Ճտերն աշնանն են հաշվում

Հայաստանի իշխանությունները որոշեցին ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը՝ առանց հաշվի առնելու դրա հնարավոր հետևանքները երկրի տնտեսության և քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի վրա։

Առջևում սեպտեմբերի 1-ն է՝ նոր ուսումնական տարին, որի վերաբերյալ ևս լուծում դեռևս հստակ չէ։ «Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է, առաջնային ուշադրություն է դարձվել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա: Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու բուհերը։ Մինչև օգոստոսի 10-ը մենք արդեն վերջնական ծրագիր կներկայացնենք: Նմանատիպ ծրագրային մոդելներ մշակվել են նաև այլ ոլորտների համար»,- պարետատան օգոստոսի 5-ի նիստից հետո, որտեղ որոշվել էր ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրությունը, հայտարարել է Տիգրան Ավինյանը:

Կրթական հաստատությունները փակ պահել և ուսուցումն ամբողջապես առցանց իրականցնել այլևս հնարավոր չէ։ ՄԱԿ-ն ու Յունիսեֆը դեռ հուլիսին են կոչ արել վերաբացել դպրոցները, քանի որ երեխաների կրթության իրավունքը տուժում է։ Առողջության համաշխարհային կազմակերպությունը ևս առաջարկում է բացել կրթական հիմնարկները՝ պահպանելով համավարակի բոլոր կանոնները՝ սոցիալական հեռավարություն, ախտահանման պայմաններ և այլն։
Հայասատանի համար ստեղծված իրավիճակը կրկնակի բարդ է, քանի որ ուսումնական պրոցեսի ընթացքում համավարակի կաննոների պահպանումը թանկ հաճույք է։ Ի վերջո, ինչ է նշանակում դասերը վերսկսել՝ պահպանելով համավարակի կանոնները․ դա նշանակում է դասերը կազմակերպել մինչև 20 հոգանոց դասարաններում՝ ապահովելով սոցիալական հեռավորություն։ Բայց սա իր հերթին նշանակում է՝ շեշտակի ավելացնել ուսուցիչների վարձատրության ֆոնդը, քանի որ, օրինակ, Երևանում դասարանների մեծ մասի ծանրաբեռնվածությունը 30 և ավել աշակերտի է հասնում։ Այսինքն՝ նույն դասարանում, մեկի փոխարեն, երկու ուսուցիչ ներգրավելու անհրաժեշտություն կառաջանա։

Համավարակի կանոններն առանց հավելյալ միջոցների հնարավոր է կազմակերպել փոքր՝ մինչև 150 աշակերտ ունեցող դպրոցներում, իսկ մեծ դպրոցներում դա իրատեսական չէ։ Թե ինչ լուծում կառաջարկվի, թերևս կերևա մինչև օգոստոսի 10-ը։ Կրթությունից բացի՝ շարունակում է լրջագույն կորուստներ կրել տնտեսությունը, ինչն ուղղակիորեն անդրադառնում է քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։ Կառավարությունը ստիպված է լինելու շարունակել աջակցության ծրագրերը։ Մեր հարևան Վրաստանում արդեն կառավարությունը հաստատել է կոմունալ վճարների փոխհատուցման նոր ծրագիր։ Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին: Այս մասին Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Քաղաքացիների եկամուտների նվազումը կամ աշխատանքի կորուստը փոխհատուցելու համար կառավարությունը որոշում է ընդունել 4 ամսով երկարաձգել կոմունալ ծառայությունների վճարմանն ուղղված աջակցության ծրագիրը: Դա կլինի նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին: Օգնությունը լինելու է նույն սկզբունքով` կառավարությունը կփոխհատուցի մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա և 200 խորանարդ մետր գազ սպառած բնակիչների ծախսերը: Մեր համեմատաբար ապահովված քաղաքացիները հնարավորություն կունենան հրաժարվել այս օգնությունից»,-հայտարարել է Գախարիան:
Վրաստանը, հիշեցնենք, գարնանային երեք ամիսներին ևս նույն սկզբունքով հատուցել էր կոմունալ վճարները։ Գախարիան նշել է նաև, որ իրենք հասկանում են, որ ամեն ինչ պետք է անեն աշխատանքը կորցրած բոլոր քաղաքացիների համար, և դեռ գարնանը խոստացել էր այդ ուղղությամբ կրկին հատուկ քայլեր ձեռնարկել: Որո՞նք են Հայաստանի կառավարության հատուկ քայլերը համավարակի պայմաններում։ Ակնհայտ է, որ դրանք բավարար չեն և քաղաքացիների կրած վնասների հատուցմանը համարժեք չեն։ Ամռանը դեռ գյուղատնտեսության սեզոնային ակտիվությունը ինչ-որ իմաստով մեզ փրկեց սոցիալական վերահաս ճգնաժամից։ Սակայն առջևում աշուն ու ձմեռ կա, իսկ ճտերն, ինչպես հայտնի է, աշնանն են հաշվում։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2822 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am