«Կրակեց » Վարդան Ղուկասյա՞նը, թե Վարդան Ղուկասյանին

Պատգամավորի մանդատը ստանալուց հաշված օրեր հետո Գյումրու նախկին քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանը կրկին հայտնվեց իր ափսեի մեջ, հերթական հերոսության կիզակետում, որպիսիք հաճախ պատահում էր հատկապես այն ժամանակ, երբ Ղուկասյանը իշխանություն ուներ, թուրն աջ ու ձախ կտրում էր: Վարդան Ղուկասյանը նորից իշխանություն է վերցրել, Ծառուկյան դաշինքի միջոցով դարձել պատգամավոր ու անցել գործի: Այս անգամ նա չէ աղմկահարույց միջադեպի անմիջական մասնակիցը, այլ որդին՝ ոչ պակաս սկանդալային Սպարտակ Ղուկասյանը: «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ օրերս Գյումրիում աղմկալի դեպք է եղել. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան եւ ծեծի է ենթարկել աշխատակիցներին: Դաժան ծեծի ենթարկվողների մեջ եղել է նաև մի երիտասարդ, որի քեռին «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանն է: Ըստ սկզբնաղբյուրի՝ երիտասարդ տղայի աչքը այն աստիճան է վնասվել, որ նա կանգնած է կուրանալու վտանգի առաջ: Այս լուրից հետո Վարդան Ղուկասյանը սովորության համաձայն շտապեց հերքել ընտանիքին առնչվող պատմությունը: «Հիմարություն է, այդպիսի բան չկա:Ում անունները, որ տրվում են, իմ հարազատններն են, իմ մոտիկ մարդիկ են, իմ տան տղերքն են: Ջանոյաններն իրենց հերերով իմ հարազատներն են: Այդ մարդիկ ընտրություններին մեզ են պաշտպանել: Ամո՛թ է, ամո՛թ, այդ դո՛ւք եք արել, դո՛ւք եք ծեծել»,- լրատվամիջոցներին ամոթանք տվեց Վարդան Ղուկասյանը: Ավելի ուշ Շիրակի ոստիկանությունից հաստատեցին, որ ահազանգ են ստացել այդ դեպքի մասին: «Ոստիկանությունը ոչ անուն է տալիս, ոչ մանրամասներ, ոչ էլ հիվանդանոց դիմած մարդ կա»,- կրկին հակադարձեց Վարդան Ղուկասյանը: Դրանից էլ շատ չանցավ լրատվամիջոցներին հայտնի դարձավ, որ Սպարտակ Ղուկասյանը կանչվել է ոստիկանություն, որտեղ հայտարարել է, որ որևէ միջադեպ չի եղել: Ավելին, ոստիկանություն է հրավիրվել նաև Աղասի Ջանոյանը, ով նույն բացատրությունն է տվել: Իսկ տուժածներից ոչ մի լուր չկա: Վարդան Ղուկասյանի ու նրա շրջապատի քաջագործություններին, իհարկե, հանրությունը նոր չէ, որ ծանոթ է, հնարավոր է, որ սա էլ հերթական միջադեպն է, որից անմասն չէ Ղուկասյան ընտանիքը, բայց հնարավոր է, որ այն դառնա ճակատագրական Վարդան Ղուկասյանի մանդատի համար, նկատի ունենալով որ լարված ու նյարդային ժամանակներ են Ծառուկյան դաշինքում կապված ինքնաբացարկների ու մանդատակռվի հետ: Վարդան Ղուկասյանը այն երջանիկներից էր, որից իր վաստակած մանդատը խլել չհաջողվեց, որովհետեւ նա համաձայն լուրերի՝ այն թեկնածուներից էր, որ ընտրություններին ծախսել էր բացառապես սեփական գումարները, Ծառուկյանի հետ պարտք-պահանջ չուներ, ասել է թե՝ ճշտով նա պահեց իր մանդատը: Սակայն կա մի հանգամանք եւս, նոր խորհրդարանի ձեւավորումը բոլորին է հայտնի, որ կատարվում է բացարձակ Սերժ Սարգսյանի ցանկություններին ու ճաշակին համապատասխան, իսկ սկզբունքը, ըստ տարածված լուրերի, այն է, որ նոր խորհրդարանի յուրաքանչյուր պատգամավորի վրա Սերժ Սսարգսյանը պետք է ունենա բացարձակ ազդեցություն: Վարդան Ղուկասյանի դեպքում այդպիսի պնդումը այդքան էլ ճիշտ չի լինի, նախ, որ Ղուկասյանը նեղացել է իշխանությունից ու Սերժ Սարգսյանից, ով հրաժարվեց իրենից ու Գյումրին հանձնեց Սամվել Բբալասանյանին, այս պատճառով էլ Ղուկասյանը հանգրվանեց Ծառուկյան դաշինքում, բացի դա Ղուկասյանը ջերմ հարաբերություն ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Պարզ ասած՝ ամեն պահի կարող է դառնալ անկառավարելի, ինչը հեչ պետք չէ Սերժ Սարգսյանին: Կօգտվի ՀՀԿ ղեկավարը Ղուկասյանի ընտանիքի հետ կապված աղմկոտ այս միջադեպից՝ Ծառուկյանի միջոցով պարտադրելով Ղուկասյանին վայր դնել մանդատը, ցույց կտա ժամանակը: Ներկա պահին կարելի է փաստել, որ իշխանական քարոզչամեքենան դեռեւս հետաքրքրված չէ այդ թեմայով, այլապես Ղուկասյանի մանդատը վերադարձնելու հարցն այլընտրանք չէր ունենա: Անի Սահակյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am