Նախագահ Քոչարյանի ներքաղաքական շեշտադրումները

Հեռուստահարցազրույցի ձևաչափում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս հանգամանալի անդրադարձով և գնահատեց օրվա իշխանությունների որդեգրված ներքին քաղաքականությունը և դրա հետևանքով առաջացած իրավիճակը։ Մասնավորապես նա ընդգծեց, որ «երկրում վարվող քաղաքականությունը վտանգում է երկրի գոյությունն ընդհանրապես և Արցախի գոյությունը», ապա շեշտեց, որ «այս քաղաքականության պարագայում չլիներ քրեական հետապնդումը, մեկ է՝ ես պետք է վերադառնայի քաղաքականություն։ Ես չեմ համարում, որ նախկին նախագահը, տեսնելով իրական վտանգները երկրի համար, հատկապես իմ կենսագրությունն ունեցող նախագահը, պետք է անտարբեր մնար, չարձագանքեր կամ չփորձեր ինչ-որ բան փոխել»։

Իսկ փոխելու շատ բան կա. գրեթե ամեն ինչ։ Ի տարբերություն Փաշինյանի, ով հերթական անգամ ապացուցեց, որ նաև իր սադրանքով առաջացած վտանգի պահին ընդունակ է միայն թաքնվել ու ստել, նախագահ Քոչարյանը պատրաստականություն հայտնեց` իր փորձն ու ջանքերը, բոլոր հնարավորությունները ներդնել երկրի ու ժողովրդի վիճակը բարելավելու գործին։ Նշեց, որ թավշյա ռեժիմն անարդյունք է և ոչնչի չի հասել. «միանշանակ է, որ լավ չի լինելու, բայց վատ լինելու խորության, այս կառավարության կառավարման հմտությունների բացակայության մասին է խոսքը»։

Մինչդեռ բոլոր ոլորտներում և անհույս տապալված ռեժիմը ո՛չ միայն կառչած է իշխանությունից, այլև չի ընդունում իր սխալները։ Ըստ նախագահ Քոչարյանի` սա է հենց ամենակործանարարը. «Եթե սխալը չես ընդունում, ուրեմն չես սովորելու քո սխալների վրա։ Սա կոմպլեքսներից է գալիս։ Միայն ներքին ուժեղ մարդը կարող է ընդունել, որ սխալվել է, բայց հետևություն է արել, փորձ է ձեռք բերել։ Օրիգինալ լինելու ցանկությունը լուրջ հարցերում տեղին չէ և լավ տեղ չի տանում»։ Ներքին թուլության ու բարդութավորվածության դրսևորում է ամեն ինչ զրոյական կետից սկսելու փաշինյանական ձգտումը, բայց արդեն 2 տարի է` ամեն օր համոզվում ենք, որ նա ստիպված կրկնում է հենց այն` ինչը անիրազեկությամբ մերժել է։

Նախագահ Քոչարյանն իր շեշտադրումներով ամբողջացրեց մեր երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի գնահատականը, առավել ցցուն դաձրեց վարվող օտարածին քաղաքականության կործանիչ բնույթը հայոց պետականության համար, ակներև դարձրեց, որ դրածո վարչապետն անիրազեկ է և անընդունակ է ինքնուրույն ու ճշգրիտ ընկալել աշխարհաքաղաքական զարգացումների իմաստն ու հետևանքները։ Փաշինյանի կառավարումը տարերային, իրավիճակային, եղանակից կախված բնութագրելով` նա կասկած հայտնեց, թե «գլոբալացման երկրորդ թրեկից» սերվածներն ընդունակ են ադեկվատ գնահատել ձևավորվող բազմաբևեռ աշխարհի տարածաշրջանային նշանակությունը, ՌԴ-Թուրքիա սաստկացող լարումը։ Ուստի և` թելադրված իներցիայով «երկիրը տանում են այնտեղ, որտեղից բոլորը փախչում են», ազգային արժեքներն ուզում են փոխարինել «սորոսական սուրոգատով»։

