ իսկ վարչապետի կնոջ ազգական Ռաֆիկ Մաշադյանի ընկերոջ արարքը` ոչ: Իշխանությունները նմանօրինակ ապօրինությունների մասին մոռանում են կամ աչք են փակում դրանց վրա, երբ խոսքը վերաբերում է յուրայիններին: Շուրջ մեկ տարի առաջ հրապարակումներ եղան այն մասին, որ Շենգավիթի հարկային տեսչության պե­տի տեղակալ Արմեն Օհանյանը, ով նախկինում Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանա­կավոր պաշտոնակատարն էր, նշանակվել է Շենգավիթի հարկայինի պետ:
«Ուշագրավ է, որ Օհանյանը Շենգավիթի հարկայինի պետի տեղակալ էր նշանակվել ընդամենն այս տարվա մարտին, և, փաստո­րեն, 3 ամսում հնարավոր դարձավ տեղակալից դառնալ պետ: Արմեն Օհանյանի հաջո­ղության գաղտնիքն այն է, որ նրա հովանավորը, ըստ մամուլի հրապարակումների, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է, ում շնորհիվ Օհանյանը 2 տարի չհաճախե­լով աշխատանքի և ստանալով աշխատավարձ՝ սպասում էր հերթական բարձրացմանը:
Օհանյանին աշխատանքի չհաճախելու համար աշխա­տանքից ազատել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, սակայն Ռաֆիկ Մաշադյանի՝ առաջին տե­ղակալ նշանակվելուց հետո Օհանյանի մոտ սկսվեց պաշ­տոնների առաջխաղացման շրջան»,- գրել էր թերթերից մեկը։
Փաստորեն, ինչպես հրապարակման մեջ է նշվում, Արմեն Օհանյանը երկու տարի չէր հաճախել աշխատանքի, բայց ստացել էր աշխատավարձ և պարգևավճարներ:
Չգիտես ինչու՝ իշխանություններն այս փաստին աչք փակեցին, որովհետև Արմեն Օհանյանը ըստ մամուլի՝ պաշտոնի իջեցում էր ունեցել ու դարձել տեսուչ ծայրահեղ կոռումպացված լինելու համար, բայց վայելելով Աննա Հակոբյանի ազգական Ռաֆիկ Մաշադյանի բարձր հովանավորությունը, բարձր պաշտոն էր ստացել։

Անի Սահակյան

դիտվել է 5753 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am