«Մաքուր Հայաստան» ծրագրով անձամբ զբաղվում է երկրի վարչապետը, լսած կա՞ք այդպիսի բան

Մեր երկրում, բացի նշանակումներից, դրան համարժեք մի քանի այլ զարմանալի ինտրիգային բաներ էլ են կատարվում: Ասենք` «Մաքուր Հայաստան» ծրագրով անձամբ զբաղվում է երկրի վարչապետը, նրա հանձնարարականով էլ` ոստիկանությունը, լսած կա՞ք այդպիսի բան: Իսկ թե ինչու իրենց բուն գործով հենց համապատասխան ստորաբաժանումները չեն զբաղվում, սա էլ երեւի միայն սատանան կիմանա: Թե ինչու պիտի իր բան ու գործը թողած` ոստիկանությունը աղբ թափողի ինքնությունը պարզի` անհասկանալի է, բա տեղական մարմիններն ինչո՞վ են զբաղված, չես հասկանում: Դե, մասամբ հասկանալի է` կառավարությունն ուզում է տուրիզմը խթանել, ներդրում ներգրավել, բայց դա հո չի՞ նշանակում, որ զանազան անգործունակ կառույցների չարածով անձամբ վարչապետը պիտի զբաղվի: Դե, եթե միայն սա է Հայաստանում գործուն մեխանիզմը մի բան շարժելու` անձամբ վարչապետի միջամտությունը, ուրեմն հանգիստ կարելի է առաջարկել, որ նա անձա՛մբ առաջադրի ու հանձնարարի այս ու այն կառույցին կատարել, ու միգուցե հենց ոստիկանությանն էլ հետեւել դրանց կատարմանը բնակչության համար ավելի օգտակար ծրագրեր` ասենք «Առողջ Հայաստան», «Կուշտ Հայաստան», «Հագնված Հայաստան»: «Առողջ Հայաստանի» դեպքում հանձնարարի հիվանդանոցներում բարեւագինը 10 հազար դրամ չսահմանել, իսկ ոստիկանությանը հանձնարարի հետեւել ու տուգանել հիվանդանոց մուտք գործած այցելուի` «Բարեւ ձեզին» հետեւած 10 հազար դրամ խորհրդավճար անվանվածը գանձողներին, քանի որ դա չմատուցված ծառայության համար հափշտակություն է: Էլի շատ գործ կլինի այս ոլորտում, պետք լինի` կթվենք: Կամ` «Կուշտ Հայաստանի» դեպքում հանձնարարվի ոստիկանությանը գտնել այն թոշակառուներին, որոնց թոշակը չի հերիքում օրվա սննդին, ապա եւ տուգանքի ենթարկել կենսաթոշակային ծառայության այն պաշտոնյային, ով այդպիսի հակազգային թոշակ է նշանակել: Ամեն դեպքում աղբի կուտակումները վերացնելը շատ լուրջ, շատ ներդրումահեն գործ է, որ ձեռնարկել է մեր կառավարությունը, իսկ տեղական ու կենտրոնացված կարգով այդ գործով զբաղվող կառույցների աշխատակիցներին պետք է օպտիմալացնել, ահագին խնայողություն կլինի: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան (video) Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում ԵՄ-ը թող ուշադիր լսի՛ Փաշինյանի այս խայտառակության մասին (video) Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգտոն Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և ԱՄԷ-ի հասցեին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am