Ինտրիգը պահում են

Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունն այսօր կոալիցիոն հուշագիր ստորագրեցին: «Հուշագրի կնքման համար հիմք են հանդիսացել նոր Սահմանադրությունը, նախորդ կնքած կոալիցիոն հուշագիրը, մեր կուսակցությունների նախընտրական ծրագրերը, ինչպես նաև Ազգային ժողովի վերջին ընտրությունների արդյունքները։ Կոալիցիայի հիմնական ուղղություններն են լինելու՝ մարդը, հասարակությունը և պետությունը», - հուշագրի ստորագրմանը հաջորդած ճեպազրույցին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ այս համաձայնագիրն ընդգրկելու է 6-րդ գումարման Ազգային ժողովի ամբողջ ընթացքը՝ մինչև 22 թվականը։«Երեք հիմնարար արժեքներ են դրված մեր համագործակցության հիմքում, առաջինը՝ Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգությունը, տնտեսությունը և տնտեսության կարգաբերումն ու զարգացումը, երրորդը՝ երկրում որակական, արմատական փոփոխություններ անելու համատեղ վճռականությունը», - ասաց Վարդանյանը: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին հուշագրի ստորագրումը առանձնապես չի զարմացրել․«Դա մի բան էր, որին բոլորը սպասում էին դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ, հետեւաբար չեմ կարծում, թե կարելի է շատ մեծ սպասելիքներ ունենալ նման կանխատեսելի հուշագրից», մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը։ Ինչին է պետք իշխող Հանրապետականին նոր խորհրդարանում 7 հոգանոց խմբակցություն ունեցող Դաշնակցությունը, հարցին Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց կարճ․«Թերեւս միայն մեկ բանի համար՝ Հայաստան-Սփյուռք կապերի», ասաց նա ու հիմնավորեց․«Այնուամենայնիվ ՀՅԴ-ն Սփյուռքում միակ լավ կազմակերպված քաղաքական ուժն է»։ Նկատենք սակայն, որ սփյուռքյան կառույցները վերջին տարիներին երես են թեքել ոչ միայն ՀՀ իշխանություններից, այլեւ հենց Դաշնակցությունից, մինչեւ անգամ հրաժարվում են ներդրումներ կատարել ։ Ստյոպա Սաֆարյանը միեւնույն է նկատում է, որ ՀՀ բոլոր իշխանությունները լավ գիտեն՝ ուզեն, թե չուզեն ՀՅԴ-ն է Սփյուռքում միակ կազմակերպված ուժը․«Ամեն դեպքում ՀՅԴ-ն գործոն է եւ այս կոալիցիան ձեւական չէ»։ Կոալիցիոն հուշագրում, ի դեպ, վարչապետի թեկնածության հարցը դուրս է մնացել փոխհամաձայնությունից, և այն թողնված է բացառապես ՀՀԿ որոշմանը: Այսինքն՝ Դաշնակցությունն այդ հարցում թերեւս լինելու է Սերժ Սարգսյանի դաշնակիցը ։ Անդրադառնալով վարչապետի հարցի վերաբերյալ փոխպայմանավորվածության բացակայությանը Ստյոպա Սաֆարյանը նշեց․«Սա նշանակում է, որ գիտակցված, թե չգիտակցված այդ հարցը բաց է թողնվում եւ ինտրիգը պահպանվում է։ Իհարկե, Կարեն Կարապետյանը արդեն հայտարարել է, որ ինքը պատրաստ է լինել նաեւ վարչապետ 2018 թվականից հետո, բայց այս հուշագրից ակնհայտ է, որ նրանք չեն շտապում այդ մասին հայտարարել»։ Նշենք, որ կոալիցիոն հուշագրում ամրագրված է նաեւ, որ «Քաղաքական կոալիցիայի կողմերի միջև սկզբունքային տարաձայնությունների առաջացման դեպքում դրանք լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դուրս գալ կոալիցիայից»: Անի Սահակյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am