ՀՀԿ-ի համար ձայն բերողին բարձր պաշտոն տվեցին

Վարչապետի որոշմամբ Աշոտ Զաքարյանը նշանակվեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ:
Հիշեցնենք, որ Աշոտ Զաքարյանը 10 տարի շարունակ՝ 1993-2003 թվականները, զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը, նա Արցախյան պատերազմի մասնակից է, եղել է «Կումայրի» ջոկատի հրամանատարը: 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա պաշտպանել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, եղել է «Մարտի 1-ի» գործով քաղբանտարկյալ։ Զաքարյանը եղել է Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատուն, որից հրաժարվեց այն պատճառով, որ ՀԱԿ-ը սկսեց համագործակցել ԲՀԿ-ի հետ: Ավելի ուշ մամուլում լուրեր տարածվեցին, թե այն ժամանակա իշխանություններն էին նրան պոկել ՀԱԿ-ից՝ խոստանալով բարձր պաշտոն:

Լուրերը թերեւս հաստատվեցին, 2015-ին Զաքարյանը Ռազմական ոստիկանության Սիսիանի կայազորի պետ նշանակվեց: Ավելին՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ըստ գյումրեցիների դուրս չէր գալիս ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային թեկնածու առաջադրված Ֆելիքս Ցոլակյանի շտաբից եւ աշխատել է ՀՀԿ-ի թեկնածուի համար:

Աշոտ Զաքարյանը մինչ ռազական ոստիկանության պետ նշանակվելը զբաղեցնում էր Վանաձորի ռազմական ոստիկանության պետի պաշտոնը: 2008 թվականի քաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ նրան անձամբ ճանաչում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ջերմ հարաբերություններ ուներ նաև գեներալ, ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի հետ:

Իսկ հեղափոխությունից հետո առավել ջերմ հարաբերություններ է հաստատել Սասուն Միքայելյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հետ: Զաքարյանի անցյալի, նախկինների, հատկապես ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ սերտ հարաբերությունների մասին մամուլում բազում անդրադարձեր են եղել:

Բայց քանի որ իշխանությունում կադրային սով է, ապա Նիկոլ Փաշինյանին այլ բան չի մնում, քան ընտրություն կատարել իր կողմից այդքան դատափետվող նախկինների դաշտից: Իհարկե, մենք կողմ չենք նախկինների հետ կապվող ցանկացած բան, ցանկացած մեկին մերժելու փակուղային մոտեցմանը, բայց գոնե կարելի է ընտրել հնարավորինս չվարկաբեկված, ճանապարհ անցած մարդկանց, այլ ոչ թե կիսաՀԱԿականի, կիսաՀՀԿա-ականի:

Անի Սահակյան

դիտվել է 3352 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am