Արմենդարբինյաններից մինչեւ Կարգին Հայկո. փարիսեցիության շքերթ

Մաշտոցի պուրակի կանաչ հատվածը բետոնապատելու, դա ինչ որ օբյեկտով փոխարինելու նախկին իշխանությունների ժամանակները թերեւս վերադարձել են: Մաշտոցի պուրակում ծառահատում եւ շինարարական աշխատանքներ են սկսվել, ճիշտ այնպիսին, ինչիսին ութ տարի առաջ էր, երբ օլիգարխիկ-բիզնես շահերը փորձում էին դոմինանտել բնապահպանական խնդիրներին, բնապահպանները, ակտիվիստները օրեր շարունակ բողոքի ակցիաներ էին իրականացնում, լուսացնում էին Մաշտոցի նրանց թվում այն ժամանակ Կարգին Հայկոն, այսօր՝ ոչ կարգին քաղաքապետ Հայկ Մարությանը պուրակում, նրանց թվում այն ժամանակ Կարգին Հայկոն, այսօր՝ ոչ կարգին քաղաքապետ Հայկ Մարությանը: Պայքարը ձգվեց այնքան, մինչեւ հասան բաղձալի հաղթանակի եւ իշխանություններից ազատագրեցԻն պուրակը: Իսկ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ բեմադրել իր ամենահիշարժան ներկայացումներից մեկը՝ «Տարոն ջան, սիրուն չի» հանրահայտ արտահայտության գլխագրով: Ութը տարի անց պուրակի կանաչը կրկին վտանգված է, բայց այս անգամ իշխանությունն իր սեւ գործն անում է անաղմուկ, կամ գրեթե անաղմուկ, չկան ոչ երբեմնի էնտուզիազմով գրանտակեր բնապահպանները, ոչ մտավորական արտահաստիքային մտավորականությունը, որն այսօր հեղափոխական փիլոնի տակ է ծվարել եւ ժամանակ առ ժամանա զգացնել է տալիս իր գոյությունը: Այն մտավորականությունը, որը հեղափոխություն կոչվող իշխանափոխությունից հետո թմբկահարում էր, թե իշխանության մակարդակով արժեհամակարգ է փոխվել, որ նոր հասարակություն ունենք, այսօր գուցե հասկանան, որ ոչ հասարակությունն է նոր, առավել եւս արժեհամակարգային տարբերություն չկա, եթե չասենք, որ նորերը նախկինների տրամաբանական շարունակությունն են, իսկ նորը Սորոսն է ու իր փողերը, որի տակ պարում են այսօրվա իշխանություններից սկսած վերջացրած մտավորականներ, բնապահպաններ, ակտիվիստներ: Հենրիկհովաննիսյանականներ, արմենդարբինյաններ տեսակ, որոնք երբեմն-երբեմն ձեռքի հետ լղոզվում են, իսկ առաջ են գալիս իրական խնդիրները, այս մարդիկ խորը եւ համապարփակ ընդհատակ են անցնում: Սրանք պայմանական անուններ են, տեսակ, որտեղ տեղավորվում են այս տասի տասնյակ երեսպաշտներ, եւ նախեւառաջ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի կոչում ունեցող Արթուր Մեսչյան: Սերժ Սարգսյանի կրնկի տակ գործող ու հեղափոխություն հայհոյող սույն դեմագոգ սուպերքաղքենին այսօր կարող է այս հրեշավոր ծրագիրն էլ արդարացնել: Դե իսկ բախտի բերմամբ քաղաքապետ դարձած Կարգին Հայկոյի մասին խոսքերն ավելորդ են: Շուրջ կես տարի է երկիրն արտակարգ դրության մեջ է ու եթե մյուս պետություններում մայրաքաղաքի ղեկավարները առաջնորդում են կորոնավիրուսի դեմ պայքարը, քանի որ բնակչության մեծ մասը կենտրոնացված է հենց մայրաքաղաքում, ապա մեզ մոտ այս մարդը իր ֆոբիաներից ազատվել այդպես էլ չի կարողանում, աշխատելու մասին խոսելն ավելորդ է:

Իսկ հիմա, երբ սա իր համար անգամ պատվի հարց է, քանզի տարիներ շարունակ ներգրավված էր այս պայքարին, կրկին ընդհատակ է անցել: Երեսպաշտությունը, փարիսեցիությունը և կեղծավորությունը մեր օրերի ամենից ցայտուն հատկանիշն են, որով օժտված են թե՛ օրվա իշխանություններն ու իշխանավորները, թե՛ նրանց ընտրողներ ու գովերգողները:

Անի Սահակյան

դիտվել է 2058 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am