Շտապօգնություն Ելք-ին իշխանությունից

Ինչպես ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությանը նախորդող վերջին օրը, այնպես Երեւանի ավագանու ընտրության նախօրյակին աննախադեպ թեժ մթնոլորտ է ստեղծվել Ելք դաշինքի շուրջ, որը տարբեր շրջանակներում կասկածների տեղիք է տալիս։Ելք դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցը երեկ գիշերը ահազանգեց, որ Տարոն Մարգարյանի Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող շտաբում ընտրակաշառք բաժանելու փաստ է արձանագրվել,փաստն արձանագրել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը։ Այսօր ընտրակաշառք բաժանելու փաստի բացահայտման բուռն մթնոլորտը շարունակվեց Կոմիտասի պողոտայում, որտեղ գտնվող Տարոն Մարգարյանի շտաբի ներսում կրկին նույն տեսարանն է եղել, շտաբի մեջ 20 հոգի կանգնած են եղել, մի քանի հոգի նստած եւ սեղանին նրանց առջեւ ինչ-որ ցուցակներ են դրված եղել, ազգանուններ են հնչել: Շտաբի անդամները նկատելով, որ այլ անձ կա տարածքում պահանջել են դուրս գալ շտաբի տարածքից պնդելով, որ մասնավոր տարածք է: Այնուհետու բռնությամբ հեռացրել են լրագրողին սենյակից, փորձել են նաեւ հեռախոսը խլել: Այդ շտաբ է տեղափոխվել Ելք-ի թիմից բազմաթիվ կազմ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն մի քանի ժամ է այդ շտաբում ոստիկանների, շտաբի անդամների եւ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների միջեւ բուռն բանավեճ է ընթանում, լարված մթնոլորտ է ստեղծվել։ Ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրություններից մեկ օր առաջ Մալաթյա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ելք-ի շտաբներից մեկում տեղի ունեցած միջադեպը դեռեւս չի մոռացվել։ Արթուր Այվազյանը, որը հանրությանն առավել հայտնի է Մանախ մականունով եւ որը 15 տարվա ազատազրկման էր դատապարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկայի սպանությունը պատվիրելու և իրագործելու համար, ազատության մեջ էր հայտնվել այդ միջադեպից շաբաթներ առաջ , ըստ Ելք-ի մտել էր իրենց շտաբ եւ զենք պահել շտաբի ներկայացուցիչների վրա։ Վերջիններս վնասազերծել էին Մանախին եւ այդ միջադեպը վերջին օրով ակնհայտ բարձրացրեց դաշինքի վարկանիշը՝ տպավորություն ստեղծելով, որ իշխանության համար թիվ մեկ վտանգ ներկայացնող ընդդիմությունը Ելք-ն է։ Իհարկե, անհայտ մնաց, թե ինչու իշխանությունների հետ առանձնապես ոչ բարիդրացիական հարաբերություններ ունեցող Մանախը հանկարծ դարձավ իշխանության պաշտպան, բայց դա կարեւոր չէ։ Ելք-ի հանդեպ իշխանության բարիդրացիությունը նկատելի դարձավ դեռ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, երբ Արցախ այցի ժամանակ Սերժ Սարգսյանի նախընտրական գործընթացներին կատարած հպանցիկ ակնարկում հատուկ անդրադարձավ այս դաշինքին։ Սերժ Սարգսյանը առանց անուններ տալու քննադատեց «շենքերի տանիքներ մագլցող» ընդդիմադիրներին, որը փաստացի այս ուժի քարոզչությունը դարձավ։ Երեւանի ավագանու ընտրություններին առավել քան Ելք-ին աջակցություն էր հարկավոր։ Նիկոլ Փաշինյանի 15 հազար դրամների հայտարարությունից հետո քաղաքագետներն ու վերլուծաբանները ընտրության ավարտ ազդարարեցին, քանի որ ընդդիմության լիդերի կողմից խրախուսվեց ընտրակաշառքը, միայն թե դա փաթեթավորվեց «քաղաքակիրթ» տարբերակով ու հետընտրական ժամկետում։Հիշեցնենք, որ Փաշինյանը խոստանում է հաղթանակի դեպքում 15 հազար դրամի չափով սոցիալական աջակցություն տրամադրել այն քաղաքացիներին, ովքեր հրաժարվել են ընտրակաշառքից: Սա նշանակում է, որ իշխանությունը Երեւանի ավագանու մասնակից ընդդիմադիր ուժերից նախընտրում է Ելք-ին, որի վարկանիշը Զարուհի Փոստանջյանի ղեկավարած Երկիր Ծիրանիի նկատմամբ ակնհայտ իջել է։ Անի Սահակյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am