Դաշնակցական հանրապետականներ. ովքեր են նոր նախարարները

Այսպիսով, ենթադրվում է, որ Դաշնակցության քվոտայով ՀՀ կրթության եւ գիտության նախարար կնշանակվի Լեւոն Մկրտչյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար` Արծվիկ Մինասյանը, իսկ Դավիթ Լոքյանն էլ կդառնա ՀՀ տարածքային կառավարման նախարար: Թեկնածուների փոփոխության հավանականությունը գոնե այս պահի դրությամբ քիչ հավանական է ու այլ կերպ պատկերացնել նույնիսկ հնարավոր չէր: Կարելի է արձանագրել, որ տեղի է ունենալու մի համագործակցություն, որով իշխանությունը համաձայնություն է հայտնելու ոչ թե որոշակի մասնաբաժին Դաշնակցությանը հանձնելու հարցում, այլ իշխանությունն իր շարքերն է ընդունելու յուրայիններին, որոնք հանդես են գալիս այլ քաղաքական ուժի անվան տակ: Համենայն դեպս, Դավիթ Լոքյանի ու Լեւոն Մկրտչյանի հարցում սա անհերքելի իրողություն է, սույն անձինք քաղաքական շրջանակներում անգամ հայտնի են իբրեւ դաշնակցական-հանրապետականներ: Ու չնայած մամուլում հայտնված տեղեկությունների, որ թեկնածուների ընտրության հարցը կռիվ է գցել նաեւ ՀՅԴ-ի տունը, որտեղ իրավիճակի գնահատականից ելնելով նեղսրտել են, որ ոչ թե իշխանությունից զիջում են կորզում, այլ <<կորցնում>> են ակտիվ կուսակցականների, այդուհանդերձ,  որոշումը չի բեկանվել: Այսպիսով ովքեր են Դաշնակցության ապագա նախարարները, ինչ կեսագրություն ունեն, միանգամից ասենք, որ նշված երկուսը տարբեր ժամանակներում ավելի շատ իշխանության աթոռներն են զբաղեցրել: Մասնագիտությամբ քիմիկոս-կենսաբան Դավիթ Լոքյանի քաղաքական կարիերան սկսվել է 1998 թվականից, երբ Հայաստանում տեղի ունեցած փետրվարյան հեղաշրջումից հետո ՀՅԴ-ն մտավ Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո՝ դառնալով վերջինի քաղաքական հենարանը: Լոքյանը նույն տարում զբաղեցրեց Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը: Ի դեպ, հենց փոխմարզպետի պաշտոնում աշխատած տարիներն են միայն, որ համարվում են Լոքյանի աշխատանքային կարիերայի լուսավոր էջերը, ասում են, որ նրա շնորհիվ գազիֆիկացվեց Վանաձորը: 1999-ի մայիսի 30-ի ԱԺ ընտրություններում Լոքյանին հաջողվեց մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալ: Երկու տարի անց պատգամավորական աթոռից արդեն ցատկ կատարեց նախարարականի, Լլոքյանը նշանակվեց ՀՀ քաղաքաշինության նախարար: 2003 թվականի նախագահական եւ ԱԺ ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը կրկին կոալիցիա ձեւավորեց, նոր կառավարությունում Լոքյանը գյուղատնտեսության նախարարի պաշտոնին էր: Նա այդ պաշտոնում երկու անգամ վերանշանակվեց` 2007-ին եւ 2008-ի ապրիլին: Ի դեպ, վերջին անգամ Դավիթ Լոքյանը գյուղատնտեսության նախարար վերանշանակվեց 2008-ի նախագահական ընտրություններից հետո ձեւավորված իշխանական կոալիցիայի շրջանակներում, երբ Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո ՀՅԴ-ն չխորշեց իշխանության հետ պատասխանատվություն կիսել: ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը Սերժ Սարգսյանի «լյուբիմչիկներից» է,ավելին, նրա թղթախաղի ընկերը, Հովիկ Աբրահամյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Ասել կուզի՝ համաձայնությունը կայացվել է մի