Զանգ ընկերոջը՝ ինչպես խլել ուրիշի սեփականությունը

Մաշտոցի պուրակի բետոնապատման ծրագիրը մի քանի օր է կրկին ընթացքի մեջ է դրված: Նախկին իշխանությունների ժամանակ Սերժ Սարգսյանի <<Տարոն ջան, սիրուն չի>> հայտնի օպերացիայից հետո այն ութը տարի է կասեցված էր, թվում էր, թե քանի դեռ Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետ է, այդ հարցը երբեւէ օրակար չի բարձրանա, քանի որ ութ տարի առաջ մենք տեսնում էինք, թե ինչպես էր այն ժամանակվա Կարգին Հայկոն խրոխտ պայքարում հանուն կանաչ տարածքների եւ մասնավորապես՝ Մաշտոցի պուրակի կանաչ գոտու պահանման համար: Բայց ինչպես ասում են իշխանությունն այդպիսի բան է, որպեսզի մոռանաս սկզբունք, գաղափար եւ առաջնորդվես այսրոպեական, քաղաքական շահով:

Եւ մինչ երկու օր է այգու տարածքում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում, Մարությանը հայտարարում է, թե ինքն այսօր էլ պայքարում է հանուն պուրակի:
Մարությանն այսօր հայտարարեց, որ Մաշտոցի պուրակի սկզբնամասում տարիներ առաջվա պայքարից հետո էլ գործող սրճարանի սեփականատիրոջ հետ բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել: Վերջինս հրաժարվել է այդ տարածքում իր 277 քառակուսի մետր և 17 քառակուսի մետր տարածքի սեփականության իրավունքից, և տարածքը փոխանցել է համայնքին: Իսկ համայնքը թույլ է տվել, որ մինչև 2040 թվականը տարածքը վարձակալվի և այնտեղ շինարարություն տեղի ունենա: «Եթե ձեզ թվում է, որ գնում ես, դուռը ծեծում ես, ասում ես` բարև ձեզ, մենք ուզում ենք ձեր սեփականությունը քանդել... համեցեք, իհարկե, ես էլ ձեզ էի սպասում, էդպես չի լինում: Դա բանակցություններ են, ասում ենք` եղբայր, մենք արի զրկենք քեզ քո սեփականությունից ֆիզիկապես, թղթով, դրա տեղը քեզ տանք գոնե կառուցապատման իրավունք, բայց դա կլինի արդեն համայնքի գույքը: Եվ մենք գալիս ենք դրան, և դա մեր պուրակի հաղթանակի շարունակությունն ա, որ վերջնական պուրակը դառնա մերը, Երևանինը», - ասաց Մարությանը՝ նախ խոստովանելով, որ իրականում լավ էլ խլել են ուրիշի սեփականությունը, բայց որպեսզի աղմուկ չբարձրանա այլ ձեւակերպել են որպես վարձակալության տված տարածք եւ կառուցապատման թույլտվություն են տվել:

Երկրորդ, փաստորեն Ապօրինի գույքի բռնազավթման օրենք ընդունած իշխանության ներկայացուցիչը զարմանում է՝ ինչպես կարելի է ուրիշի սեփականությունը վերցնել: Պարոն քաղաքապետ, գուցե հարցրեք Նիկոլ Փաշինյանից եւ նա ձեզ մեկիկ-մեկիկ կբացատրի ուրիշի գույքը խլելու նուրբ արվեստը: Պարզապես ինչը ձեզ պետք է չորով խլում եք, ինչը՝ ոչ, հայտարարում եք, թե դա բարդ բան է, կոմպրոմիսի ենք գնացել: Իհարկե, մենք որեւէ պարագայում կողմ չենք ուրիշի սեփականությունը տնօրնելուն, պարզապես քննարկում ենք՝ ելնելով առկա իրողություններից:

Դուք ոչ միայն ուրիշի սեփականությունն եք խլում, այլեւ իրավունքներն ու սկզբունքները: Ավագանու ձեր քայլում մտավորական կոչվող զանգվածը ի դեմս Արթուր Իսպիրյանի այսօր պուրակում նախկին պես բողոքի ցույց անելու փոխարեն, ծվարել են մութ անկյուններում: Իրենց անկյուննեում հանցավոր լռություն են պահպանում նաեւ հեղափոխության սազանդար այլ մտավորական ու արվեստագետներ կոչվանծերը, դիցուք, լալամնացականյանները, լիլիթպիպոյանները եւ այլք:

Անի Սահակյան

դիտվել է 1559 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am