Փաշինյանական իշխանության վարած ներքին քաղաքականությունն այնքան անվեկտոր, աննպատակ ու անորոշ է, որ տպավորություն է ստեղծվում`թե մեր տարածաշրջանում ՌԴ-ի ու Թուրքիայի անխուսափելի դարձող ռազմական բախման դեպքում Հայաստանը դեռ պետք է քննակի և որոշի`ումն է սատարելու։ Սորոսական իշխանություն ունենալը, սորոսի գրասենյակի գործադիր տնօրենի անմիջական ղեկավարման ներքո գործելը չէր կարող այլ հետևանք ունենալ։

Նախագահ Քոչարյանն, այնուամենայնիվ, լավատեսություն հայտնեց. «Իմ տպավորությամբ, այսօր իշխանությունը սկսել է հասկանալ, որ ինչ-որ բան էն չեն անում»։ Միաժամանակ չթաքցրեց իր մտավախությունը, որ այսուհետ ևս` ռեժիմի ամեն սխալի ու տապալման մեղավոր է նշանակվելու ժողովուրդը։ Ապա «Մենք ամենակազմակերպված ազգն ենք Հարավային Կովկասում» պնդմամբ հերթական փորձն արեց`օրվա իշխանությանը մեղելու սխալներն ուղղելու հուն։ Եվ զգուշացրեց, որ հակառակ դեպքում կունենանք «դեպրեսիվ, հուսահատ, ապագայի նկատմամբ թերահավատ հասարակության։ Պեսիմիզվով լցված հասարակությունը չի կարող ստեղծագործող լինել, չի կարող լուրջ արդյունավետություն տալ»։

Բազմաթիվ խոստումներ տված և որևէ մեկը չկատարած, ակնհայտորեն 120 միլիոն դոլարի պարգևավճարներ բյուջեից գողացած, տնտեսությունը տոկոսային երկնիշ անկման հասցրած, մենաշնորհները բազմապատկած, փոքր և միջին բիզնեսն ազատ անկման դատապարտած, աննախադեպ ինտենսիվությամբ և անխնա երկրի ընդերքը շահագործող, ժողովրդին հետևողականորեն ու անխղճաբար խաբող, պետակառավարման համակարգը թայֆայի վերածաց, հովանավորչությամբ քավոր-սանիկներին, խնամիներին ու հարազատներին պաշտոն ու մանդատ բաշխած, քաղաքացուն տուգանքի մատերիլ դարձրած ու իր բողոքն արտահայտելն արգելած, ժողովրդից վախեցող, բացառիորեն կոռումպացված այս իշխանությանը Ռոբերտ Քոչարյանը բաց տեքստով հայտնեց, որ այն քաղաքական ֆորսմաժորի դաշտում է գոյատևում.

«Իշխող ուժը չի հասկացել, որ շատ լուրջ և ուժեղ ընդդիմության կարիք ունի։ Ինչքան թուլացնեն ընդդիմությունը, այնքան լինելու են անարդյունավետ։ Ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել և շատ արագ զարգացում ստանալ։ Խնդիրն այն է, թե ինչպես կվարվի ընդդիմությունը։ Անկումների, ձախողումների պարագայում ինչո՞ւ եք բացառում իշխանափոխությունը։ Ավելի մեծ է հնարավորությունը։ Երկու տարում տեսել ենք, թե ուր են հասցրել երկիրը. հիմա սպասե՞լ ևս 3 տարի։ Բոլոր հնարավոր սցենարները սեղանի վրա են։ Արդեն կայացել է կոնսենսուս մինուս մեկը։ Բոլորն ընդունում են, որ իշխանությունը պետք է փոխվի, հասկանում են, որ իշխանությունն իր կամքով չի գնալու։ Պետք է լուրջ կազմակերպվածությամբ իրականացնել գործը։ Սա ինքնանպատակ չպետք է լինի, պետք է սա անել երկրի համար»։

 

yerevan.today

դիտվել է 418 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am