Սուրբ Մարիամի հայտության ականատես պորտուգալացի երեխաներին Հռոմի Պապը սրբադասել է
TASS գործակալությունը փոխանցում է ,որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ֆաթիմայի Աստվածամոր բազիլիկայում գլխավորած պատարագի ժամանակ սուրբ է հռչակել պորտուգալացի երկու հովիվ երեխաների՝ եղբայր ու քույր Ֆրանսիշկային ու Ժաստինային, ովքեր պորտուգալական Ֆաթիմա գյուղում դարձել են Սուրբ Աստվածամոր հայտնության ականատեսները։ Նշենք որ բազիլիկան հանդիսանում է կաթոլիկների համար ուխտագնացության կարևոր վայրերից մեկը՝ Սրբադասման օրը պատահական չէր ընտրվել. դեպի Ֆաթիմա պապի ուխտագնացությունը նվիրված է եղել Աստվածամոր առաջին հայտնության 100-ամյակին։ Արարողությանը ներկա է գտնվել բրազիլացի տղա Լուկասը, ում՝ կոմայից դուրս գալը (կոման եղել է 2013 թվականին ընկնելու հետևանք) եղել է պորտուգալացի հովիվ երեխաների գործած հրաշքը։