անձի վերաբերյալ, որ ոչ այնքան ՀՅԴ-ական է, որքան իշխանությանը սերտաճած մեկը, որն աչքի է ընկնում տնտեսական իր հետաքրքրությամբ ու դրանով դարձել է իշխանության «խաղի կանոներով» առաջնորդվող անձ եւ ամենակարեւորը՝ կառավարելի: Լոքյանն ամենաձախողած նախարարներից մեկն է, որի նպատակը միայն հարազատներին նախարարությունում աշխատանքի տեղավորելն էր, թե ինչպես է նա գլուխ հանելու ծանր պաշտոնում, դեռեւս հարց է: Նրա որդին՝ Սերգեյ Լոքյանը, ի դեպ, Հովիկ Աբրահամյանի խորհրդականն է, որն Օպերայի հարևանությամբ «Լուբրանո» կոչվող ռեստորանային մի համալիր է բացել, տնօրինում է ուրիշ բիզնեսներ եւս: Ի դեպ, Լոքյանն իր հարստությունը կուտակեց հենց գյուղնախարարի պաշտոնում գտնվելու տարիներին, որքան վատանում էր գյուղացու կյանքը, այնքան  լավանում Լոքյանինը: Մասնագիտությամբ պատմաբան Լեւոն Մկրտչյանն էլ չորրորդ ժամկետն է, որ կղեկավարի Կրթության ոլորտը. առաջին անգամը 1998-1999թթ է եղել, որից հետ մեկ տարի աշխատել է վարչապետի խորհրդական՝ ՀՀ կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի պաշտոնակատար, 2000-2001թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, 2001-2003 թթ. կրկին ԿԳՆ, դրանից հետո երեք տարի Մկրտչյանը ԱԺ պատգամավոր է եղել. 2006-ի մայիսից նորից ԿԳ նախարար, վերջին տարիներին մամուլում բազմիցս էին տեղեկություն հայտնվում, թե Մկրտչյանը դիվանագիտական կորպուսում նոր աշխատանք կստանա, կամ կզբաղեցնի ԱԽ քարտուղարի պաշտոնը, որը թափուր է Արթուր Բաղդասարյանի հեռանալուց հետո, ասել կուզի՝ Մկրտչյանը փաստացի մշտապես եղել է իշխանության դիտակետում, եթե չասենք իշխանության կողքին, նա էլ Սերժ Սարգսյանի սիրելիներից է, Լեւոն Մկրտչյանի ու նրա եղբոր հյուրանոցային համալիրի ու խաղատների մասին բոլորը գիտեն:ԿԳ նախարար աշխատած տարիներին Լեւոն Մկրտչյանը մի այսպիսի միտք էր արտահայտել, թե միասնական քննությունները նպաստելու են, որպեսզի կոռուպցիան ծանրանա կենտրոնացված քննությունների վրա: Ստանձնելով կրթության ոլորտի ղեկավարման ղեկը, հետաքրքիր է՝ այս հարցում ո՞րն է լինելու Մկրտչյանի առաջին քայլը: Ինչպես նաեւ, նրա նախարարության տարներին էին լուրեր շրջանառվում, որ ընդունելության քննություններին աստղաբաշխական գումարներ են պտտվում, տեսնենք այսուհետ ինչպես կլինի...Քիչ թե շատ անկախ կարգավիճակ ունի Արծվիկ Մինասյանը, որի` Հովիկ Աբրահամյանի մտերմության մասին քաղաքական միջանցնքներում չեն դադարում խոսակցությունները: 1990-1995թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում, ունի նաեւ իրավաբանի կրթություն: 1996-1999թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում որպես մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ: 1998թ. սկսած դասախոսում է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: 1999-2000թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ: 2000-2005թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել եւ աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամի պաշտոնում: Արդեն երկու ժամկետ է ԱԺ պատգամավոր է ու ՀՅԴ նախարարացուների մեջ միակ թարմ դեմքը: Անի Սահակյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am