ԱԱԽ քարտուղարը Նիկոլ Փաշինյանի հանցագործության մասին հաղորդում է տվել

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օրերս հայտարարել է, թե հուլիսյան գործողությունների ամբողջ ընթացը ղեկավարվել ու համակարգվել է ՀՀ վարչապետի կողմից։ Խոսքը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին է, տավուշյան դեպքերի շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին, հանրության օբյեկտիվ շերտը այդ հաջողությունները վերագրեց ռազմական իշխանություններին, իշխանությունն էլ ձեռքերը ծալած չնստեց, ով չալարեց, հաղթանակին դափնին գլխին դրեց: Ահա, եւ հերթական իշխանականը, ով, սակայն, Փաշինյանին «լավություն անելու» փոխարեն, նրա դեմ հանցագործության մասին հաղորդում է տվել:

Բանն այն է, որ 2015-ին ընդունած Սահմանադրությամբ ՀՀ վարչապետը ԶՈՒ գերագույն հրամանատարն է միայն պատերազմի ժամանակ:
Նախորդ՝ 2005 թվականին ընդունված Սահմանադրությամբ նախագահը Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն էր։ Սակայն 2015 թվականի փոփոխություններով այդ տերմինը որոշ չափով փոխեց իր նշանակությունը։ Գործող Սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է, որ վարչապետը Զինված ուժերի գերագույն հրամանատարն է պատերազմի ժամանակ։ Զինված ուժերի ղեկավարումը, ըստ «Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի, իրականացնում է պաշտպանության նախարարը, իսկ դրա անմիջական հրամանատարը Գլխավոր շտաբի պետն է։ Ոչ պատերազմական ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին, իսկ պատերազմի ժամանակ՝ զինված ուժերի գերագույն հրամանատարին, այսինքն՝ վարչապետին։
Արմեն Գրիգորյանը այս դրույթը փորձել է ներկայացնել յուրովի՝ ասելով, որ Սահմանադրությունը իրականության հետ որոշակի խնդիրներ ունի, և Հայաստանը փաստացի (դե ֆակտո) պատերազմի մեջ է: Սակայն դա իր խնդիրն է եւ այն մարդու, ով իրեն գերագույն հրամանատարի տեղն է դրել: Մարդ, ով ըստ լուրերի սահմանի լարվածության մասին իմացել է մեկ օր անց, քան որ այդ գիշեր խմած-քնած է եղել, մասնացելիս է եղել խնջույքի, իսկ երբ վաղ առավոտյան իմացել է այդ մասին, արդեն դիրքը գրավված է եղել մերոնց կողմից:
Եթե ընդունենք, որ իսկապես Փաշինյանն է ամբողջությամբ ղեկավարել այդ գործողությունները, ապա այդ ինչպես պատահեց, որ մարդը անձամբ ղեկավարելով մի գործընթաց, այդ գործընթացի մանրամասները փորձում էր պարզել ուրիշներից: Հիշենք, թե հաջորդ օրը կառավարության նիստում Փաշինյանն ինչպես էր Դավիթ Տոնոյանից հարցնում՝ ինչը ոնց է եղելե, ապա փորձում համոզել, որ հակառակորդի դիվերսիոն հարձակումը մեր պատճառով է եղել, որ նրանք ընդամենը իրենց մեքենայի ետեւից էին գնացել:
Այդուհանդերձ, ԱԱԽ քարտողարի մակարդակով Փաշինյանին կանգնեցնում են լուրջ փաստի առջեւ, նա միջազգային հանրությանը պետք է պատասխան տա, թե այդ ինչ հանգամանենրում եւ ինչու հայտարարեց պատերազմը:

Անի Սահակյան

դիտվել է 10844 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am