Օպերացիա՝ զենքի վաճառքի արգելք

Հուլիսյան ադրբեջանական սադրանքից ու ռազմական գործողություններից հետո կրկին, հերթական անգամ ակտուալ է դարձել Ադրբեջանին զենքի վաճառքի թեման:

Օրակարգային է ոչ միայն Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը բանակցային գործընթացում, երբ տարիներ շարունակ Բաքուն մերժում է սահմանային միջադեպերի անցկացման մեխանիզմների իրագործման գաղափարը, այլև շարունակում է զինվել:
Ինչպես պետք է վարվել մի պետության հետ, որը սահմանային լարվածության օջախ է, դիվերսիոն գործողությունների նախաձեռնող և չի ցանկանում խաղաղություն:

Հայաստանը պետք է ստանձնի նոր գործելաոճ՝ հասնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջին՝ զենքի վաճառքի արգելքի: Պետությունները պետք է գիտակցեն, որ Ադրբեջանը վաղուց խախտել է ռազմական բալանսը և շարունակ զինվում է:

Օրերս նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի արտգործնախարարը:
Իսրայելը պետք է անմիջապես դադարեցնի Ադրբեջանին սպառազինության վաճառքը։ Այս մասին իսրայելական The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքով, Ադրբեջանին վաճառված սպառազինությունն օգտագործվում է Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար։

Մնացականյանը նշել է, որ չնայած Իսրայելի ու Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին բարելավվել են, Իսրայելը շարունակել է մահացու սպառազինության վաճառքն Ադրբեջանին, ինչը մեծ խնդիր է երկու երկրների համար։ «Ադրբեջանի հետ զենքի առևտուրը մահացու է, որովհետև Ադրբեջանը երբեք չի երկմտում այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելիս։ Մենք մշտապես արծարծելու ենք այս հարցը, դա միշտ մեր օրակարգի մասն է լինելու երկկողմ և բազմակողմ պլատֆորմերում։ Իսրայելը պետք է դադարեցնի մահաբեր բիզնեսն Ադրբեջանի հետ», – ասել է Մնացականյանը։

Անդրադառնալով հուլիսյան լարվածության օրերին հայկական զինուժի կողմից իսրայելական անօդաչու սարքերի խոցմանը՝ Մնացականյանն ասել է, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ գործել է անկախ զենքի ծագման երկրից։ «Մեր զինուժը չեզոքացրել է ադրբեջանական զենքերն անկախ դրանց ծագման վայրից», – ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Վերջերս Ադրբեջանը աղմուկ բարձրացրեց այն բանի համար, որ Սերբիան Հայաստանին զենք է վաճառել: Ահա, երեկ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում ասուլիսի ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել:

Նա հաստատել է, որ իր երկիրը զենք է վաճառել Հայաստանին՝ նշելով, սակայն, որ վերջին տարիներին Բաքվին վաճառված սպառազինության քանակն անհամեմատ ավելի մեծ է եղել։ «Թե՛ Ադրբեջանը և թե՛ Հայաստանը մեր բարեկամներն են։ Բայց վերջին մի քանի տարիներին մենք տասնապատիկ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին: Չգիտես ինչու, սակայն, որևէ մեկն այդ մասին չխոսեց, որևէ լրատվամիջոց չանդրադարձավ դրան», - տարակուսել է Սերբիայի նախագահը՝ ընդգծելով, ի դեպ, որ Ադրբեջանի նախագահի հետ շատ լավ հարաբերություններ ունի:

Ինչպես հայտնում է «Ազատությունը»՝ Սերբիայի իշխող Առաջադիմական կուսակցության գրասենյակում նախորդ շաբաթավերջին կայացած այս ասուլիսի ընթացքում Վուչիչն արձագանքում էր սերբական մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնց համաձայն՝ Բելգրադն ու Երևանը սպառազինության ոլորտում վերջին տարիներին մի շարք լուրջ գործարքներ են կնքել: Բելգրադում լույս տեսնող НИН հանդեսը, մասնավորաբար, պնդել է, թե Հայաստանը շուրջ 5 միլիոն 800 հազար եվրոյի և 5 միլիոն 300 հազար դոլարի սերբական արտադրության զենք է գնել: Խոսքը, մասնավորապես, տարբեր տրամաչափի ականների և «Գրադ» կայանքների համար նախատեսված սպառազինության մասին է: Նույն աղբյուրի վկայությամբ՝ միայն 2019-ին Սերբիայից Երևան սպառազինությամբ 16 չվերթ է իրականացվել: Նույն լրատվամիջոցը նաև պնդում է, թե սերբական զենքի վերջին մատակարարումներն իրականացվել են հուլիսի 14-ին և 15-ին:

Սերբիայի նախագահի խոսքով՝ թեև ինքը Երևանի հետ կնքված գործարքները որոշակիորեն վիճահարույց է համարում, այնուհանդերձ, հենց նման մատակարարումներն են, որ հնարավորություն են տալիս երկրի ռազմաարդյունաբերական համալիրին խուսափել վերջնական անկումից:

«Իսկ ի՞նչ ենք անելու մենք ռազմաարդյունաբերական համալիրի հետ: Դուք ուզում եք, որ դրանում ներգրավված մարդիկ անգո՞րծ մնան: Սերբիայի ռազմաարդյունաբերական համալիրում 17 հազար մարդ է աշխատում, և հարկավոր է այնպես անել, որ նրանք պահպանեն աշխատատեղերը։ Բայց եթե ընդհանրացնենք, ապա հարց է ծագում՝ ո՞ւմ ենք մենք սպառազինություն վաճառելու ապագայում։ Ում էլ վաճառենք, միևնույն է, ենթարկվելու ենք քննադատության», -նկատել է Սերբիայի նախագահը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2904 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am