Քյարամյանը տեռոր է արել Գառնիկ Իսագուլյանի որդու նկատմամբ, վերջինս ազատվել է

Դեռեւս մեկ տարի առաջ լրատվամիջոցներում տեղեկություն սփռվեց, որ Ազգային անվտանգության կուսացության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի որդուն՝ Սամվել Իսագուլյանին ուզում են ազատել Ազգային անվտանգության ծառայությունում աշխատանքից: Որդուն ասել էին՝ հայրդ ընդդիմադիր է, ուստի անելիք չունես համակարգում, պետք է հեռանաս: Իսագուլյանը, սակայն այս տեղեկությունը հերքում էր՝ լավատեսորեն կարծելով, որ 37 թիվը չէ, որ հոր հայացքների համար որդուն հեռացնեն, որ 37 թվին Մոլոտովի կինը գնդակահարության համար բանտում էր, բայց Մոլոտովն արտգործնախարար էր:

Իսագուլյանը թերեւս չարաչար սխալվում էր՝ կարծելով, թե 37 թվը չէ: Մեր տեղեկություններով, որդու նկատմամբ հետապնդումները վերջին օրերին նոր թափ են ստացել, արդյունքում, Իսագուլյանի որդին ինքնակամ դմում է գրել՝ իրեն ազատելով ավելորդ գլխացավանքից եւ իշխանությունների հետապնդումներից: Իսագուլյանի 25-ամյա որդին հինգ տարի Մոսկվայում ուսանելուց հետո վերադարձել էր Հայաստան և մոտ հինգ տարի աշխատում էր համակարգում, այսինքն 10 տարվա աշխատանքային ստաժ ուներ, կապիտանի կոչում, ծառայությունն իրականացնում էր երրորդ գլխավոր վարչությունում:

Մոտ մեկ տարի առաջ ԱԱԾ-ի իր ղեկավարությունը, ըստ տեղեկությունների, տղային հորդորել էին՝ հայրդ իշխանությունների դեմ է, արմատական ընդդիմադիր, ուստի պետք է հեռանա: Սակայն տղան հակադարձել է, որ ինքն իր ծառայությունն է իրականացնում եւ հոր հայացքներն իր ծառայության վրա չեն ազդում: ԱԱԾ ղեկավարությունն էլ նրան որես <աքսոր>> գործուղում է սահմանային ծառայության՝ Վարդենիս, որպեսզի երիտասարդ կադրը հիասթափվի իր աշխատանքից եւ ինքնակամ հեռանա, բայց սրանով էլ իշխանությունների ցանկությունը չի կատարվում, տղան բարեխղճորեն իր ծառայությունն է իրականացնում մինեւ այն պահը, երբ ԱԱԾ տնօրեն է նշանակվում Արգիշտի Քյարամյանը:

Իսագուլյանի որդուն վերադասի միջոցով տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգն է՝ ցանկացած գնով ազատվել Սամվել Իսագուլյանից: Մյուս կողմից՝ Քյարամյանին էլ նույն վերադասը զեկուցում է, որ դա կարծես թե անհնար է, նախ կոլեկտիվն է սիրում տղային, քանի որ բարեխիղճ եւ պարկեշտ աշխատող է, եւ երկրորդ՝ դա չեն կարող անել ատեստավորան միջոցով, քանի որ նոր է ատեստավորման ենթարկվել եւ դեռեւս չորս տարի պետք է սպասել, որպեսզի, ըստ օրենքի, ունենան նման հնարավորություն: Ի վերջո, ծառայողական քննություն է հայտարարվել եւ
տեւական ժամանակ է Իսագուլյաի որդուն տարբեր խողովաներով զգուշացնում են, որ թողնի լավով հեռանա, միեւնույն է, թույլ չեն տալու աշխատել: Ի վերջո, տղան որոշում է կայացնում չդառնալ ԿԳԲ-ական գործելաոճի թիրախ ու իքնակամ դիմում է գրել:

Անի Սահակյան

դիտվել է 23644 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am