Ով սիրուն-սիրուն, ինչու հեռացար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր շնորհակալություն հայտնեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին` համատեղ և արդյունավետ աշխատանքի համար: Ապրիլի 2-ին տեղի ունեցած խոհրդարանական ընտրություններից հետո Հովհաննիսյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր եւ վերցրել մանդատը։ «Ցանկանանք իրեն ամենայն բարիք և այն արդյունավետությունը, որ ցուցաբերել է կառավարությունում, նույնը ցուցաբերի Ազգային ժոովում: Շնորհակալություն Ձեզ չափազանց շատ»,- ասաց վարչապետը: Ով է Արփինե Հովհաննիսյանը, որտեղից ուր հասավ։Երիտասարդ մի աղջիկ, որը Հովիկ Աբրահամյանի օգնականից դարձավ ԱԺ պատգամավոր, պատգամավորության ընթացքում իր հարցի իրավունքը Ստրասբուրգում տվեց Զարուհի Փոստանջյանին, որն էլ խայտառակեց նախագահ Սարգսյանին` 70 մլն եվրո կազինոյում «կրվելու» մասին հարցով: Իսկ մինչ այդ՝ 2003–08 թթ. իրավաբանականն ավարտած Արփինե Հովհաննիսյանը Արդարադատության նախարարությունում աշխատել էր նաև որպես նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ, այնուհետև՝ առաջատար մասնագետ, իսկ հետո էլ՝ նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ; Հովհաննիսյանի փառքի կուլմինացիան եղավ այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը բազմեց վարչապետի աթոռին։ Դրանից ամիսներ հետո տեղի ունեցավ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի աղմկոտ հրաժարականը, մինչ օրս էլ չբացահայտված է մնում այն, թե ում էր ձեռնտու Հովհաննես Մանուկյանի մասնակցությամբ սեքս-սկանդալային տեսագրության հանձնումը Սերժ Սարգսյանին, որը պատճառ դարձավ Մանուկյանի հրաժարականին։ Փաստն այն է, որ դրանից հետո Հովիկ Աբրահամյանը այդ պաշտոնին տարավ Արփինե Հովհաննիսյանին։ Իսկզբանե տարակուսանքի առիթ տվեց, թե ինչպես է երիտասարդ աղջիկը ղեկավարելու այդ խնդրահարույց ոլորտը՝ ՔԿՀ-ների հավերժական խնդիրներ, անարդարադատության համակարգ․․... Բայց Արփինե Հովհաննիսյանի շուրջ նշանակման առաջին իսկ օրից ստեղծվեց կանացի մթոնոլորտ, որտեղ շեշտը դրվեց նրա գեղեցկության, հմայքի վրա․։ Հիշենք արաբական հեղինակավոր լրատվամիջոցի անդրադարձը արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ 2015-ի սեպտեմբերին արաբական առաջատար թերթերից մեկը`«Ադդիար»-ը (Addiyar) անդրադառնալով Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի նշանակմանը` նրան անվանել էր աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհի: Ավելի ուշ՝ հոկտեմբերին, սիրիական «Շաամթայմս» անկախ համարվող կայքը ներկայացրել էր աշխարհի 10 ամենագեղեցիկ կին նախարարների ցանկը, որում առաջին տեղը զբաղեցնում է Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Ընդ որում տիկին Հովհաննիսյանը կոկետուհու իմիջը պահպանեց նաեւ Հովիկ Աբրահամյանից հետո, երբ եկավ հաջոդ վարչապետ Կարեն Կարապետյանը, նա կարճ ժամանակում դարձավ նրան յուրային, միակն էր, ով լայն ժպիտով կառավարության կաբինետում դիմավորեց նոր վարչապետին։ Այնուամենայնիվ գեղեցկուհի նախարարին չհաջողվեց իր տեսքին համապատասխանեցնել նաեւ իր ղեկավարած ոլորտը, կամ գոնե ձգտել նման գեղեցկության, համակարգի խնդիրները մնում են չլուծված։ Չնայած երիտասարդ նախարարուհին աչքերի բազմաբովանդալ ոլորումների ու անբովանդակ բառակույտի համադրությամբ ամեն անգամ մեզ փորձել է համոզել, որ ինքն աշխատում է, բարեփոխում համակարգը, որ իր ղեկավարած ոլորտում ամեն ինչ «օքեյ» է, այդուհանդերձ փաստն այն է, որ հենց իր պաշտոնավարման ընթացքում էր, որ տեղի ունեցան մի շարք աղմկոտ միջադեպեր, ՔԿՀ-ներում սպանություններ, եւ ի վերջո, Հաց բերող Արթուրը դարձավ անարդարադատության համակարգի զոհը։ Ինչեւէ, Արփինե Հովհաննիսյանին նորից հետ են տանում ԱԺ, ինչը նշանակում է, որ նրա անվերջ խոսող, բայց ոչինչ չասող գեղեցիկ տեսակի պահանջարկը իշխանությունում, այնուամենայնիվ, զգում են։ Անի Սահակյան

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am