Ո՞վ է Սևանի ամենամեծ ափի՝ White Shorja-ի գրանցված սեփականատերը և ինչ առնչություն ունի «Իմ քայլը»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանի և վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ.tert.am (լուսանկարներ)

tert.am-ը գրում է. Վերջերս սոցիալական ցանցերում տեսանյութեր տարածվեցին Սևանա լճի ափին գործող White Shorja կոչվող լողափի խնջույքից ու Գոռ Սուջյանի մենահամերգից, որին մասնակցում էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Ընդ որում, նա այդ հաստատության աշխատանքային տարածքում էր՝ համակարգչի դիմաց:Առերևույթ էր, որ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները խախտված են. բազմաթիվ մարդիկ՝ առանց դիմակների էին, հնչում էր կենդանի երաժշտություն ու չէր պահվում սոցիալական հեռավորություն:

Մամուլը գրեց, որ այդ լողափը պատկանում է հենց պատգամավոր Հայկ Սարգսյանին, Ոստիկանությունն ու Սննդի անվտանգության տեսչական մարմինը հաջորդ օրն այցելեցին նշված տարածք, Հայկ Սարգսյանը գրառում արեց, որ տուգանվել է 10 000 դրամով՝ դիմակ չդնելու համար, ինչպես նաև ներողություն խնդրեց պարետատնից ու քաղաքական թիմից:

Ինչ վերաբերում է բիզնեսն իրեն պատկանելու մասին լուրերին, Հայկ Սարգսյանը գրել էր, որ լողափն իրեն չի պատկանում, լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Ինչ վերաբերում է խախտումներին, ապա Սննդի անվտանգության տեսչությունը հայտարարեց, որ ամենախիստ պատիժն է սահմանվել. White Shorja հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով:

Իհարկե, բաց մնացին հետևյալ խախտումները. կենդանի երաժշտություն, տնտեսվարողին տուգանել՝ առանց դիմակի քաղաքացիներ տարածքում ունենալու համար, մենահամերգ կազմակերպելու համար և այլն:

Ինչևէ, Պետական եկամուտների կոմիտեի կայքում White Shorja անունով գրանցված տնտեսվարողի Tert.am-ը չգտավ, և հարցում ուղարկեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին, պարզելու համար, թե գրանցվա՞ծ է, թե ոչ ընկերությունը, ում անունով, երբվանից, հարկատո՞ւ է, թե ոչ:

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը, Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է. «Գրությամբ նշված «White Shorja» անվանումը կրող լողափում գործունեություն է իրականացնում անհատ ձեռնարկատեր Արտյոմ Արկադիի Մելքումյանը (ՀՎՀՀ 75451062, գրանցման համար 74.1132654), ով պետական հաշվառում է ստացել 18.06.2020թ֊ին և համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Անհատ ձեռնարկատերը 29.07.2020թ. դրությամբ ունի գրանցված վարձու աշխատողներ և ՀՀ Կառավարության սահմանված կարգով գրանցված նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենա, որով արտացոլվում է իրացման շրջանառությունը:

Գրությամբ խնդրարկված՝ վճարված հարկերի վերաբերյալ, տեղեկացնում եմ, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից պետական հաշվառման օրվանից հարկային պարտավորությունների վճարման վերջնաժամկետը դեռ չի լրացել՝ պայմանավորված անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկման հատուկ համակարգում գործունեություն իրականացնելով»:

Թե քանի գրանցված աշխատող ունի Արտյոմ Մելքումյանը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պարտադիր վճարների ցանկից պարզել չհաջողվեց, ՀՎՀՀ-ով որոնման արդյունքում կայքը որևէ տվյալ ցույց չի տալիս, ինչը, հավանաբար պայմանավորված է ՊԵԿ գրության մեջ նշված տնտեսվարող սուբյեկտի կողմից պետական հաշվառման օրվանից հարկային պարտավորությունների վճարման վերջնաժամկետը չլրանալու հանգամանքով:Նշենք, որ Արտյոմ Մելքումյանը Նաիրի և Հայկ Սարգսյանների մտերիմ ընկերն է, նրա ֆեյսբուքյան էջը և վերջին շրջանում Հայկ և Նաիրի Սարգսյանների հետ հրապարակած համատեղ լուսանկարները սոցիալական ցանցերում վերջին երկու օրում հասանելի չեն, սակայն Tert.am-ը նախքան հարցման պատասխանը ստանալը ֆիքսել ենք նրանց համատեղ լուսանկարներից մի քանիսը, ինչպես նաև լուսանկարներ, որոնք արվել են 2016 և 2017 թվականներին և հասանելի են Արտյոմ Մելքոնյանի եղբոր ֆեյսբուքյան էջում:

Tert.am-ին հայտնի դարձավ, որ Արտյոմ Մելքոնյանը ճամբարակից է, նրանք ընտանիքներով վաղեմի ընկերներ են Սարգսյանների հետ: Արտյոմ Մելքոնյանը 21 տարեկան է, 2017-ին զորակոչվել է բանակ, 2019-ի հուլիսին զորացրվել, իսկ 2020 հունիսին արդեն Սևանի ամենախոշոր լողափի տերն է:

Նշենք, որ «Սևան ազգային պարկ» Tert.am-ը հարցում է ուղարկել, թե երբվանից, ինչ սկզբունքով ու ինչի հիման վրա է շահագործվում տարածքը, և եթե այն «Սևան ազգային պարկի» կողմից տված է վարձակալությամբ, ապա որքան գումար է վճարում տնտեսվարողը:

Բացի այդ, Կադաստրի պետական կոմիտեից տվյալներից պարզ է դառնում,որ այդ տարածքը 2009 թվականից պատկանում է Ռուբեն Չախմախչյանին:Ինչ վերաբերում է White Shorja լողափին, ապա չնայած Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից սննդի գործունեության դադարեցմանը, ապա այնտեղ ժամանցը շարունակվում է: Տնտեսվարողի ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց, որ բողոքարկելու են այդ որոշումը, սակայն մինչ այդ լողափ կարող են գնալ իրենց հետ տանելով սնունդ, օգտվելով լողափից, լողավազանից ու մնացած այլ ծառայություններից:

դիտվել է 3408 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am