Ապաշնորհության ու անկարողության ցուցահանդես

Ողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի պատճառով պետությունների կառավարությունները մտածում են, թե ինչպես փրկել իրենց երկրների տնտեսությունները, ինչպես աջակցեն տեղական ձեռներեցներին, որոնք այս պահին պետության, այսպես ասած՝ ողնաշարն են:

Հայաստանում կառավարությունը համավարակի հետևանքների վերացման ուղղությամբ միայն ելույթներ է ունենում: Իրականում գոյություն չունի գործնականում աջակցություն տեղական ձեռներեցներին:

Օրինակ՝ զբոսաշրջության ոլորտը, որտեղ իրավիճակը շատ ծանր են գնահատում ոլորտի պատասխանատուները: Հայաստանի սահմանները փակ են, և թվում էր, թե ներգնա տուրիզմով զբաղվողներին պետք է աջակցել: Բայց պարզվում է՝ ոչ, չկա աջակցություն:
Մարտի 16-ից՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու օրվանից սկսած, Հայաստանում զբոսաշրջությունը, այդ թվում՝ ներքին, մեղմ ասած, վատ վիճակում է։

Զբոսավարներն ու զբոսաշրջային ընկերությունները ուղիղ կերպով զգում են կորոնավիրուսի ազդեցությունը. համավարակի պատճառով քաղաքացիները Հայաստանի տարածքում գործակալությունների միջոցով շրջագայություններ չեն կատարում:
Հիմա ակնհայտ է, եթե այսպես շարունակվի, տուրիստական գործակալությունները փակվելու վտանգի առջև են։ Ինչ են նրանք ստացել պետությունից. կառավարությունը 68 հազար դրամ աջակցություն է հատկացրել: Բայց դա խնդրի լուծո՞ւմ է:

Առանց այն էլ՝ ներքին տուրիզմի հաշվին մեծ գումարներ աշխատել հնարավոր չէ, այդ ընկերություններին: Ընդհանրապես աշխարհում տուրօպերատորներն աշխատում են հյուրանոցների հետ, մինչդեռ Հայաստանում հյուրանոցներն են անմիջապես հաճախորդների հետ՝ առաջարկելով ավելի մատչելի արժեքներ, քան կառաջարկեին տուրօպերատորները»։

Հայաստանում սովորաբար տուր-օպերատորները հյուրանոցների հետ համագործակցելու դեպքում միջնորդավճար են ստանում, բայց այս պարագայում հյուրանոցներն այդ միջնորդավճարը հանում են և մարդկանց ավելի ցածր գին առաջարկում: Այսինքն՝ էլ ինչ ներքին տուրիզմի զարգացման մասին կարելի է խոսել։

Այսինքն, տուրիստական գործակալությունները մնում են անգործ: Իսկ եթե այսպես շարունակվի, և տուրիստականները փակվեն, ստացվում է Հայաստան զբոսաշրջիկ բերելու հարցում պետությունը խնդրի առջև կկանգնի։

Ինչպե՞ս պետք է խնդիրը կարգավորվի, ի՞նչ լուծումներ են սպասում... Հայտնի չէ: Արդյոք կառավարությունը օրենքներ մշակելու մասին մտածում է, թե ինչպես պաշտպանել տուրիստական գործակալություններին, ու հյուրանոցներին։

Այլ կերպ ասած՝ Հայաստանում այս պահին տուրիզմի ոլորտը մնացել է մեն-մենակ՝ ֆինանսական ճգնաժամի հետ: Մեր երկրում այս ոլորտը և նրա հետ փոխկապակցված բոլոր ոլորտները գտնվում են աղետալի վիճակում, բայց ամենավատ վիճակում ակնհայտորեն զբոսաշրջության ոլորտն է:

Պարզ չէ, թե ինչպես պետք է դուրս գալ այս վիճակից:

Բիզնեսը զարգացնելու, երկիրը գովազդելու համար շատ տուրընկերություններ վարկային միջոցներ են ներգրավել և այսօր չեն կարողանում այդ պարտավորությունները կատարել: Այսինքն՝ չկան եկամուտներ, և տուրիստականները ի վիճակի չեն վճարել այդ գումարները:

Պարզվում է, գործընկերությունները դիմում են բանկերին՝ որոշ զիջումների գնալ, սակայն, բանկերը պարտադրում են մարտ ամսից սկսած՝ մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածը ե՛ւ մայր գումարը, ե՛ւ տոկոսները վճարել: 

Կարելի է հստակ արձանագրել, որ համավարակի պայմաններում զբոսաշրջության ոլորտը մնացել է մեն-մենակ՝ ֆինանսական ճգնաժամի հետ, իսկ կառավարությունը ցուցաբերում է ապաշնորհության բացահայտ քաղաքականություն: 

Նույն աղետալի վիճակում է ռեստորանային բիզնեսը, որը համաճարակի ամիսներին գտնվում է անկումային վիճակում:

Վերջերս ոլորտի խնդիրները քննարկել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Արդյունքը հետևյալն էր՝ հանրային սննդի ոլորտի կազմակերպություններին ամսական կտրամադրվի որոշակի դրամական աջակցություն։

Մինչդեռ ռեստորանների սեփականատերերը կարծում են՝ եթե կառավարության աջակցությունը երկարաժամկետ չլինի, ապա բազմաթիվ բիզնեսներ սեպտեմբերից հետո կդադարեն գործել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3819 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am