«Ավագ եղբայրները սսկվել են»` ասում է Բատկան, Մոսկվան էլ «թատերական բեմականացում» է որակում ռուսների ձերբակալությունը

Նախագահական ընտրությունները Բելառուսում կկայանան օգոստոսի 9-ին։ Երեկվանից արդեն մեկնարկել է վաղաժամ քվեարկությունը, որ կշարունակվի մինչև օգոստոսի 8-ը։
Ներքաղաքական թեժ մթնոլորտում կրկին թեժացել է ռուս-բելառուսական հարաբերությունների թեման:

Դաշնակից երկու պետությունների հարաբերությունները սրվեցին Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։ Ավելի քան 25 տարի իշխող Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, թե Մոսկվան փորձում է միջամտել այդ քվեարկությանը, և այդ նպատակով էր՝ «վագներովցիներին» Բելառուս ուղարկել»։

«Ռուսաստանը կա և կմնա Բելառուսի դաշնակիցը՝ անկախ այն բանից, թե ով կլինի Կրեմլում», այնուամենայնիվ նկատել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Վերջինս միաժամանակ պնդել է, թե Մոսկվան փոխել է Բելառուսի հանդեպ վերաբերմունքը՝ եղբայրական հարաբերությունները վերածելով գործընկերայինի․ «իզուր», - ասել է Լուկաշենկոն, ով այս կիրակի արդեն վեցերորդ անգամ կպայքարի՝ նախագահի լիազորությունները պահպանելու համար։

Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կասկածներ հայտնեց, որ պաշտոնական Մոսկվան ցանկանում է կոծկել մասնավոր ռազմական «Վագներ» ընկերության 33 աշխատակիցների ձերբակալության շուրջ ծագած սկանդալը։ Այս մասին Բելառուսի նախագահը հայտարարել է շաբաթ երեկոյան Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ։

«Ես տեսնում եմ, որ մեր ավագ եղբայրները սսկվել են։ Արդեն չեն պնդում, թե այդ խումբը ուղևորվում էր Ստամբուլ։ Իրականում, ոչ մի Ստամբուլ էլ գոյություն չուներ։ Պարզ է, որ այդ խումբը միանգամայն այլ նպատակներ ուներ, և նախաքննության մարմինների խնդիրն է պարզել դրանց էությունը», - հայտարարում էր Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը նաև հերքում է ռուսաստանյան որոշ շրջանակներից վերջին օրերին հնչող պնդումները, թե «Վագների» աշխատակիցների ժամանումը հարևան պետություն համաձայնեցված է եղել պաշտոնական Մինսկի հետ։ «Դա կատարյալ հիմարություն է», - պնդում է Լուկաշենկոն։

Մինչդեռ Մոսկվան «թատերական բեմականացում» է որակում ռուսաստանցիների ձերբակալությունը Բելառուսում: «Մոսկվան մինչև վերջ կպաշտպանի նրանց իրավունքները», - նախօրեին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ անցած շաբաթավերջին պաշտոնական Մինսկը հայտարարել էր, թե Բելառուսում ռուսական մասնավոր «Վագներ» ռազմական ընկերության 33 ներկայացուցիչ է ձերբակալվել։ Նախագահ Լուկաշենկոն պնդել է, թե նրանք ցուցմունք են տվել, «ամեն ինչ պատմել և հաստատել, որ իրենց հատուկ նպատակով հենց Բելառուս էին ուղարկել»։

«Դադարեցրեք ստախոսությունը», - դիմելով ռուսներին՝ հայտարարեց Բելառուսի նախագահը։ Արտգործնախարարության խոսնակը հակադարձել է՝ Ռուսաստանի քաղաքացիների մեղքը որևէ կերպ չի ապացուցվել։ «Մենք մինչև վերջ կկանգնենք նրանց մեջքին, և դա Մինսկում շատ լավ գիտեն», - Ֆեյսբուքում գրել է Մարիա Զախարովան։
Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս Մինսկում հանդես եկավ ամենամյա ուղերձով՝ մեկ անգամ ևս պնդելով, որ իր 26-ամյա իշխանության գլխավոր ձեռքբերումը տարատեսակ հակամարտությունների հարևանությամբ խաղաղության պահպանումն է․ - «Մերձդնեստր, հակասությունների կովկասյան կծիկ, հայ-ադրբեջանական հակամարտություն, դրանց էլ գումարած Ուկրաինան ստացանք... Եվ հենց աշխարհաքաղաքական այս ճեղքվածքի վրա է գտնվում Բելառուսը՝ Եվրասիայի կենտրոնի միակ հանդարտ օղակը», -նշել է Լուկաշենկոն՝ զգուշացնելով սակայն, որ երկրում տիրող խաղաղությունը կարող է խաթարվել ցանկացած պահի, ինչի ամենավառ դրսևորումը, ըստ Լուկաշենկոյի, ռուսաստանյան «Վագներ» ռազմական ընկերության աշխատակիցների ձերբակալությունն էր։

