Լարվածությունն աճում է

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը նոր գագաթնակետի է հասել, գրում է Financial Times-ը: Երկու երկրներն ակտիվացնում են Սիրիայում ռազմական գործողությունները` հակամարտ կողմերին աջակցելով եւ Սիրիական հակամարտությունումմոտենալով ուղղակի առճակատման, որում գնալով ավելի շատ միջազգային ուժեր են ներգրավվում: Պարբերականը նշում է, որ երկու երկրի միջեւ հարաբերությունները կտրուկ վատացել էին նոյեմբերյան միջադեպից հետո, երբ թուրք զինվորականները Սիրիայի հետ սահմանին կործանիչ-ռմբակոծիչ էին խոցել: Սակայն հակասությունները գնալով սրվում են, ինչն արեւմտյան քաղաքական գործիչների շրջանում տագնապ է առաջացնում: Լարվածության վերջին առիթը Սիրիայում քուրդ աշխարհազորայինների ջոկատներն էին, որոնց աջակցում են Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, ինչպես նաեւ արեւմտյան այլ երկրներ, եւ որոնց Թուրքիան ահաբեկիչներ է համարում, տեղեկացնում է  Gazeta-ն: Ինչպես գրում է պարբերականը, Հալեպի նահանգում ի հայտ եկած քաոսի մթնոլորտի շնորհիվ քրդերին հաջողվել է գրավել բնակավայրեր, որոնք գտնվում էին Թուրքիայի եւ Պարսից ծոցի երկրների աջակցությունը վայելող ապստամբների վերահսկողության տակ: Անկարան իր հերթին անցյալ հանգստյան օրերին սկսել էր հրետանուց գնդակոծել քրդական աշխարհազորայիններին, երբ նրանք առաջացելէին դեպի թուրքական սահման: Երկուշաբթի թուրքական զորքը շարունակեց հրետակոծությունը: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քրդերին մեղադրել է նրա համար, որ նրանք   «Սիրիայում Ռուսաստանի գործիքն են», եւ սպառնացել է  շարունակել գրոհները քուրդ աշխարհազորայինների դեմ: Նա հայտնել է, որ Թուրքիան կոչնչացնի Մենաղ ավիաբազան, եթե սիրիական քրդերը չհեռանան այնտեղից եւ խոստացել է քրդական կազմավորումներից պաշտպանել սիրիական Աազազ քաղաքը: Նշվում է, որ Մոսկվան իր հերթին Անկարային մեղադրել է նրա համար, որ վերջինս գրոհայիններին թույլ է տալիս իր տարածքով Սիրիա մտնել, որտեղ նրանք անդամակցում են  «Իսլամական պետությանը» եւ «Ալ-Կաիդայի» հետ կապված խմբավորումների, ինչպես նաեւ վիրավոր ջիհադականներին թույլ է տալիս վերադառնալ Թուրքիա: Թուրքիան համառորեն հերքում է այդ մեղադրանքները:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am