Նիկոլ Փաշինյանը որոշել է իրավիճակը տանել սրացման

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը որոշեցին ևս մեկ ամսով երկարեցնել արտակարգ դրության ռեժիմը։ Պարետատան որոշումը հրապարակելու ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե սա կլինի արտակարգ դրության վերջին երկարեցումը։

Մինչև հերթական արտակարգի ավարտը, այսինքն՝ սեպտեմբերի 12-ը իշխանությունը պատրաստվում է օրենսդրական նոր լուծումներով կյանքի ռիթմը դարձնել հավերժ արտակարգ, ինչից հետո նույն կշարունակենք ապրել արտակարգի կանոններով, բայց արդեն ոչ թե արտակարգ, այլ հատուկ դրություն սահմանելով։ Պատճառաբանությունը, թե համավարակի տարածումը կրկին կակտիվանար, եթե արտակարգ դրությունը հանվեր, այլևս վաղուց ժամանակավրեպ է։ Այլևես որևէ կասկած չկա, որ արտակարգ դրությունը հարմար միջոց է՝ քաղաքական և հանրային ընդվզումները ճնշելու, դրանք օրենքի ուժով արգելելու համար։

Ըստ Տիգրան Ավինյանի՝ որոշ սահմանափակումներ հանվելու են։ Մասնավորապես վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների անցկացման հարցը։ Հստակեցվելու են նաև ՀՀ քաղաքացիների արտագնա աշխատանքի մեկնելու իրավունքի հետ կապված հարցերը։ Այնուամենայնիվ, արտակարգ դրությունը հրաշալի պատրվակ է՝ Ամուլսարի, Սահմանադրական դատարանի, Ստամբուլյան Կոնվենցիայի և իշխանության օրակարգում քաղաքական պարտադիր մի քանի այլ խնդրահարույց օրենքներ ընդունելու համար։ Իսկ իշխանության վարած քաղաքականությունն այս ընթացքում հասցրել է դժգոհության շատ մեծ ալիք ապահովել տարբեր ոլորտներում։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն հաստատել է, որ միջազգային դաշնագրում ամրագրված խաղաղ հավաքների արգելքը կորոնավիրուսի պայմաններում պետք է գործածվի միայն որպես ծայրահեղ միջոց, բայց Վայոց Ձորում՝ Ջերմուկում Ամուլսարի հանքի հետ կապված, վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ այդ պահանջը Հայաստանում չի գործում։ Իրավական առումով առհասարակ արտակարգ դրությունը ոչ մի հիմք չուներ, քանի որ ի սկզբանե արտակարգ դրություն սահմանվել էր փնթի ձևով, դրա պահանջները կատարումը չէր վերահսկվում։ Փաստավի այժմ հակահամաճարակային հիմնական կանոններից պահպանվում է միայն դիմակի կրումը, որը կարելի էր թողնել որպես պարտադիր նորմ նաև առանց արտակարգ դրության ռեժիմի։ Նիկոլ Փաշինյանն այդ դեպքում իրավունք չէր ունենա քաղաքական հավաքներն ու ցույցերը չարտոնելու հրահանգ տալ, դրանք կանցկացվեին օրենքով սահմանված կարգով, ինչը իշխանությունը որևէ ձևով չի ուզում թույլ տալ։

Մյուս կողմից, սակայն, որքան շատ կուտակվեն դժգոհության լիցքերը, այնքան հզոր կլինի քաղաքական պայթյունը։ Սա ֆիզիկայի շատ պարզ օրենք է, որը գործում է նաև քաղաքականության մեջ։ Բայց այս իշխանության համար ֆիզիկան բավական բարդ գիտություն է, իսկ մուտիլովկաները, որոնոցվ նրանք կերակրում են այս իշխանությանը, այնուամենայնիվ ոչ գիտություն է, ոչ էլ կառավարման մեթոդ։ Արտակարգ դրության վերջին երկարացումն այս իմաստով իրավիճակի գիտակցված կամ չգիտակցված սրացում է, որի պատասխանատվություն կրելու են առաջին հերթին իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 5507 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am