«Այո, առայժմ թեժ պատերազմ չկա, դեռ չեն կրակում։ Սակայն Մինսկի կենտրոնում ջարդ կազմակերպելու փորձերն ակնհայտ են։ Վերջին օրերին ես զարմանքով եմ հետևում 33 զինյալների ձերբակալության վերաբերյալ քննարկումներին։ Ինչ վարկածներ ասես առաջ չեն քաշվում՝ ընդհուպ մինչև պնդումները, թե տեղի ունեցածը երկու երկրների նախագահների պայմանավորվածության արդյունք է։ Իրականում այս ամենը շատ լուրջ ու վտանգավոր ազդակ է։ Այդ մարդիկ արդեն իսկ ցուցմունքներ են տվել և նշել են, որ իրենց հատուկ Բելառուս էին ուղարկել։ Նրանց հրաման էր տրված՝ սպասել», - հայտարարել է Լուկաշենկոն։

Ի դեպ, կան կարծիքներ, որ «Վագների» աշխատակիցների շուրջ ծագած ողջ սկանդալն իրականում Լուկաշենկոյի բանեցրած հնարք է, որի նպատակը հանրության ուշադրությունը իրական խնդիրներից շեղելն է։ Այսպես ասած՝ իշխանությունը փորձում է այնպես անել, որ մարդիկ ինչ-որ առասպելական զինյալների քննարկեն, այլ ոչ թե իրենց ուշադրությունը սևեռեն նախագահական ընտրարշավի կամ Բելառուսի հասարակական-տնտեսական կյանքի իրական խնդիրների վրա։

Կանխատեսելի է, որ ընտրություններից հետո ռուս-բելառուսական հարաբերությունները կրկին նորմալ ընթացքի մեջ կընկնեն... Բատկան գիտե, ինչպես «շահել» Պուտինի «սիրտը»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2347 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլի «թքող դեսպանը» ԱԽՔ-ում․ Սուրեն Սուրենյանց (video) Մարդիկ մեր զnհերի մարմինների մասnւնքները գետնին գցված են տեսել, թքած ունենալուց մի խոսեք. Արամ Վարդևանյան Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան ՇՏԱՊ․ թեժ բանավեճ Կարապետյանի և Ռուբինյանի միջև․ «բոքսի գնացողներ էլ կան, տանձիկներ ունեցողներ էլ» (video) Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը․ Ղամբարյան Հերթական սուտը․ հենց հիմա եկեք գնանք ՀԷՑ՝ ես ձեզ ապացուցեմ, որ ստում եք․ Դավիթ Ղազինյան (video) ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Գազ չի լինի Ողբերգական վթար՝ Եղվարդում. 3 վիրավորներից մեկն անչափահաս է Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է Միայնակ թոշակառուն՝ պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության արանքում․ Հրայր Կամենդատյան Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում ԱԺ–ն ձեր համար պապի կարտոլատեղը չէ․ Մամիկոն Ասլանյանի սուր խոսքը՝ ՔՊ–ին (video) Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի․ ORAGIR.NEWS #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ արշավ․ իշխանությունը «մшհացու» հարված է ստանալու. Հայկ Նահապետյան (video) Ֆրանսիայում կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումը ԵՄ Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի անցնելու Հորմուզի նեղուցով Բռնապետություն եք սարքել․ վարսահարդարի հարկը բարձրացել եք, ձեր սրտի օլիգարխինը (video) Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am