Ոչ Սաակաշվիլի կդառնա, ոչ էլ վստահելի Պուտինի համար

«Russia today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Lenta.ru կայքի` իր սկանդալային գրառմանն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այդ գրառման արձագանքին նվիրված հոդվածը:

Նա մեջբերել է հոդվածից մի հատված, որում, մասնավորապես ասվում է. «Կարելի է մեծ հավանականությամբ ասել, որ քանի դեռ Հայաստանում գլխավոր պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները, այդ կովկասյան հանրապետությունը միջպետական հարաբերություններում նոր լարվածության կետեր կստեղծի, իսկ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը պաշտոնական մակարդակով բացեց վարագույրը այս խնդրի շուրջ: Եվ Փաշինյանի կողմից ակնթարթային ռեակցիան միայն ամրապնդում է այս ենթադրությունը»:

Lenta.ru-ի՝ «Ամերիկյան արմատներ» վերնագրով հոդվածը բացատրում է, թե ինչու է Մարգարիտա Սիմոնյանի գրառումը բարկացրել Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ իր աղմկահարույց գրառման մեջ Սիմոնյանը դիմել էր ՀՀ իշխանություններին՝ նրանց մեղադրելով Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար՝ նշելով, որ վերջին տարիներին Ռուսաստանի հանդեպ ցուցաբերված բոլոր չարիքներից ու արհամարհանքից հետո ՀՀ իշխանությունները չպետք է իրենց իրավունք վերապահեն օգնություն սպասել։ Այդ վերաբերմունքից հետո արդյո՞ք Հայաստանի իշխանությունները իրավունք ունեն օգնություն սպասել Ռուսաստանից, հարց էր բարձրացրել Մարգարիտա Սիմոնյանը:

«Դուք ողողել եք երկիրը հակառուսական հասարակական կազմակերպություններով, որոնք ձեր տարածքում գտնվող երիտասարդներին սովորեցնում են, թե ինչպես պետք է տապալեն ռուսական իշխանությունները: Դուք դարձել եք Կովկասում հակառուսական ուժերի ցատկահարթակ: Որովհետև դա Հայաստանի ներքին գործ է: Դուք վռնդել եք Ռուսաստանի հայ գործարարներին: Դուք Ռուսաստանի հետ որևէ կապ չունեք: Որովհետև դա Հայաստանի ներքին գործ է»: Ապա՝ հավելել էր. «Փաստորեն, ձեր արած ամեն ինչից հետո Ռուսաստանը բարոյական իրավունք ունի թքել ձեզ վրա, բայց նա այդպես չի վարվի։ Կօգնի նաև այս անգամ։ Քանի որ Ռուսաստանն այդպիսին է»,-նշել է նա։

Քիչ անց Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը: Կարելի է ասել՝ նա հարցազրույց РБК-ին՝ հենց Մարգարիտա Սիմոնյանին պատասխանելու համար: «ՀԿ-ները, որ որակվում են որպես Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված կառույցներ, գործել են նաև այն նախագահների իշխանավարման օրոք, որոնց՝ Ռուսաստանի հանդեպ լոյալությունը որևէ մեկը կասկածի տակ չի դրել։ Բոլոր այդ կառույցները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք, եթե վերջիններս ռուսամետ էին, ինչո՞ւ չեն փակել այդ կազմակերպությունները», նշել էր Փաշինյանը։

Իրականում, սա առաջին հոդվածը չէ ռուսական մամուլում: Ինչ-որ մի պահից սկսած, երբ Հայաստանի «թավշյա» իշխանությունը սկսեց և՛ քծնել, և՛ նյարդայնացնել ռուսական իշխանություններին, այս մթնոլորտը ռուսական մամուլում դարձավ խիստ տարածված:

Իրականությունը լիովին այլ է. Փաշինյանի իշխանությունը «ամերիկյան արմատներ» ունենալու մեջ անվանելն էլ չափազանցություն է մի պարզ պատճառով՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ոչինչ չի ավելացել Փաշինյանի իշխանության 2 տարիների ընթացքում, եթե չասենք՝ դեռ պակասել է:

Փաշինյանը, վստահաբար, շատ կուզենար վայելեր թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի իշխանությունների վստահությունը, բայց դա, իսկապես չկա: Իշխանությունների «սորոսյան» կապերն էլ չեն ապահովում անհրաժեշտ համագործակցության մակարդակը՝ պաշտոնական Երևանի ու Վաշինգտոնի միջև:

Այնպես որ, ռուսական մամուլում Փաշինյանի իշխանություններին «ամերիկյան» կոչում տալը, ինչ-որ չափով նույնիսկ կոմպլիմենտ է: Փաշինյանը կուզենար նմանվել Սաակաշվիլիին, բայց դա հնարավոր չէ, որովհետև Սաակաշվիլին ստացավ Վաշինգտոնի քաղաքական ու ֆինանսական աջակցությունը, ինչը չունի Փաշինյանի իշխանությունը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, Փաշինյանը ստեղծեց մի մթնոլորտ, երբ նույնիսկ Ռուսաստանի համար ինչ-ինչ հաճելի քայլերից հետո, նա այլևս չի արժանանա Պուտինի վստահությանը:

Այդպես է ընդհանրապես... Մեկ, կամ մի քանի սխալները կարող են ճակատագրական դառնալ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3651 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am