Նիկոլ Փաշինյանի հերթական ապտակը Արմեն Սարգսյանին

Նիկոլ Փաշինյանի թիմը որոշել է մինչեւ վերջին խազը վարկաբեկել Հայաստանի հանրապետության նախագահի աթոռին բազմած մարդուն՝ Արմեն Սարգսյանին։ Իմ Քայլը այսօր խմբակցության նիստ է հրավիրել, քննարկել են Սահմանադրական դատարանի թեկնածուների ընտրության հարցը։ Շատերը դեմ են եղել նախագահի թեկնածուին։

Դռնփակ նիստից հետո պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողներին հայտնեց, որ խմբակցությունում առաջադրած թեկնածուների վերաբերյալ միասնական դիրքորոշում չունեն: Այդուհանդերձ, ՀՀ նախագահի թեկնածուին «Իմ քայլը» դեմ է: «Այսինքն՝ եթե ես քվեարկել եմ մի ձևով, ես նույն ձևով կքվեարկեմ նաև այսօր կամ վաղը: Ի վերջո, այդ մարդու չափանիշների, մարդու կյանքի մեջ ոչ մի բան չփոխվեց: Անհասկանալի է նախագահի այն քայլը, որ առաջադրում է նույն մարդուն՝ հասկանալով, որ ընտրողը նույնն է, և այդ ընտրողն արդեն իր որոշումը կայացրել է, և այդ որոշման փոփոխության գործակիցներ նախագահը չի ներկայացրել: Ես պետք է հասկանամ, թե ինչու այն ժամանակ այնպես եմ որոշել, իսկ հիմա այլ կերպ եմ որոշում»,- պարզաբանեց նա:
Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: 2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2019թ. մայիսի 30-ը ՀՀ նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածու ։ Առաջադրվածներից մեկն էլ Արթուր Վաղարշյանն էր, ում թեկնածությունն ԱԺ-ն 2019թ. մայիսի 29-ին մերժել էր:
Իմքայլականները Արմեն Սարգսյանի այս առաջադրումը որակել են իրենց ուղղված մարտահրավեր։
Կարծիքներ են փոխանակել, որ չպետք է կուլ տալ այս անարգանքը եւ միաձայն դեմ քվեարկել նախագահի ներկայացրած եւ իրենց կողմից մերժված թեկնածուին։

Արմեն Սարգսյանն ամեն ինչ անում է՝ աջակցելու Նիկոլ Փաշինյանի հակաօրինական, հակասահմանադրական ծրագրերը, դրա վառ ապացույցը Սահմանադրական դատարանի դեմ ընթացող ասպատակություններն էին, որոնցում իր բաժին ունի նաեւ Արմեն Սարգսյանը։ Թվում էր, թե Նիկոլ Փաշինյանը նրան հնարավորություն կտա ՍԴ-ում ունենալ իր ցանկալի մարդուն, բայց արիուտես, որ Արմեն Սարգսյանին այս իշխանությունը դիտարկում է բացառապես կամակատարի դերում, ով պարտավոր է ամեն ինչ անել իրենց համար, բայց ոչինչ չստանալ։ Մեծ հաշվով կյանքում էլ է այդպես, ծառայամիտներին երբեք չեն գնահատում, հատկապես Արմեն Սարգսյանի դեպքում, ով ունի լեգիտիմության խնդիր եւ նրա քաղաքացիության հարցն այդպես էլ մնաց չբացահայտված անգամ նոր իշխանությունների ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուն պես հանդիպեց Արմեն Սարգսյանի հետ, հայտարարեց, որ տեսել է նրա քաղաքացիության փաստաթղթերը, բայց դրանք մնացին չհրապարակված՝ կրկին արդիական թողնելով այդ հարցը։
Արմեն Սարգսյանը ըստ էության ողջ կյանքը պարտական է մնալու Նիկոլ Փաշինյանին եւև պարբերաբար ստիպված է լինելու կուլ տալ այն անարգանքը, որը կդրսեւորեն իր նկատմամբ։

Մյուս կողմից՝ իմքայլականների «սկզբունքայնությունը» իսկապես հիացմունքի է արժանի, փաստորեն կարելի է ընտրել Սերժ Սարգսյանի տարիներին իրավական համակարգը կառավարողի, Նիկոլ Փաշինյանի եւ Մարտի 1-ի գործով մնացած քաղբանտարկյալների վճիռները կայացրած մարդու որդուն, կամ Վճռաբեկի նախագահին, բայց չի կարելի ընտրել մի իրավաբանի, ով անցյալում ընդամենը դասախոսական աշխատանքով է զբաղված եղել ու մերժվել է ամենակարող իմքայլականների կողմից՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

Անի Սահակյան

դիտվել է 4778 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am