Հայաստանում անիշխանություն իրավիճակ է.Նիկոլ Փաշինյանի անհասկանալի «փախուստը»

Մի քանի օր է Ամուլսարի հանքի մատույցներում «իրավիճակ է փոխվել»: «Լիդիանի» պահնորդական նոր ծառայույթյան կողմից հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստների վագոն-տնակները տարածքից հեռացնելուց, փոխարենը իրենց վագոն-տնակները տեղադրելուց հետո այստեղ իրավիճակը կտրուկ լարվեց եւ արդեն մի քանի օր է բախումներ են տեղի ունենում հանքի շահագործմանը դեմ ցուցարարնեի եւ ոստիկանական մեծ խմբերի միջեւ:
Ջերմուկիցներն ու բնապահպանները պահանջներ են ներկայացրել կառավարությանը՝ հեռացնել պահնորդական ծառայության կողմից տեղադրված տնակները, սադրանքներ հրահրող պահնորդական ծառայությանը զրկել լիցենզիայից եւ վերջնական դիրքորոշում հայտնել խնդրի վերաբերյալ։
Իշխանությունը,սակայն, լուռ է: Տպավորություն է, որ Հայասստանում անիշխանություն իրավիճակ է, պատկան մարմիններից եւ ոչ մեկի ձայնը դուրս չի գալիս:

Ավելի քան երկու տարի է ձգվում Ամուլսարի շահագործման հարցը: Իշխանություննեը միլիոններ տրամադրեցին նոր շմագ անցկացնլու համար, որպեսզի հստակ կողմնորոշվեն՝ թույլատրել հանքի շահագործումը, թե ոչ: Սակայն միլիոնները վատնվեցին, բաց իշխանության դիրքորոշումն այդպես էլ չորոշակիացավ: Հասկանալի է, որ Ամուլսարի հանքի հարցը ոչ միայն ու ոչ այնքան բնապահպանական, որքան քաղաքական ու աշխարհաքաղաքական է դարձել։
Հատկապես, երբ նայում ենք, թե ովքեր են խառնված ակցիաներին՝ երկրի շպիոնները: Եթե մի տեղ իշխանությունների կամակատար տխրահռչակ Արման Բաբաջանյանն է, ուրեմն ամեն ինչ հասկանալի է ու միամտություն է հայկական շահ փնտրելը։ Բայց իշխանությունը հենց նրա համար է, որպեսզի կարողանա որոշումներ կայացնել:

Հանքը վնասո՞ւմ է Ջերմուկի ջրերին ու Սևանին, ուրեմն չպետք է շահագործվի, իսկ եթե վտանգներ չկան, ապա հանքը չշահագործելը հանցագործություն է պետության, մեր տնտեսության դեմ։ Սա մի անլուծելի թվացող խնդիր չէ, առավել եւս երկամյա իշխանությունից հետո, երբ Փաշինյանը պարտավոր էր հասկանալ խնդրի էությունը ու հանքի շահագորման հարցում որոշում կայացներ:
Ամուլսարի հանքը ցույց տվեց Փաշինյանի գլխավորած կառավարության անգործությունը, անճարակությունը և անպատասխանատվությունը։
Պոպուլիզմը ժողովրդի վարչապետին ստիպում է դուր գալ բոլորին՝ ստորադասելով պետական շահը:
Առհասարակ, պետական կառավարման գործընթացում անորոշությունը, ռազմավարական հարցերում չկողմնորոշվելը, ուշացած որոշումներ կայացնելը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ ոչ միայն որևէ ոլորտի հետագա զարգացման համար, այլև կասկածի տակ դնել պետության և պետական իշխանության հեղինակությունը:
Ստեղծված իրավիճակը հաստատ լավ ուղերձ չէ այլ ներդրողների համար, որոնք ինչ որ պահի կարող էին մտածել Հայաստանում ներդրում անելու ուղղությամբ: Այնպես որ իշխանությունը վայրկյան առաջ պետք է հստակ դիրքորոշում հայտնի, արդեն կարեւոր չէ, թե ինչպիսին պետք է դա լինի:

Անի Սահակյան

դիտվել է 5487 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am