Զարմանալի է Մայր Աթոռի կարգավիճակը. Սարգիս Հացպանյան
Հրապարակախոս Սարգիս Հացպանյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց,որ Պոլսո հայ համայնքում Աթեշյանի մեղքով աննախադեպ իրավիճակ՝ երկվություն է ստեղծվել: Գարեգին Բ-ն պետք է նրան զրկի սքեմից, կաթողիկոսը երբ ուզի, կարող է սա անել, բայց չգիտես ինչու, չի անում: Ինչպես տեղեկացրեց՝ Աթեշյանի հրամանով պատրիարքարանի դիմաց գտնվող երեղեցու դռները կողպել են, որպեսզի Գարեգին Բեկչյանը չմասնակցի աղոթքի: «Արամ Աթեշյանը մեծ հույսեր ուներ, որ տեղապահ կընտրվի, բայց խայտառակ պարտություն կրեց Գարեգին Բեկչյանից, ով տեղապահ է ընտրվել: Նա լիազոր անձ է՝ մինչեւ պատրիարքի ընտրությունները: Արամ Աթեշյանը հայտնի է իր սրբապղծություններով եւ չի ճանաչում այն փաստը, որ Բեկչյանն ընտրվել է: Նա չի հրաժարվում փոխանորդի իր կարգավիճակից: Զարմանալի է Մայր Աթոռի կարգավիճակը»,- ասաց նա:
